Բոլոր ծնողները բարձր կոչում ունեն իրենց երեխաների համար: Աշխատել ընտանիքի համար, բարի բաներ սովորեցնել իրենց երեխաներին, որի գագաթը Աստուծո Խոսքն ու Քրիստոսանման կյանք սովորեցնելն է, և աղոթել իրենց երեխաների համար:
Լինում են չէ՞ դեպքեր երբ սրտանց աղոթում էք մի բարի նպատակի համար ու կամ այն թվում է թէ չի կատարվում կամ էլ կատարվում է ձեր ակնկալածի հակառակը: Օրինակ, ասենք թէ մեկի երեխան վատ ճանապարհի վրա է, մայրն աղոթում է ու թախանձագին խնդրում, որ երեխան ետ դառնա այդ չար ճանապարհից ու փոխանակ երեխան փոխվի ու ավելի բարի դառնա, բանտ է նետվում: Ինչպե՞ս վարվել այսպիսի դեպքերում:
13 фев 2017