Тёмный

Մանկագիրները դպրոցականների համար իրենց ստեղծագործություններն են ընթերցել 

Շիրակի Հանրային Հեռուստաընկերություն
Просмотров 103
50% 1

Գյումրու կենտրոնական գրադարանում մանկագիրները հանդիպել են դպրոցականների հետ: Նախաձեռնությունը գրադարանի աշխատակիցներինն է եղել: Հանդիպումը կազմակերպվել է մանկապատանեկան գրքի եւ անդերսենյան օրվա շրջանակներում: Դպրոցականների համար հեքիաթներ եւ բանաստեղծություններ են կարդացել մանկագիրներ Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մուշը, Ստեփան Միքայելյանը, Սուքիաս Աղալարյանը: Գրադարանի հյուրերը Գյումրու թիվ 9 դպրոցի 6-րդ դասարանցիներն էին: Մանկագիրները բացի իրենց ստեղծագործությունների ընթերցումից, երեխաների հետ նաեւ խոսել են նրանց առօրյայից, նախասիրություններից: Ըստ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Կարապետյանի, այսօր խնդիրներ կան հանրակրթական դպրոցի դասագրքերում առկա նյութերի հետ կապված: Դրանցում հիմնականում չեն ընդգրկվում մանկագիրների ստեղծագործությունները, իսկ գեղարվեստական գրականությունը ներդրված է փորձարարական կամ սեղմագրերի տեսքով, ինչն ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենում եւ ընթերցանության եւ մատուցվող նյութի ըմբռնման առումով:

Опубликовано:

 

2 апр 2019

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Спасибо Анджилишка, попил😂
00:19
ААААА СПАСИТЕ😲😲😲
00:17
Просмотров 1,8 млн