Тёмный

Ձայն Արարատի 46 - Հայաստանը 1890-ականներին, Համիդյան ջարդեր / armenology 

ArmFreeVoiceNews
Подписаться 6 тыс.
Просмотров 2,2 тыс.
50% 1

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 46-րդ թողարկումը նվիրված է 1890-ական թվականներին տեղի ունեցող իրադարձություններին և մասնավորապես Համիդյան ջարդերին: Հաղորդման ընթացքում ներկայացվում է այդ շրջանում Արևելյան և Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակը. մի կողմից Ցարական Ռուսաստանի, մյուս կողմից Օսմանյան Թուրքիայի վարած քաղաքականությունը հայերի հանդեպ և այս ամենի ետևում թաքնված միջազգային հանրության անտարբերությունը: Թեման կներկայացնի պատմաբան Գուրգեն Կարապետյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ azatdzayn.com/
Ֆեյսբուք՝ / azatdzayn
Թվիթեր՝ / azatdzayn
Յութուբ՝ / armfreevoicenews

Опубликовано:

 

16 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Outsmarted 😂
00:20
Просмотров 3,8 млн
Վազգեն Սարգսյան. ՄԵԾ ՄԱՐԴ
16:20
Геноцид армян.
34:46
Просмотров 1,2 млн