Պահանջում եմ ներողություն խնդրել հանրությունից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող հաղորդումը եթեր հեռարձակելու համար և հեռացնել յութուբյան ձեր ալիքից !!!! Առաջին ալիք
Մարդ ,ով գրագողությամբ է զբաղվում ,այն էլ թուրքից վերցնելով երգեր ու բառերը դարձնելով հայերեն ,իրավունք չունի խոսել ԿՈՄԻՏԱՍԻ մասին,նույնիսկ ԿՈՄԻՏԱՍԻ անունը տալ։ Բարեգործական համերգներ անելով և ազգի մեջ մուղամը հայկական ընկալելու գաղափարը ներարկելով` մեզ`հայերիս ավելի եք հեռվացնում արմատներից։Դե եթե հայրենապաշտ մարդ եք (եթե) ԱՄՆ-ում չապրեիք։Իսկ դուք հարգելի հայրենակիցներ ուշքի եկեք ու մի’ պաշտեք մուղամ տարածողին ,այն էլ նրան ով մուղամը որպես հայկական է ներկայացնում ու ԿՈՄԻՏԱՍԻՆ է մեղադրում ինչ-որ անհեթեթ բաների մեջ։ Եվ միշտ հիշեք հայերեն դեռ չի նշանակում հայկական։
Sona Jan comentner@ karda, mardik sirum en sra nmannerin, inch Komitas inch Mansuryan Kam Xachatryan . Armenchik u Tatul tur es naxiri dzer@ urax goyutyun kunenan
Կոմիտասը մաքրել է մեր երաժշտությունը մուղամից, քանի-որ օտարների տիրապետության տակ ապրելու պատճառով հայկական երաժշտությունը աղավաղվել էր, և Կոմիտասը վերականգնել է իրական հայկականը, ոչ թե փոխել այն: Իսկ ինչ վերաբերում է Աստծուց հեռանալուն, առաջինը պետք է շամաններից ու նման դիվական բաներից հեռու մնալ, հետո սկսել աղոթել և Աստվածաշունչ կարդալ, որպեսզի Աստծուն մոտենալ ստացվի: Մենք էլ մեր տեղում,վիրավորելու փոխարեն աղոթենք, որ Աստված պայծառեցնի նրա միտքը և նա ճանաչի ճշմարտությունը:
Մարդը, ով ասում է՝ ես չունեմ ազգություն, մուղամը հայկական ա, հայ ազգը չարացել ա, ամեն ինչ ավելի ա վատանալու, մենք հայ չենք քանի որ կապուտաչյա չենք, Կոմիտասն ա մուղամը հանել հայկական երաժշտությունից, ես նամազ եմ արել մզկիէթում, շամաններ, ապագա տեսնել, հոգին հանել մարմնից էլի հետ բերել, և այսպիսի այլ հիմարություններ, այս մարդը չի կարող լուրջ ընկալվել, անկախ նրանից թե քանի բարեգործություն է արել իր կյանքում և անկախ նրանից, որ թախծոտ ու բարի ձայնով է ասում այս ամենը։
