Тёмный
No video :(

Հայրիկ Մուրադյան - Խիո խիո (Armenian folk song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 21 тыс.
Просмотров 84 тыс.
50% 1

Վանա սանդի երգ՝ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ:
For English visit: • Hayrik Mouradian - Khi...
На русском языке: • Айрик Мурадян - Хио, х...
Թվում է, թե երիտասարդ տղան իրենց տան առջև աշխատում է սանդով, հացահատիկ է ծեծում, մեկ էլ հանկարծ մոտակա մի տնից դուրս է գալիս ու դռան մոտ կանգնում իրենց հարևաններից մեկի աղջիկը, ում ինքը սիրահարված է: Տղան զմայլված նայում է աղջկա գեղիրան կերպարանքին: Նրա մեջքն այնքան բարակ է, որ կարելի է մեկ բռով բռնել՝ ինչպես դաշույնի կոթը: Ահա փոքր-ինչ ուժգին քամի է բարձրանում, որի զորությունից աղջիկը մի պահ տատանվում է տեղում և շուռումուռ գալով հարմար կեցվածք ընդունում քամու դեմ: Նրա այդ լռիկ պայքարի շարժումներին հետևելով տղան՝ վիզը ծուռ, շարունակում է հիացած նայել աղջկան՝ իր սիրուց շվարած: Ապա, կարծես, մի պահ սթափվում է և շարունակում սանդ ծեծել ու հետն էլ ձայնակցել՝ խիո խիո, խանե խանե:
Ապա, ինչպես երևում է, աղջիկը սկսել է անցնել-դառնալ տղայի տեսադաշտում, և վերջինիս թվում է, թե նա քայլում է մաքու նման նուրբ քայլերով և շորորում է, ինչպես ձկնիկը՝ լողալիս շարժում է իրանը: Եվ ափսոսանքով տղան մրմնջում է, թե բախտը չթողեց, որ ինքը պսակվեր իր գեղանի հարևանուհու հետ: Եվ սկսում է երազելով պատկերացնել, թե ինչպես հաշտ և սիրով կապրեին իրենք, եթե ամուսնանային. նա աղջկա ձեռքն ու ոտքը հինա կդներ (հավանաբար ուզում է ասել՝ կնոջը նուրբ կպահեր, չէր թողնի, որ դժվար աշխատանքից ձեռքն ու ոտքը չորանային ու դալկանային), նրա հետ նռան գինի կխմեր և սիրուց ու գինուց արբած՝ կքներ իր ջահել կնոջ ծոցում:
Եվ մինչ տղան այսպես երազում էր, մեկ էլ հանկարծ սթափվելով, նկատում է, որ աղջիկն աննկատ ինչ-որ տեղ է հեռացել: Շրջակայքի լռությունը միայն խախտում է սարից եկող աղբյուրի ջուրը, որ թափվում է մարմար քարից: Տղան նախ, ասես ինքն իրեն կշտամբում է անուշադրության համար, ապա, դարձյալ ինքն իր հետ խոսելով՝ խնդրում է առանց այն էլ դարդից տառապող սրտի վերքն իրար չտալ՝ ինքն իրեն մեղադրելով: Առանց այն էլ՝ ինքն այժմ տառապում է, որ չիմացավ աղջկա անհետանալը: Եվ շարունակելով սանդը ծեծել, նա հայացքով փնտրում է աղջկան, որին վերջապես նկատում է սարի վրա՝ աղբյուրի ակունքի մոտ կանգնած: Եվ դա զարմանալի չէ, որ նա այդքան շուտ նկատեց աղջկան. չէ՞ որ նրա փայլը մրցում է արևի հետ:
Երգի խոսքերը՝
Տնեն էլար դու կայնար տյուռ,
Մեջքդ բարակ, խանջարի պյուռ,
Քյամին էզար, իտու շուռ-մուռ,
Ես քո սիրուն շիվար ու ծուռ:
Խիո, խիո, խանե, խանե,
Խիո, խիո, խանե, խանե:
Քելքդ մաքու, շօրօր` ձկան,
Կուզիմ ըլնիս ’ձի սիրական,
Թուխ կոնդուրդ , սիվտակ փուլակ,
Ես քի տ’առնե, չիթող ֆալաք :
Քի կին ըլնի, ես քի կընիմ,
Քու ծեռ ու ոտ խինա դընիմ,
Նըռան գինի խետ քյի խըմիմ,
Սարխոշանամ , ծոցդ քնիմ:
Ջուրն ի փրթիր, կըգա սարեն,
Կըգա թափվի մարմար քարեն,
Հիրուր մի տու սըրտիս յարեն ,
Խաբար չունիմ անուշ յարեն:
Դու կայնիր իս աղբրի ական,
Փելքյըտ կտա արեգական,
Կարմիր թշեր արուն կաթան,
Կլոր հիրես, պստիկ բերան:
Կոնդուր - թուրք.՝ kontur ուրվագիծ, այստեղ հավանաբար՝ թուխ արտաքին
Ֆալաք - բախտ, ճակատագիր
Սարխոշանալ - հարբել
Հիրուր - իրար
Յարա - վերք
Խաբար - լուր, տեղեկություն
Փելք - փայլ

