Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան վերաբերյալ գործարքները չեն դադարում, չնայած նրան, որ տունն անցնում է 2 քրեական գործով։ «Հետք»-ը պարզել է, որ առանձնատան վաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, որի համաձայն գնորդը գույքի արժեքի մեծ մասը պետք է վճարի մինչև 2024 թ-ի ավարտը՝ նախկին 2022 թ-ի օգոստոսի 1-ի փոխարեն։ Բացի այդ «Հետքի» տրամադրության տակ է հայտնվել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից մի քանի տարի կառուցած առանձնատան ներսը պատկերող լուսանկարները։
5 сен 2024