Նախ և առաջ` հաղորդավարուհին պետք է փոխի և' խոսելաձևը, և' փոխի ակնոցները, որը ընդհանրապես չի սազում։ Պետք է կերպարից դուրս գալ։ Չգիտեմ ո՞վ է իրեն ասել, շատ լավն ես ակնոցներով, բայց սխալ չափսի ու սխալ ակնոցներ են դեմքի համար։ Հրավիրելուց հրավիրեք մեր շնորքով ու տաղանդավոր արվեստի ներկայացուցիչներին։ Օրինակ` Նեմրա խմբից Վանին, օրինակ`Լավ էլի խմբին, դասականներին։ Սաքոն թող սովորի ով է Կոմիտասը ու ինչ հարուստ ազգային արժեք է համարվում, նոր իրեն թույլ տա կարծիք հայտնել։ Թող իր փողերի մեջ լող տա ու մնա Ամերիկայում։ Փողը իր աստվածն է։ Հայաստան պետք չի գալ ու ապրել։ կարիք չկա։ Էլ մարֆ չէր մնացել, իրեն եք կանչել։ Այ քեզ բան
@@gggg-so9wv այդ ի՞նչ ճիշտ բարբաջեց այս խեղկատակը, որը մենք պատրաստ չենք լսել։ Կեղծ ազատամիտական այս կրկեսային հաղորդումը չպետք է լինի հանրայինի եթերում, որ այս տխմարն էլ իրեն չվերապահի անպատասխանատու հայտարարություններ անել պատմական դեմքերի մասին։ Մարդիկ չեն վատը դարձել, այլ հոգնել իր նման խեղկատակներից, որոնք աղավաղեցին հայկական երգարվեստը։ Դրա համար թող իր ձայնը կտրի ու վեր ընկնի իր անկյունում։ Կոմիտասի մասին է խոսում, երբ Կոմիտասի արածի կեսն էլ չի արել իր փուչ կյանքում։
Սա էս ինչ սարսափ էր․․․ իրեն էլ բարոյական իրավունք է վերապահում նստել ու Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրել մեզ։ Բառապաշարը, պահվածքը՝ հեգնական։ Ինքը մեղավոր չէ, Հ1-ը ի՞նչ սկզբունքով է ընտրում իր հյուրերին։ Թույլ տվեցինք աճի մոլախոտը, գա ծածկի ամեն ինչ։
Հյուրի ընտրությունը դեռ մի կողմ...Չնայած երկար պետք է մտածել այդ մասին.. Հաղորդումը բա.. հաղորդավարը.. Հարցերը.. Չեմ կարող նաև չասել, որ հրաշալի ու գրագետ հյուրեր եղել են..Ու թող շատ լինեն.. Նման հաղորդումներով ապագա սերնդին պետք է կրթել, օրինակ ծառայել..
Եվա Ռիվասը ասում ա գնացել էր մենաստան ,Սուպեր Սաքոն ասում ա Աստծուց հեռացել ենք. , խիյա էս վերջի ընթացքի հարցազրույցները ինձ հիշացնուն клуб анонимных наркоманов ների նվնվոց😂Ռազմիկի ու Նազենիի մասիմ էլ չասեմ
Շուշան Ռաֆայելյան ձեր հաղորդումը երևի միակներից էր, որ նայում էի: Այլևս ձեր հաղորդման մակարդակը հավասարվեց ամենաէժան հաղորդումների ցածր մակարդակին, գոնե հասկանում ե՞ք, որ ձեր սուպեր հյուրի շնորհիվ ձեր հաղորդումը այլևս շատերը չեն նայելու, իսկ եթե այժմ ավելի շատ են նայելու, ուրեմն մենք շատ ավելի ողբալի վիճակում ենք քան ես կարծում էի:
Զարմացած եմ Հ1- ի վրա, որ էս աղբը թույլ է տվել եթեր մտնի: Խոսեյիք նրա բարեգործություններից, կյանքից, ընտանիքից, բայց Կոմիտասի մասին հատվածը պետք էր մոնտաժել, դա մինիմումն է, որ կարող էիք անել:
