Тёмный

Ծրագրավորման մասնագիտացումները. ի՞նչ ընտրել | Picsart Academy 

Picsart Academy
Подписаться 11 тыс.
Просмотров 9 тыс.
50% 1

Հաճախ սկսնակները դժվարանում են կողմնորոշվել ծրագրավորման աշխարհում կոնկրետ ենթամասնագիտացման ընտրության հարցում։ Շատ դեպքերում կողմնորոշվելու հարցում օգնում են կամ խանգարում ծանոթ մասնագետները, ովքեր արդեն աշխատում են որևէ ՏՏ ընկերությունում և և ուղղորդում են ընտրել հենց իրենց մասնագիտացումը։ Լինի դա frontend վեբ ծրագրավորումը, թե Android հավելվածների մշակումը, սկսնակները բախվում են անմիջապես բազմաթիվ «խորհուրդների» այս կամ այն ծրագրավորման լեզվի, ֆրեյմվորկի և ենթամասնագիտացման հարցում։ Երբեմն սխալ «խորհուրդները» գալիս են՝ ինքնուրույն շուկան վերլուծելու արդյունքում։ Սկսնակները նայում են, թե ինչ աշխատանքի հայտարարություններ կան կամ այս պահին ինչ դասընթացներ կան տարբեր ուսումնական կենտրոններում և ընտրում են լեզու կամ մասնագիտացում, որն ըստ իրենց շատ կարճ ժամանակահատվածում կբերի անհավանական հարստության և ծրագրավորման աշխարհում չտեսնված համբավի։
(0:00) Նախաբան
(01:37) Մինչև ծրագրավորման մասնագիտացում ընտրելը
(05:54) Ցածր և բարձր մակարդակների խնդիրներին բախվելը աշխատանքի ընթացքում
(11:10) Ծրագրավորման հիմնական մասնագիտացումները
(13:43) Frontend վեբ ծրագրավորում
(17:28) Backend վեբ ծրագրավորում
(22:13) Մոբայլ հավելվածների ծրագրավորում (Android, iOS)
(26:41) Որակի ապահովման մասնագետ
(29:51) Data Science, տվյալագիտություն
(33:06) Devops
(35:58) C++-ի կիրառությունների մասին
(38:28) Ինչ է դասավանդվում ակադեմիայում
Հոդվածը. learnprogramming.am/%D5%AE%D6...
Վարող՝ Վարդան Գրիգորյան

Опубликовано:

 

