Oragir.news-ի հետ զրույցում երգչի ամենամոտ ընկերներից մեկը՝ դուդուկահար Կամո Սեյրանյանը, ասաց. «Ուզում եմ ձայնով բարձր լացել, փշաքաղվում եմ, շատ դժվար է առանց նրա։ Երեկ նստած՝ Հայկոյի նախորդ տարվա ծնունդից մեր ընկերներին նկարներ էի ուղարկում, միասին հուզվում էինք։ Հայկոյի հետ ամեն անցկացրած օրը ծնունդ էր, ես ընկերոջս շատ եմ կարոտել։ Նա իսկական լեգենդ է։ Ինքն իր գինը չգիտեր, իր գինը չգիտեն անգամ իր շուրջ եղած մարդիկ»։ Հիշեցնենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում սիրված երգիչ Հայկոյին նվիրված համերգ՝ երգչի 49-րդ տարեդարձի կապակցությամբ։ Երգիչը մահացել էր 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։ Մանրամասն՝ տեսանյութում։
29 авг 2024