Հիմա հասկանում եմ,թե ինչու Ս Սաքոն դառավ ազգի թշնամի,Կոմիտասասպան։ Որովհետև կորած միլիարդներից է խոսում,ու դրանով կարող ենք եզրակացնել թե ով ովէ։ Սաքո ջան դու իսկական Սուպեր տղա էս։
Ու այս անմակարդակությունը ցուցադրվել է Հանրային ալիքով։ Թուրք-արաբական կլկլոցով վնգստացող «երգիչն» էլ կարծիք է հայտնում հայ երաժշտության ու Կոմիտասի մասին, էս ուր ենք հասել, այս ինչ եք տրամադրում հանրությանը։ Շուշան, ես մեծագույն հաճույքով դիտում էի ձեր հաղորդումները յութուբով, բայց այն ինչ անում եք հիմա՝ ահավոր է
Սա ո՞վ է, որ կարողանա հասկանալ ու ընդունել Կոմիտաս, խոսել Կոմիտասից, պատմությունից, հայից ու Հայաստանից, երբ ինքը մոլորված է ու անազգ այսինքն դրա տրամաբանությունն էլ հետևյալն է անհայրենիք
Նախ բարեգործություն անելը մարդուն անձեռնմխելի չի դարձնում ու չի ազատում պատասխանատվությունից ազգի ու հայրենիքի արժեքների նկատմամբ: Այո, այսօր բառացիորեն ցանկացածը կարող է մուղամ երգել ու հայտնի դառնալ արաբական ու թուրքական երկրներում, բայց մարդիկ չեն մոռանում, որ կան ազգային արժեքներ ու պատմություն, որը խեղաթյուրել ու կասկածի տակ դնել, որպեսզի ինքդ քո արածն արդարացնես, ուղղակի անմարդկայնություն է: Ու նման հպարտ կեցվածքով խոսել, որ տարիներ առաջ Հայաստան էր եկել, որովհետև փախել էր Ամերիկայից, որ չբռնի ինտերպոլը, արդեն իսկ ահավոր մեսիջ է: Այսինքն Հայաստանի հետ էս մարդը էմոցիոնալ կապ չունի բացարձակ, ինքը հարստացել է մեր թշնամու մշակույթի հաշվին, ու եկել երկրում ինքնահաստատվում ա իր մանր բարեգործություններով: Նա դա չի անում զինվորների կամ ում «օգնում ա» իրենց համար, այլ անում է ինքնահաստատվելու ու ինքն իրեն բարձր ցույց տալու համար կամ միգուցե ինքնաբավարավելու: Հանրայինն էլ գժվել է լրիվ. Շուշանից չէի սպասում, որ նման կերպ կարող են որակն իջեցնել: Լավ, հնարավոր չէ՞ հյուրին ուսումնասիրել մինչև հրավիրելը:
Իսկ հաղորդավարը չէր կարող մի դիպուկ պատասխան տալ, իհարկե առանց վիրավորելու: Թուրքական մուղամի հայ ֆանատների լեզուն կերկարի հիմա: Սա թյուր ինֆոյի տարաղում է: Հեռացրեք սա:
Անգրագետ հաղորդավարուհի ջան, կարդացեք ու իմացեք ,որ գոռոզ դեմքով նստելը դեռ չի նշանակում գիտելիք ունենալ, ես Ձեր փոխարեն ամաչում եմ🤦🤦 P.S Ձեր հյուր no comment😩