26 июл 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 24   
@PicsartAcademy
@PicsartAcademy 8 месяцев назад
Atlas ծրագրի ընդունելությունը բաց է՝ picsartacademy.am
@interestfactsandinfo
@interestfactsandinfo Год назад
Մերսի շատ հետաքրքիր և սպասված վիդեոի համար Մի հարց տամ արժի էդքան շատ ժամանակ տալ սովորելու վրա մեկ էլ հանկարծ պարզվի որ քո էդքան սովորածը և հմտությունները արհեստական բանականությունը արդեն փոխարինումա
@andranikghalumyan875
@andranikghalumyan875 Год назад
Շնորհակալություն Վարդան ջան)))
@diannaparonyan7395
@diannaparonyan7395 Год назад
Շատ շնորհակալություն
@Diana_13.
@Diana_13. Год назад
Շնորհակալ եմ շատ ...!
@hamohovhannisyan9587
@hamohovhannisyan9587 Год назад
shat lav eq bacatrum mersi shat,ankexc asac esqan jamanak hayeric amenalvn eq duq xosum, u mekel mi harc unem,yes gitem es bolore inche asum eq,fronendi het kapvac,gitem angleren, karox eq xorurd tal inchpes karox em amerikayum gtnel ashxatanq
@PicsartAcademy
@PicsartAcademy Год назад
Ողջույն, շնորհակալ ենք բարձր գնահատականի համար։ Աշխատանք գտնելու և հարցազրույցներին պատրաստվելու մասին շուտով ունենալու ենք նոր տեսանյութեր։ Կփորձենք նաև անդրադառնալ արտասահմանյան շուկային։
@Arevshat796
@Arevshat796 Год назад
🔥
@beekeepingArmenia
@beekeepingArmenia Год назад
👍🏻
@aramharutyunyan7952
@aramharutyunyan7952 Год назад
Computer Sciense-ի մեջ թաթախվել,նշանակում է շատ ուսումնասիրել և շատ լավ տեղեկացված լինել,թե համակարգչի որ դետալը ինչի համար է նախատեսված կամ նմանատիպ այլ բաներ։? Նախապես շնորհակալություն:
@DimaMcr
@DimaMcr Год назад
Իսկ կասեք մեր շուկայի համար որ ուղվածությունն արժե ընտրել մոբայլ ios թե front end, ես ոնց հասկանում եմ web ում ավելի հեշտ է քանի որ գործ շատ կա համեմատած մոբայլի: Ես անձամբ երկուսն ել հավանում եմ։
@hrachasatryan939
@hrachasatryan939 Год назад
Առանձին տեսանյութ լինելո՞ւ է crossplatform framework-ների մասին։
@PicsartAcademy
@PicsartAcademy Год назад
Անպայման, փորձելու ենք ներկայացնել բոլոր մասնագիտացումներն առանձին-առանձին։ Մոբայլ ծրագրավորման միջոցները ներկայացնելիս կդիտարկվեն cross-platform լուծումները ևս։
@ashotgrigoryan566
@ashotgrigoryan566 Год назад
Մերսի տեսանյութի համար։ Մի հարց ունեմ, եթե ակադեմիայի sandbox մասում գիտելիքներս չի բավարարում մաթեմատիկայից, ապա չե՞մ կարող շարունակել և ընտրել օրինակ Back-End ճյուղը
@tamarahovhannisyan274
@tamarahovhannisyan274 Год назад
Աշոտ ջան դրանք տարբեր բաներ են sandboxԸ ուղղակի սկսնակների փուլի անվանւմնա կարելիըա ասել իսկ back-endԸ ծրագրավորման լեզուների ճյուղնա
@ashotgrigoryan566
@ashotgrigoryan566 Год назад
@@tamarahovhannisyan274 չէ դա ես իհարկե գիտեմ։ Իմ հարցը ուրիշ էր։ Եթե ես sandbox փուլին եմ մասնակցում, էնտեղ ոնց հասկացել եմ միայն խնդիրներ, տարբեր վարժություններ են լուծում տրամաբանեւթյունից, ու նաև հարցազրույցներ են լինելու։ Իսկ որպեսզի կարողանաս ընտրել ծրագրավորման ճյուղերից մեկը ու շարունակել ուսումը, պետք է մասնակցել հարցազրույցի, տրամաբանության և մաթեմատիկայի վերաբերյալ(եթե ճիշտ եմ հասկացել), ու այդտեղ իմ խնդիրն ա, որ մաթեմատիկա չգիտեմ
@PicsartAcademy
@PicsartAcademy Год назад
Ողջույն, բոլոր մասնագիտացումները անցկացվում են Level Up Bootcamp-ում և անհրաժեշտ է միայն բավարարել կոնկրետ ընտրած մասնագիտացման նախապայմաններին։ Օրինակ, եթե ընտրեք Backend վեբ ծրագրավորում, ապա անհրաժեշտ է հանձնել թեստեր/քննություններ մի քանի այլ առարկաներից, որոնք որպես նախապայման (prerequisite) դիտարկվում են Backend վեբ ծրագրավորման համար. համակարգչային արխիտեկտուրա, համակարգային ծրագրավորում, ծրագրավորման լեզուներից որևէ մեկը և մի քանի մոդուլներ։ Level Up Bootcamp-ին նպատակահարմար է դիմել, եթե ունեք ծրագրավորման որոշակի փորձ և գիտելիքներ։ Թեստեր/քննությունները ձախողելու դեպքում դիմորդին առաջարկվում է լրացնել բացերը Sandbox-ում, ընդ որում՝ եթե Level Up Bootcamp-ի թեստերից ու քննություններից հավաքել եք ոչ բավարար, բայց ճ-ից բարձր միավորներ, ապա Sandbox առաջարկելիս լրացուցիչ թեստեր կարող եք չհանձնել, այլ միանգամից միանալ դասերին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև հղումով. medium.com/code-republic/level-up-bootcamp-at-picsart-academy-5898348fe681 Իսկ անմիջապես Sandbox-ի ընդունելության համար կազմակերպվում են հնարավորինս պարզ թեստեր մաթեմատիկայից և անգլերենից բացարձակ սկսնակների համար, որը հնարավորություն կտա մեծաքանակ դիմորդներից ընտրել հնարավորինս համապատասխանող սեգմենտ։ Sandbox-ում մաթեմատիկան մի քան հատվածով է դասավանդվում, որտեղ անկախ մասնագիտացումներից կարևոր է առաջին հատվածը՝ հանրահաշիվ և երկրաչափության հիմունքները։ Ավելի խորը թեմաները, օրինակ՝ մաթ. անալիզ, գծային հանրահաշիվ, հավանականությունների տեսություն և այլն, անհրաժեշտ են դառնում միայն կախված ընտրած ուղղության (սովորաբար տվյալագիտություն, մեքենայական ուսուցում, պատկերների մշակում)։ Backend վեբ ծրագրավորման ճյուղն ընտրելիս բավարար է միայն հանրահաշվի և երկարաչափության հիմունքները թարմացնել, մաթեմատիկայի այլ հատվածներ պարտադիր չեն։
@hamletarushanyan7491
@hamletarushanyan7491 Год назад
Մերսի շատ,որ արձագանքեցիք հարցիս,ևվ օգնեցիք որ կարողանամ կողմնորոշվեմ ևվ իմանամ թե որտեղից պետքե սկսեմ:
@aliksargsyan2782
@aliksargsyan2782 Год назад
shnorhakalutyun ogtakar nyuti hamar. mi ban eli harcnem EDA da embedded system tsragravorumn a ?
@PicsartAcademy
@PicsartAcademy Год назад
Ուրախ ենք, որ տեսանյութը ծառայել է նպատակին։ EDA՝ Electronic Design Automation, նախագծման ավտոմատացման համակարգերի ստեղծումն է. ծրագրային ապահովում, որի միջոցով հնարավոր է ավտոմատացնել միկրոչիպերի նախագծման գործընթացը, մինչդեռ embedded համակարգերի ծրագրավորումն արդեն անմիջապես ստեղծված համակարգի ծրագրային ապահովության ստեղծումն է։ Վերջինս նման է սարքավորումների դրայվերների ծրագրավորմանը։
@sonaazatyan7379
@sonaazatyan7379 9 месяцев назад
Կներեք ձեր մոտ ուսուցումը օնլայն է?
@PicsartAcademy
@PicsartAcademy 9 месяцев назад
Բարև Ձեզ Ակադեմիայում բոլոր դասընթացները անցկացվում են առկա/լսարանային ձևաչափով։ Այս պահին օնլայն դասընթացներ չենք անցկացնում։
@likaschannelforkids7509
@likaschannelforkids7509 Год назад
Բարև ձեզ: Իսկ Sandbox-ը հաջող ավարտելուց հետո, երբ կարող ենք մասնակցել level up Bootcamp-ի դասընթացներին. անմիջապես է կատարվում անցումը, թե պետք է սպասել հաջորդ Wave-in
@PicsartAcademy
@PicsartAcademy Год назад
Անմիջապես կարող եք մասնակցել։ Այլ մանրամասների համար կարող եք ծանոթանալ ձեռնարկին. bit.ly/applicant-handbook
Далее
CLANCY 🦞 Operation Squid Ink (New Animation)
00:58