Тёмный

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Արմեն Ամիրյանի առաջին հարցազրույցը որպես Մշակույթի նախարար 

Ամերիկայի Ձայն
Подписаться 70 тыс.
Просмотров 3,1 тыс.
50% 1

Originally published at - www.amerikayidz...

Опубликовано:

 

15 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@40suzane
@40suzane 8 лет назад
ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լսեցի արդեն նախարար դարձած Արմեն Ամիրյանի դիվանագիտորեն լղոզված խոսքը: Իհարկե Հասմիկ Պողոսյան չէ, սակայն որևէ նոր բան, մոտեցման նոր վեկտոր, նոր մտածողություն չկա՛ր: Նրա խոսքում կար նո՛ւյն հին բոլշևիկյան ժամանակների բույրը (այսօրվա մասնավոր սեփականության, գործարարի նեոբոլշևիզմով համեմաված), որը երբեմն կարոտում ենք, այսօրվա հայկական հեռուստատեսությունների կողմից համատարած տարածվող էժանագին շինծու սերիալների ու ռաբիզի աղբի պատճառով: ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՆԱԽԵՎԱՌԱՋ - Մշակույթի Նախարարությունը պետք է ծրագիր-առաջարկություն ներկայացնի Հայաստանի Ազգային Ժողովին, որ բոլոր հեռուստատեսությունների և ռադիոհաղորդումների 51% հաղորդումները լինեն ազգային թեմաներով, և ազգային մշակույթով կրթելու, դաստիարակելու մասին (Ի դեպ ասեմ, որ ժամանակին Ֆրանսիայում նման պետական որոշում կար): - Մշակույթի Նախարարությունը պետք է ծրագիր-առաջարկություն ներկայացնի Հայաստանի Ազգային Ժողովին, որ քաղաքներում բոլոր բիզնես պաստառները (Գլենդել Հիլզ, Կակադու, Միմինոս, Լեդի, Պրոմոթևզ, պիպինօ, լեբեդ և այլն տխմար վահանակներ), կամ բիզնես անունները, որոնք չունեն հայկական ճիշտ գրված անուններ, պետության կողմից հարկվեն 3-ից 5% ավելի, իսկ հայկական անուններով բիզնեսները կունենան տարեկան հարկային զեղջ՝ մեկ տոկոսի չափով: Այլապես Հայաստանի քաղաքների փողոցները, հատկապես Երևանի փողոցները, դարձել են աշխարհի տարբեր անունների խառնափնթոր քյարվանսարա ու անծանոթը կամ օտարը Երևան գալով չի էլ կարող հասկանալ, թե ուր է ընկել: Ի վերջո կարելի է չէ՞, որ որևէ անվանում կամ գովազդ ներկայանա հայերեն, իսկ օտարների համար նաև անգլերեն, նորմալ ու գրագետ գրված վահանակներով: - Լուրջ աշխատանք, որպեսզի ազգային մշակույթը՝ ազգագրական երգը, պարը, ճարտարապետությունը, գիրքը և այլն, դեպի կենցաղ մուտք գործեն, դեպի առօրեա կյանքի պարտադիր մասը լինեն: - Ստեղծել նորօրյա ազգային հերոսի կերպար՝ մատաղ սերնդի մոտ հայրենիքի սերը սերմանելու, դաստիարակելու համար: Սահմանը պահպանող, մեր բոլորի տունը՝ Հայաստանը պահպանող, մեր բոլորի կյանքը պահպանող հայ պատանի զինվորի կերպարը հասարակության մեջ պետք է դառնա ամենաբարձրն ու հարգվածը: Առաջարկում եմ՝ կյանքը զոհաբերած հայ զինվորի՝ քառօրյա պատերազմի հերոս Աբաջյանի և եզդի Քյարիմի արձանները կանգնեցնել հե՛նց Երիտասարդական մետրոյի հարևանությամբ այգում: Արմեն Ամիրյան, եթե ուզում ենք վաղն ունենալ ազգային միասնություն, Հայաստան պետության ապագա, ապա պետք է կրթել մատաղ սերունդը: Գարեգին Նժդեհն ասել է, - Տվեք ինձ մեկ սերունդ դաստիարակելու հնարավորություն, և ես կապահովեմ Հայաստանի լուսավոր ապագան: Այսինքն, մատաղ սերնդից ազգային մշակույթի կրող է պետք կերտել, որը հե՛նց ազգային ոգին է մարդու մեջ: Հիմա. սկսեք ահա ա՛յս ծրագրերից: Շարունակությունն էլ կհուշենք, եթե անող եք, եթե մտահոգ եք: Հակառակ դեպքում՝ գրագետ խոսքով ու ներկայանալի արտաքինով մշակույթի տղամարդ նախարար, թե փնթի տեսքով ու ռաբիզ խոսքով կին նախարար՝ ըստ էության, արդյունքում... տարբերություն չկա:Arthur Armin
Далее