Այն, որ այս հաղորդման վարողն ու հյուրը կատարյալ տգետ են, ինձ չի զարմացնում: Այն, որ առաջին ալիքը որոշել է նրանց նմաների եթեր տրամադրել ,ցավոք, դա էլ արդեն զարմանալի չէ: Բայց ես ապշում եմ նրանց վրա, որոնք մեկնաբանությունների մեջ գրում եմ : Կարո՞ղ եք ասել՝ ինչի վրա հիացած. այն, որ մեր աչքի առաջ Կոմիտաս են վատաբանում. այն, որ մեր արժեքներն են պղծում: Հետո էլ կասենք, թե ինչպես եղավ, որ մենք պատերազմ պարտվեցինք: Այ այսպես էլ եղավ, պատերազմը կրվելու պատճառներից մեկն ել սա. մենք թույլ ենք տվել տգետներին պղծել մեր արժեքները, հետն էլ ցափ տվեցինք: Եվ սա արդեն զուտ տգիտություն չի, սա արդեն անբարոյականություն է:
Ձեր երեսին ասավ անկեղծ , թե ինչպիսի ազգ եք, երևի ասելուց հենց Ձեր նման քոմենթ գրողի էլ նկատի ուներ, դրա համար էլ խառնվել եք իրար, սկսել եք քննադատել էն դեպքում, որ ինքներդ ավելին երբեք չեք արել։ Հիացած ենք, որովհետև բարձր մակարդակի ու անկեղծ մարդկանց հարցազրույց էր։ Կոմիտասի հատվածում ընդամենը նշվում ա, որ աղբ ա եղել հայ մշակույթը, ու նա մաքրել ա։
Հաղորդավարի ապուշ հարցերն ասեմ թե անմեղ պահվածքը 😢 Ինչի ես հրավիրել հարցազրույցի եթե չեիր կարող ապահովել համապատասխան իրավիճակ 😮 Խայտառակություն է Իսկ Սաքոյի պահվածքը իմ կարծիքով, շատ անկեղծ ու պարզ ։ Ես էդպես էլ պատկերացնում էի 😂👍 Վերանայեք ձեր տեսագրությունը
Խոսում ենք հյուրի սխալ արտահայտությունից ,բայց չենք նկատում լրագրողին, Կոմիտասը մաքրագրել է ու պահպանել է հայկական ժողովրդական երաժշտությունը, երբ հայերը ստեղծել են իրենց մշակույթը, մուղամ հասկացություն գոյություն չի ունեցել,որ մի հատ էլ Կոմիտասը մաքրի։ Իսկ Հ1 ամբողջ մեղավորությունը բարդում է հյուրի վրա,որ ինքը ջրից չոր դուրս գա։ Եթե լրագրողը այդպիսի արտահայտություններ է անում, ռաբիզ երգչը կանի ու կանի։
Կարծում եմ հեչ պարտադիր չի ամեն պատի ծակից ընկած մեկին հրավիրել, հարցեր տալ, էն էլ ոչ ավել, ոչ պակաս Կոմիտասից ու մտքի՝ նմանը չունեցող գոհարները հրապարակավ ի ցույց դնել!!! Դրա համար նվազագույնը պետքա կյանքում գոնե մեկ անգամ Կոմիտասի մասին կարդացած լինել։ Պետքա գոնե մի քիչ վստահ լինել, որ էդ խորիմաստ հարցերին առնվազն խելամիտ պատասխաններ են հետեւելու։ Ու առհասարակ, թեմաներ, երևույթներ ու մարդիկ կան, որոնց բնավ պարտադիր չի, որ անդրադառնաք՝ ըստ ձեր հասկացածի ու ֆայմածի։ Մի քիչ ինքներդ ձեզ ու ձեր արած աշխատանքի հանդեպ հարգանք ունեցեք՝ էդքան էպատաժային կամ խիստ տարբերվող երևալուց առաջ!!!
