Հայրենիք, որն ուրանում են. Ոսկեպար
6-7-րդ դարերում հիմնադրված #Ոսկեպար գյուղի ծննդյան վկայականն է՝ Սուրբ Աստվածածին #եկեղեցի ն, որի պատն արդեն որպես պետական սահման է ծառայում ու պաշտպանում է գյուղը թշնամիներից։ Դեռ վաղ միջնադարից հայկական բնակավայր լինելու մասին են փաստում տարբեր ժամանակների պատմամշակութային հուշարձանները։ Դրանց մեծ մասը թվագրվում է 13-րդ դարին, ինչպես Աղջկա բերդը, #Բերդավանք ն ու Ոսկեպարի հին կամուրջը։ Ընդ որում՝ այս հուշարձանները գտնվում են Վերին Ոսկեպար գյուղում, որի նկատմամբ հավակնություններ ունի Ադրբեջանը, թեև ադրբեջանական ներկայությունն այս գյուղերում, եղել է խիստ արհեստական։
26 мар 2024