Тёмный

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ Հարութ Փամբուկչյան 

Подписаться
Просмотров 482
% 5

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ
Խոսք` Արմենակ Սարգսյանի (Սարմեն)
Երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի
Հայի աչքեր, սիրու՛ն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:
Լույսի լճակ` աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:
Հայի աչքե՛ր, Հայի աչքե՛ր, Հայի աչքե՛ր,
Սիրուն աչքեր:
Հայի աչքե՛ր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:
Լույսի լճակ` աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:
Հայի աչքե՛ր, Հայի աչքե՛ր, Հայի աչքե՛ր,
Սիրուն աչքեր:
Հայի աչքեր` ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր:
Լույսի լճակ` աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:
Հայի աչքե՛ր, Հայի աչքե՛ր, Հայի աչքե՛ր,
Սիրուն աչքեր:

Опубликовано:

 

31 мар 2021

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии