Тёмный

Հաւատոյ Հանգանակ 

RadioMariam
Подписаться 2,6 тыс.
Просмотров 53
50% 1

Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն
ամենակալ, յարարիչն երկնի և երկրի,
երևելեաց և աներևութից։ և ի մի Տէր
Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ.
ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին,
այսինքն յէութենէ Հօր։ Աստուած
յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած
ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ
և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ
Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և
ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։
Որ յաղագս մեր մարդկան և վասն
մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝
մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ
կատարելապէս ի Մարիամայ սրբոյ
կուսէն Հոգւովն սրբով. որով էառ
զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն
որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ
կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ,
թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ,
ելեալ ի յերկինս նովին մարմնով՝
նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին
մարմնովն և փառօք Հօր ի դատել
զկենդանիս և զմեռեալս, որոյ
թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։
Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և
ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի
մարգարէս և յաւետարանս. որ էջն ի
Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և
բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի
մի միայն ընդհանրական և
առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի
մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի
քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի
յարութիւնն մեռելոց, ի դատաստանն
յաւիտենից հոգւոց և մարմնոց՝
յարքայութիւնն երկնից, և ի կեանսն
յաւիտենականս։

Опубликовано:

 

15 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
# funny#daily#vlog#family#prank
00:12
Просмотров 7 млн