Тёмный

Ճախարակ - Հատված Էռնեստ Մարտիրոսյանի «Մհերի արձակուրդային արկածները» ֆիլմից 

Davit Paruyryan
Подписаться 640
Просмотров 982
50% 1

Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ (Ճախարակի երգը)
Հատված Էռնեստ Մարտիրոսյանի «Մհերի արձակուրդային արկածները» ֆիլմից (1973)
Խոսք - Ղազարոս Աղայան
Երաժշտություն -Անուշավան Տեր-Ղևոնդյան
ՃԱԽԱՐԱԿ
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։
Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ տեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ―
Եկավ տարավ ամեն ինչ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Опубликовано:

 

20 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@ЛюбовьПогосян-ч1с
@ЛюбовьПогосян-ч1с 11 месяцев назад
ARTSAKHS tklor durs ekav u mnac aranc gulpa .mnac vota bobik..manir im chaxarak manir hast u barak vor es hoqam im caver...😢.ter voxermya im hayoc asxarh...🙏
Далее
Распаковка Monster High Potions #monsterhigh
01:00
Վարդան Ղուկասյան 20.09.2024
1:33:58
Просмотров 17 тыс.
Jakharag - Ճախարակ
1:51
Просмотров 2 тыс.