Ձեր լոգիկայով մինչեւ էտ Սայաթ-Նովան, Ջիվանին, Հրկեզը ու մյուսները մուղամ էին երգում, Կոմիտասն էլ եկավ մաքրե՞ց։ Աչքիս 3տոննա կոկաինի մի մասը մտելա Հայաստան ամեն դեպքում։
Առանց Սաքոյին պաշտպանելու, պիտի ասեմ, որ Սայաթ -Նովան զուտ հայկական երաժշտություն չի ստեղծագործել։ Իսկ եթե գտնում եք, որ ստեղծագործել է, ապա՝ Սուպեր Սաքոյի ասածը ճիշտ է դուրս գալիս 😊։
Ապրի Հանրայինը, որ չի փակել մեկնաբանությունները։ Պինդ մնացեք😂 Հ.գ. մարդիկ էնպես են արձագանքում ասես Սաքոյի ասելով հաստատվում է , որ Կոմիտասը ոչ թե մաքրել է մեր երգերը, այլ հարմարացրել եվրոպական ճաշակին։ Իհարկե չի հաստատվում ու չի կարող հաստատվել։Հանգստացեք , այ սիրելի հայրենակիցներ։ Մարդն իրավունք ունի տեսակետ ունենալու։
Որ կարդում էի քոմենթները, մտածում էի ինչ վատ բանա ասել Կոմիտասի մասին, հետո նայեցի հաղորդումը ու մտածում եմ, թռուցիկ ինչ որ կարծիք եւ վերջ, ինչ եք դրել քարկոծում ես մարդուն?? Հայերս չենք կարողանում սովորել դիմացինի կարծիքը լսել, հարգել, ընդունել կամ չընդունել, ոչ թե դնել ու վիրավորել, մանավանդ որ չեք հասկացել ինչա ասում։ Ամբողջ պատարագը Կոմիտասի մշակումներով շարականներ են, մատերի վրա կարող ես հաշվել մարդկանց որ երբեւէ պատարագին սկզբից մինչև վերջ ներկա եղած լինեն ու լսեն Կոմիտաս։ Դրել Կոմիտաս են պաշտպանում
Հարգելի Տաթև մարդիկ թեմա են գտել սուտի հայրենասիրություն ցուցաբերելու ՔՈՄԵՆԹՆԵՐՈՒՄ,Ձեզ թվումա իրանց էդքան հետաքրքիրա Սաքոյի ինտերվյուն մինչև վերջ լսել։Տիկ տոկից կամ Ինստագրամից լսել եկել են ինքնահաստատվում են։
Не он виноват что сказал ,- рабиз армянская музыка 🤦🏻♂️ а вы виноваты что позвали это существо неграмотное к себе на интервью.. Бедный Комитас в гробу сейчас перевернулся 🤦🏻♂️🤦🏻♂️
Գիտենք Հ1-ը ստեր տարածող ալիք է ,բայց որ աղբ հավաքող է չգիտենք: Ամեն մի տգետ մարդու մի հրավիրեք և մի փորձեք նսեմացնել հային և հայ մշակույթը ,որը բարձր է գնահատված ամբողջ աշխարհում : Մեր հարկերի հաշվին պահեք որակյալ տնօրեն և որակյալ լրագրողներ :
"Ստեղծված արհեստական բաները...." Եւ այս աղջիկը ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ներկայացուցիչ է։ Դուք ի՞նչ եք քարոզում, Շուշան։ Չեմ խոսում նույնիսկ աղքատիկ բառապաշարի մասին։ Ուրեմն կադրերի քաղց է...
Հաղորդավարուհու խոսքերը " ձևավորելԱ, Հայաստանը Տենց էլ, ստեղից Հայաստանից ձեր դեպքը ընենցա ,հագցրել են....." Արա Ղազարյանը շատ ճիշտ նշեց, սա յութուբյան ֆորմատ է, նման ձև չեն խոսում հեռուստատեսությունում, նամանավանդ առաջին ալիքի եթերում։🤦♀️
Այս հաղորդում բացարձակապես պատրաստվել էր Սուպեր Սաքոյին PRից զրկելեւ համար,Կոմիտասի պահը հասկացանք, բայց երբ լրագրողը ասումա пириод չեն թարգմանում, իսկ երբ Սաքոն էր ասում միանգամից թարգմանվում էր,
