Երգի բառերը
1
Ես խավարի մեջ մի շող եմ լույսի
Դու իմ կողքին նոր փարոսն ես հույսի
Մենք միասին ավետիս ենք սպասված
Որ կբերենք հային նոր լուսաբաց
կրկներգ:
Մենք միասին վառ կրակ ենք անշեջ
Մենք միասին, Սփյուռքն էլ մեր հոգու մեջ
Բյուր սրտերում 4 արժեք է դաջված
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
2
Ես մի զինվոր եմ իմ կուռ հավատքի
Դու արվեստի, կամ սպորտի, կամ մտքի
Մենք միասին ընդդեմ «Թերագույնի»
Մենք զինվորներն ենք մեր եռագույնի
կրկներգ:
Մենք միասին վառ կրակ ենք անշեջ
Մենք միասին, Սփյուռքն էլ մեր հոգու մեջ
Բյուր սրտերում 4 արժեք է դաջված
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Խոսք և երժ. Ռ.Մխիթարյանի
#գազ_տվեք
6 май 2024