Опубликовано:

 

28 авг 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 48   
@alikvardanyan3241
@alikvardanyan3241 4 года назад
խորհրդային անապատում Հայրիկ Մուրադյանը կյանքի օազիս վերաշինեց,արթնացրեց մեր դժգույն մտածելաձևը:
@user-wc2zi9xk5o
@user-wc2zi9xk5o 3 года назад
Սա հրաշք է։ Հեռուների մշուշից մեր նախնյաց ձայնն է լսվում Որքան կարոտ ու ջերմություն կա։ Շնորհակալություն թանկ նվերի համար
@Aygaber
@Aygaber 3 года назад
Սիրով, Անահիտ ջան:
@Lucieloe
@Lucieloe 3 года назад
Սիրտս ամենախառը զգացմունքներով է լցվում այս երգից ու հատկապես Հայրիկի ձայնից՝ կարոտ, թախիծ.. համ ժպիտ համ տխրություն է արթնացնում, հուշեր սիրելի մարդկանց մասին..
@FreedomOnMyMind
@FreedomOnMyMind 2 года назад
Տնեն էլար Տնեն էլար դու կայնար տյուռ Մեջքդ բարակ, խանջարի պյուռ Քյամին էզար, իտու շուռ-մուռ Ես քո սիրուն շիվար ու ծուռ Խիո, խիո, խանե, խանե Քելքդ մաքու, շօրօր ձկան Կուզիմ ըլնիս ձի սիրական Թուխ կոնդուրդ, սիվտակ փուլակ Ես քի տառնե, չիթող ֆալաք Խիո, խիո, խանե, խանե Ջուրն ի փրթիր, կուգա սարեն, Կուգա թափվի մարմար քարեն, Հիրուր մի տու սրտիս յարեն Խաբար չունիմ անուշ յարեն Խիո, խիո, խանե, խանե Քի կին ըլնի, ես քի կընիմ Քու ծեռ ու ոտ խինա դնիմ Նռան գինի խատ քյի խըմիմ Սարխոշանամ, ծոցդ քնիմ Խիո, խիո, խանե, խանե Դու կայնիր իս աղբրի ական, Փելքյըտ կտա արեգական Կարմիր թշեր արուն կաթան Կլոր հիրես, պստիկ բերան Խիո, խիո, խանե, խանե
@noubarik
@noubarik 7 лет назад
Հայրիկ Մուրադյանի կատարումները հիասքանչ են ...
@hasmikaghuzumtsyan6195
@hasmikaghuzumtsyan6195 Год назад
Ջան, որքան քաղցր ու անուշ է։
@luys7997
@luys7997 3 года назад
Հարգելի՛ Արշակ,մեծագույն շնորհակալությունս ու հարգանքս Ձեզ հայկական֊ազգային արժեքների պահպանման ու փոխանցման համար❤
@Aygaber
@Aygaber 3 года назад
Ես նույնպես շնորհակալ եմ, Լուսինե ջան, գնահատանքի համար:
@luys7997
@luys7997 3 года назад
@@Aygaber Սիրո՜վ,Արշակ ջա՜ն)
@olyapanosyan1147
@olyapanosyan1147 4 года назад
Շնորհակալություն!!!Անչափ կարևոր գործ եք անում այս երգերը տարածելով❤
@Aygaber
@Aygaber 4 года назад
Շնորհակալ եմ գնահատանքի համար:
@gagiksargsyan2295
@gagiksargsyan2295 6 лет назад
ՋԱՆ ՀԱՅՐԻԿ ՋԱՆ՜՜՜՜՜՜՜
@DS93336
@DS93336 3 года назад
Praying for Artsakh and its people! 😔🤚✝️☦
@lilitmkhitaryan4550
@lilitmkhitaryan4550 Год назад
Хотела коротко выразиться смайликами, но таких нету чтобы показать свои чувства❤️ Спасибо за эти песни и ваш труд с объяснениями и словами песен.👍😍
@Aygaber
@Aygaber Год назад
Спасибо и вам за теплые слова. ☺
@Åniæåvetisyan
@Åniæåvetisyan 3 года назад
Ays erge pntrum ei Hasmik Baghramyani tesanyut diteluc heto, anchap shnorakal em dzez Arshak, shat urax em vor gta, hogov haytnveci Hayreni hoxum❤️❤️❤️
@Aygaber
@Aygaber 3 года назад
Ուրախ եմ ակամա օգտակար լինելուս համար, Անի ջան: Այո, մեր ամեն մի երգը մի պատառ է մեր հողից է՛լ, կենցաղից է՛լ, մշակույթից է՛լ:
@estoyaqui5386
@estoyaqui5386 3 года назад
While listening to this song I stopped doing everything else. It is calming and just beautiful to listen to. Only after a while did I notice the pomegranates, the symbol of Armenia. They make me smile every time I see them, reminding me of the wonderful time I had during my visit in Armenia. Thank you for the upload Arshak!
@Aygaber
@Aygaber 3 года назад
Thank you very much too, Estoy, for warm words ☺ I hope there will be peace in this crazy world, we will be able to live happily
@user-lh8ld1gz7z
@user-lh8ld1gz7z 2 года назад
Անչափ շնորհակալ ենք, հարգելի' Արշակ Ադամյան ❤💙🧡
@Aygaber
@Aygaber 2 года назад
Շնորհակալ եմ արձագանքի համար, Արև ջան։
@estoyaqui5386
@estoyaqui5386 3 года назад
Wonderful song
@khanummkrtchyan7487
@khanummkrtchyan7487 2 года назад
Հիանալի է շնորհակալություն
@aytaj0016
@aytaj0016 2 года назад
What kind of sweet feeling is this, i may even name it as divine. I am able to perceive how love between human beings represent the Divine One... Let us all realise that we are not able to erase each-other from the world, but the only thing we can do is to ask forgiveness, forgive, and love. God bless you all.
@Aygaber
@Aygaber 2 года назад
Thank you very much. Let there be a peace in the world.
@aytaj0016
@aytaj0016 2 года назад
@@Aygaber thank you also for sharing these valuable gems with us!
@tigtor3094
@tigtor3094 3 года назад
Շնորհակալություն
@Aygaber
@Aygaber 3 года назад
Սիրով:
@user-ku4cu9og6p
@user-ku4cu9og6p 7 месяцев назад
Այսքան այսօրեական 😢😢😢
@MV_SS
@MV_SS 7 лет назад
Thank you so much, Arshak! :)
@Aygaber
@Aygaber 7 лет назад
With love, Marina.
@Qristonyaem
@Qristonyaem 7 лет назад
@Tracks777
@Tracks777 7 лет назад
Awesome video
@vovagasparyan519
@vovagasparyan519 2 года назад
Джааан
@rzgardarbandy3290
@rzgardarbandy3290 3 года назад
Her biji bra
@Yan-yl9vs
@Yan-yl9vs 3 года назад
🌞👍👍👍🌞
@ovsanian6882
@ovsanian6882 2 года назад
❤💜🧡
@vovagasparyan519
@vovagasparyan519 2 года назад
Аменор лсумем йогис макрвума парк Астцу сирек дер азг сенц ерк унецох азг чи кара ват лини
@user-iq2oj5xk6r
@user-iq2oj5xk6r 3 года назад
Իսկ Փուլակ ինչ ա նշանակում՞
@Aygaber
@Aygaber 3 года назад
Դավիթ ջան, այս բառի բացատրությունն ինձ դեռ չհաջողվեց պարզել:
@karinebaghdasaryan1927
@karinebaghdasaryan1927 3 года назад
Իմ կարծիքով այսպես.... Թուխ կոնդուրդ , սիվտակ փուլակ Թուխ գլուխդ, սպիտակ լուսնյակ
@Aygaber
@Aygaber 3 года назад
@@karinebaghdasaryan1927 Բայց փուլը ինչպե՞ս կապվի լուսնի հետ, լուսնի փուլերի՞...
@VaroujMahtesi
@VaroujMahtesi 3 года назад
Երգը մըր Էրգրի ո՞ր հատվածից է ծագում
@Aygaber
@Aygaber 3 года назад
Սա Վանում և Վանա շրջանում տարածված երգ է։
@VaroujMahtesi
@VaroujMahtesi 3 года назад
@@Aygaber շնորհակալ եմ :)
@Aygaber
@Aygaber 3 года назад
@@VaroujMahtesi Սիրով: ☺
@karenkaren4421
@karenkaren4421 Год назад
Джаан