Ախր նա ովա, նա Կոմիտասի անունն անգամ արտաբերելու իրավունք չունի։ Իսկ հաղորդավարի հարցերը ու մի հատ էլ իրանից գոհ կերպարը ընդհանրապես հեռարձակելու բան չէր
Լրագրողի անկապ հարցերը : ինչ կապ ունի երբ մարդիկ ամուսնանում են չգիտեն հետո ոնց կդասաորվի ոչ ոք չգիտի քանի որ ամուսնությունից հետո կյանքը այլ ընթացք է ունենում եւ ոչ ոք ապահովված չե թէ դա կպահպանվի թե կբաժանվեն դա ի հայտ է գալիս հետո : այնպես որ Սաքոն առաջին ու վերջինը չե
Սովորական բան է դարձել ասել ու անցնելը։ Ոչ ոք չի ասում․ «ընկեր, եթե նման բան ես ասում մի մարդու մասին ում ամբողջ աշխարհն է ճանաչում, բարի եղիր բեր ապացուցիր, որ մուղամն է մերը։ Եթե իսկապես նման բարձ մակարդակի երաժիշտ ես, որը ունի ավանդ, կրթել է սերունդներ, նրա ստեղծագործությունները սկիզբ են ինչ որ բանի, ապա տեր եղիր խոսքերիդ․ ապացուցիր․ միայն ասելով չէ․ Իսկ ինչ վեևաբերվում է հարցեր տվող աղջկան, ապա պետք էր նման նուրբ ու կարևոր հարցի շուրջ ցավալվել, պարզաբանումներ պահանջել։ Հակառակ դեպքում սա ուղղակի նպակատաուղված զրույց է, զրույցի համար։
Նման բարձր մակարդակի երգչին, ով միակներից մեկն ա ում աշխարհի բոլոր ծագերում ճանաչում են և նրանով էլ Հայաստանը` չներեցին իր անկեղծության համար։ Ձեր երեսին ասավ անկեղծ , թե ինչպիսի ազգ եք, երևի ասելուց հենց Ձեր նման վատ քոմենթ գրողներին էլ նկատի ուներ, դրա համար էլ խառնվել եք իրար, սկսել եք քննադատել էն դեպքում, որ ինքներդ ավելին երբեք չեք արել։ Կոմիտասի հատվածում ընդամենը նշվում ա, որ աղբ ա եղել հայ մշակույթը, ու նա մաքրել է, սրբագրել, բայց հայերը հիմա նախկինի նման վերադարձել են էդ նոտաներին։Եվ նորություն չի , որ մենք առօրյայում, ավանդույթներում ու մշակույթում ունենք մեր հարևանների ազդեցությունը, որովհետև դարերով նրանց ենթակայության ու սրի տակ ենք եղել։
Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր ճաշակը՝ դա կլինի երաժշտություն, կինո, թատրոն, թե հագ ու կապ։ Մեկին դուրա գալիս ռաբիսը, մյուսին կլասիկ երաժշտությունը, երրորդին կատակերգություն, չորրորդին դրաման, հինգերորդը հագնվումա պորտը բաց, մի խոսքով մարդը ինքն է ընտրում իր ճաշակը, իսկ մատուցողներին ես չեմ մեղադրում։ Ինքը խոսեց անկեղծ, ուղղակի Կոմիտասի պահով ավելի լավ կլիներ լռեր։
Կարելի է ենթադրել, որ հաղորդավարը պարտավոր չէ բոլոր թեմաներին տիրապետել և ունենալ փորձագիտական կարծիք։ Սակյան կան թեմաներ, որոնք ցանկալի չէ այս մակարդակի վրա ներկայացնել։ Կոմիտասի վերաբերյալ ցավ եմ ապրում, որ տեղեկացվածության ցածր մակարդակ է։ Ափսոս․․․
