Тёмный

Մարտունիում տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվողի սպանությունը ոստիկանները արագ բացահայտեցին 

Shamshyan
Подписаться 90 тыс.
Просмотров 40 тыс.
50% 1

Այսօր, ապրիլի 5-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում տաք հետքերով բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, ապրիլի 4-ին, ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից և տուն չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։
Մանրամասները' shamshyan.com/hy/article/2022...

Опубликовано:

 

4 апр 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее