Тёмный

Հովհաննես Թումանյան «Մարոն» Կարդում է Սոս Սարգսյան Hovhanes Tumanyan «Maron» 

R L
Подписаться 1,3 тыс.
Просмотров 34 тыс.
50% 1

Մարոն
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․
Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր․․․
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․
― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը։
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։
Շատ ամիսներ անց կացան․․․
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

Опубликовано:

 

27 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 46   
@GTplanets
@GTplanets Год назад
Շատ շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանին, մեծատառով մարդ, հայրենասեր Աստծո տված զավակ
@samvelQaryan
@samvelQaryan Год назад
v
@user-cj1lg3tz3b
@user-cj1lg3tz3b Год назад
👍👍👍ИМ ШАТ СИРЕЛИ ТУМАНЯН 👏👏👏🇦🇲🇦🇲🙏🙏💓💓
@АмаляМискарян
@АмаляМискарян Год назад
Դե հայեր Արտյոկ հիմա կծնվեն Թումանյաներ ուրախ կլինենք
@gs2066
@gs2066 Год назад
արդյոք
@soxak1
@soxak1 Год назад
Հիանալի, հրաշալի պատմութիւն։Բայց տեսնես որքաաան Մարօնէր եղած են, ու այդպէս կեանքը վերջացած։ Վա՜յ Մարօ վա՜յ
@Armyanski-Picasso
@Armyanski-Picasso 9 месяцев назад
Միացեք իմ էջին )
@ΝάντιαΚωνσταντινίδου-δ2φ
Հովհանես։ Թռմանյան։ նմանը չկա։
@Dzovik459
@Dzovik459 Год назад
Паравор зайн у анморац туманян
@gs2066
@gs2066 Год назад
Եվ անմոռաց ռուսերեն տառեր
@siranushharutyunyan8979
@siranushharutyunyan8979 Год назад
hpartanum em mer MECEROV,ay nranq ein haytniner vor kapren dare dar,,voch te esorva taptpuknere;xorhin harganqneres;xonarhvum em dzer araj mer bolor VARPETNER
@gs2066
@gs2066 Год назад
Մենք էլ Ձեր անգլերեն տառերով ենք հպարտանում
@siranuahharutyunyan1769
@siranuahharutyunyan1769 Год назад
@@gs2066 aknarkt shat antexie,vorovhetev es hayeren tarer chunem ,im Hayerene,im uxexume terevs 35tarie avartel em
@НинаМатевосян-и2ь
Шат ем сирум мер мец Туманянину нра анморанали стехцагорцутюннеры воркан лсум ем чем кштанум эли ем узум лсел
@gs2066
@gs2066 Год назад
Թումանյան սիրողը կգրի' Մեսրոպատառ Հյերենով
@riben4644
@riben4644 Год назад
Երկու ՀՍԿԱՆԵՐԸ։
@ruzannahovhannisyan5731
@ruzannahovhannisyan5731 Год назад
👍👍👍👏👏👏❤💙💛🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏
@nairagevorgyan6683
@nairagevorgyan6683 Год назад
👍
@arpikavagyan6567
@arpikavagyan6567 Год назад
😔😪
@GTplanets
@GTplanets Год назад
Լճակ, խոխոտում է, երկար ժամանակ կարոտ եմ մնացել մեր գեղեցիկ, հարուստ բառապաշարով հայերենին, օտար ափերում, Խիզան? կարմիր շորով, երեվի աղջնակ. Ճիշտն ասած որեվէ մեկը կգրի ինչ? Է նշանակում խիզան եվ խոնչեն, կարծեմ հին հայհական կերակրատեսակ է,
@ФедяВосканян
@ФедяВосканян Год назад
Ес элем эдпес карцум
@rl5360
@rl5360 Год назад
խոնչա - բացատրություն 1. Մատուցարան: 2. Մատուցարանի միջի ուտելիքը կամ այլ արժեքավոր իրեր, որ պատրաստվում են հանդիսավոր և տոն օրերի համար իբրև նվեր:
@ФеликсАроян-е9о
Хизан ншанакум э тхамарду кине. Амуснацац кинармат. Хозяйка дома. Уриш инчпес асем вор hасканали лини.
@maitrekaton9656
@maitrekaton9656 Год назад
Խիզան֊ իգական սեռի ներկայացուցիչ՝ աղջիկ, կին։
@maitrekaton9656
@maitrekaton9656 Год назад
Կնարմատ։
@Сурен-л9з
@Сурен-л9з 9 месяцев назад
Լավ է աչքըդ դուրս գա, քան թե անունդ:
@Armyanski-Picasso
@Armyanski-Picasso 9 месяцев назад
Հրաշալի հանճարեղ Թումանյան...))) միացեք իմ ալիքին ❤❤❤
@Zorro-ys9kc
@Zorro-ys9kc Год назад
Трогательно очень.
@МанишакБагдасарян
Ерку мецагуйн таханднер
@karinezoryan9131
@karinezoryan9131 Год назад
❤️🙏
@anahitharutyunyan8515
@anahitharutyunyan8515 4 месяца назад
😭😭😭😭😭
@СусаннаЕсаян
@СусаннаЕсаян Год назад
Гениальный поёт я горда что армянка
@Inkognito36
@Inkognito36 Год назад
поЭт
@МаняМухсян
@МаняМухсян Год назад
Браво
@gagikassafarian821
@gagikassafarian821 Год назад
Ամենայն Հայոց բանաստեղծ,ավելի լավ չես ասի․․․
Далее
Paruyr Sevak by  NUNE AVETISYAN
29:39
Просмотров 520 тыс.
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ
16:36
ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ | «Ֆայտոն Ալեքը»
11:03