Тёмный

Կիսամերկ հագնվելու, հպարտության ու արհամարհանքի մասին 

Armen Hareyan
Подписаться 71 тыс.
Просмотров 19 тыс.
50% 1

Հպարտությունն ահավոր մեղք է: Ու այսօրվա ընթերցվացքում Աստված ցույց է տալիս դրա հետևանքները: Այսօր բոլոր Հայ Առաքելական Եկեղեցիներում ընթերցվում է Եսայի Մարգարությունից մի հատված ուր Աստծո Խոսքն ասում հետևյալը: «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»: Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց: Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները... Քո գեղեցիկ զավակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները ևս սրով պիտի ընկնեն: Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, պիտի մատնուեն սգի, իսկ դու պիտի մնաս մէն-մենակ ու տապալուես գետնին» (Եսայի 3.16-4.1): - Սահմռկեցուցիչ է: Այո: Շատ սահմռկեցուցիչ է: Դուք լսե՞լ էք Սահակ Պատրիարքի այն քարոզը ուր նա խոսում է անվայելուչ հագնվածքով Աստծո տունը մտնելու մասին: Ուրեմն իմացեք, երբ որ դու պռարեխդ բաց, ոտքեր ու պորտդ բաց ման ես գալիս փողոցներում ի տես այլ տղամարդկանց, երբ որ դու ոտքերդ կարճ հագաց ցույց տալով կաքավում ես ու անկախ քո կամքից աչքով-ունքով անում ու գայթակղում այլ տղամարդկանց, թէ տեսեք ես ինչ լավն եմ ու ցանկալի, դու դրանով անեծք ես բերում քո գլխին: Ու այս խոսքերը հնարավոր է մի օր իրականանան քո կյանքում: Սա մեղքերի միայն մի մասն է: Մի անգամ ես պատմեցի այս մասին մի կնոջ, իսկ նա ինձ հարցրեց թէ, հիմա այս խոսքերն ինձ ասում ես որ վախենա՞մ: Այո ժողովուրդ ջան: Այս խոսքերը եկեղեցին մեզ հիշեցնում է, որ մենք Աստծո Խոսքն իմանանք ու մարդն Աստծուց երկյուղ ունենա: Որովհետև Աստծո երկյուղն իմաստության սկիզբն է: Երբ դու երկյուղածությամբ ես մոտենում Աստծուն ու սկսում ճանաչել նրան, այ նոր դրանից հետո այդ երկյուղը վերածվում է սիրո: Իսկ մինչև Աստծուն ու մարդկանց սիրել սովորելը դու ահռելի աշխատանք ունես կատարելու:
Ուրեմն Աստծո Խոսքը մեզ զգուշացնում է հպարտանալուց, սեփական ԵՍ-ով տարվելուց և ուրիշ մարդկանց առհամարելուց: Այս մեծամտության մեղքը տարբեր ձևերով է արտահայտվում: Ոմանք իրենց ոտքերն ու պորտերն են ցուցադրում փողոցներում ու եկեղեցիներում՝ առհամարելով որ գայթակղում են մարդկանց ու թէ ինչ խիստ սպառնալիք ունի Քրիստոսը գայթակղողների համար: Ոմանք էլ պարզապես առհամարում են այլ մարդկանց իրենց դիրքի, պաշտոնի կամ կարողության պատճառով, թէ «ինքն ո՞վ ա որ ես իր հետ խոսեմ...»:
Հիմա լսե՛ք Քրիստոսն ինչ է ասում այսօր բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում Սբ. Պատարագի ժամանակ: Ավետարանի ընթերցվածում Տեր Հիսուսը զգուշացնում է՝ ասելով «Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի» (Մատթ. 18.10-14):
Լսու՞մ էք Աստծո Խոսքը: Ասում է «Զգո՛յշ եղէք»: «Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է»: Երբ որ դուք նայում էք մարդկանց, իմացե՛ք, որ անկախ նրանց դիրքից ու պաշտոնից, իրենց բաժին հրեշտակները ներկա են, այդ հրեշտակները կանգնում են Աստծո առաջ ու այդ մարդիկ էլ Հայր ունեն երկնքում: Ուրեմն, չի կարելի հպարտանալ, չի կարելի առհամարել մարդկանց, ու չի կարելի մեծամտանալ: Դրանով դուք ձեր գլխին մեծ փորձանք կբերեք:
Հիմա շատերն այս օրերին հարցնում են թէ ինչպես հասանք այս վիճակին: Քաղաքական առաջնորդներից գրեթե բոլորն անկեղծորեն զարմանում են, թէ ինչպես մենք հասանք այս օրին: Այս սենց մեղքերով, Աստծո զգուշացումներն անտեսելով ու առհամարելով, սերիալներով, հեռուստատեսային կեղտոտ հաղորդումներով, ու Քրիստոսին մեր կյանքից դուրս մղելով: Դուրս մղեցինք Քրիստոս Աստծուն, որ միայն սեր, բարություն ու կարեկցանք է քարոզում ու մշտական կյանքի խոստում տալիս: Մենք փոխեցինք բարին չարի հետ: Եվ ուշադրություն չդարձրինք դրան: Ու ինքներս վնասեցինք մեզ: - Հիմա եթե ցավ ենք զգում, պիտի հարցնենք, ինչու՞, ինչպե՞ս եղավ դա: Ու այնպես արթնանանք ու փոխենք մեր կյանքը, որ հաջորդ սերունդներն էլ չսխալվեն այնպես, ինչպես այս սերունդը, որին տրվեց առիթներ ու նա մսխեց դրանք: Բայց հիշե՛ք, խոստովանելը, ամաչելը և սեփական սխալներն ընդունելը (այլ ոչ թէ ուրիշինը մատնացույց անելը) մեծ առաքինություններ են: Սեփական մեղքերը ճանաչելն ու դրանց համար զղջալը, դրանք խոստովանելը եղ ու դարման են ու անչափ գնահատլի Աստծո կողմից: Քրիստոսի երեսը փնտրելն ու նրա անունը կանչելն անմիջապես իրավիճակ կփոխի մեր կյանքում:
Ապաքինումը կգա միայն անօրենությունից հրաժարվելուց, դրա համար ամաչելուց ու խոստովանելուց հետո:
Մեր ազգին ապաշխարություն է պետք: Մենք գտնվում ենք ծանր իրավիճակում, որովհետև մարդկանց բարոյականության աստիճանը ցածրացել է ու մենք գտնվում ենք ծայրահեղ ան-հոգևոր վիճակու:մ: Մեր մեղքերը չտեսնելն ու դրանց համար չզղճալը բերել է այս վիճակին: Մեր բոլոր խնդիրների պատճառը մեր մեղքերն են:

Опубликовано:

 

30 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 103   
Далее
Ինչ է ապաշխարությունը
14:43
Просмотров 33 тыс.