Ամենահետաքրքիրը էն ա, որ էստեղ Կոմիտասի բարի համբավը պաշտպանողների 95%-ը կյանքի մեջ երևի մի անգամ ա իրա երաժշտություններից լսել ( հավանաբար ռադիոյով ).... Ասասծս ինչ ա․․․մարդ ա հիմա, մի բան ա, ասել ա․․․դրել կացնատում եք որ ի՞նչ
Ամեն մարդ իր կարծիքի իրավունք ունի, իսկ ես իրավունք ունեմ պահանջելու, որ իմ վճարած հարկերի հաշվին այս երկու տգետին չհանրայնացնեն: Գնացեք ձեր տանը տեսախցիկ դրեք ու ինչքան ուզում եք «փայլեք» ձեր հայերենով ու մտքերով:
Լավ ինչքան կարելի է մարդուն քլնգել, հասկացանք, էն որ ասում են լեզվի սայթաքում, կյանքի խորտակում! Հիմա սրանցն է։ Բոլորը միանգամից Կոմիտասագետ դարձան։ Ու հանրային է կոչվում հենց դրա համար, որ տարբեր կարծիքներ լսվեն։ Մարդը սխալվել է, ասեք բացատրեք թող ճիշտը իմանա! Չէ պիտի անպայման, գրոհ լինի դեպի կործանում։
Գրոհը այստեղ տեղին է, որովհետև սա կարող է թյուր ինֆոյի տարածում լինել ու դրա դեմ ոչ մի բան չի ձեռնարկվել: Այդ ինֆոն նույնիսկ չի փորձել հերքվել հաղորդավարուհու կողմից: Կամ ապացուցվել հյուրի կողմից:
Ստացվում ա թուրքը Կոմիտասին ավելի շատ ա գնահատել ու գնահատում քան՝ մենք։ Սենց եք արել որ ամեն ինչ իրանցով են արել, որ զարգացրել ենք վրացուն, ադրբեջանցուն, թուրքին, բայց ոչ մեր երկիրը... Ջնջեք ուղղակի էս խայտառակությունը ու ընդհանրապես էս Ամերիկայի չզարգացած բայց փող տեսած դեմքը ո՞վ ա որ պիտի հարցազրույց վերցնեք ինքն էլ սենց գոհարներ շարի😶
Բայց մենք երբ ենք ինչ որ բան գնահատել՞որ դեռ Կոմիտաս գնահատենք անարժան ազգ ուրիշ ոչինչ ու ամեն օր մի զոհ տալով վերջանալու ենք էնքան վատն էնք որ էս օրին ենք
Այս աղջիկը չարագործ ա իր հարցերից ոչ մի տեղ չկա։ Բոլորդ շատ լավ նստում եք Սաքոյի խոսքերը իսկ չենք նկատում որ ինքն ա սահմանից դուրս հարցեր տալիս ու հենց մուղամը ինքը ընդգծեց
Կներեք ,բայց ցանկալի կլինի կիրթ հաղորդավար ու կիրթ մարդկանց հրավիրել,որ հաճելի լինի լսելը։ Ասում էք մադիկ սա են պահանջում ու արդարանում դրանով ,իսկ իրականում մարդիկ հոգնել են միշտ նույն աստղիկների հորինած պատմություններից։
Թշվառ suckո, դավաճանի սազանդար, պատահական չէ որ կպնում եք Կոմիտասին և Նժդեհին, նրանք փրկեցին մեր ոգին և կյանքը, նրանք միշտ կլինեն մեր փարոսը, իսկ ձեր խավարին վերջ կտա հենց Ազգային Ժողովրդավարական Բևեռը✊️🇦🇲🇦🇲🇦🇲
Ես հասկացա , որ ինքը շատ լավ ՄԱՐԴ ա, լավ որակներով։ Ու ճիշտա ասում դուք եք որոշում ինչ կլսեք, մեկը ռաբիզ,մեկը ժողովրդական, մեկը ռեփ ու հեչ կապ չունի մարդու լավ որակների մասին, բայց տենց հայ չհա ով ռաբիզ չի լսում ու գոնե մի անգամ չի պարել էտ երգերի տակ
@@tatewwingինչ տգետ համեմատություն! Տենց երևի մինչև հիմա ծնողնա ձեր փոխարեն որոշուն կայացնում! Մի քանի անգամ մարդը շեշտեց, որ խոսքը գիտակից մարդու, գիտակցված ընտրության մասին է !!!!