Тёмный

Մեկնարկել է բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը 

A1plus
Подписаться 257 тыс.
Просмотров 2,3 тыс.
50% 1

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Ուղիղ տասն ամիս առաջ՝ 2023 թվականի հուլիսի 1-ին, Դատախազության 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպեցինք «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան երկօրյա խորհրդաժողով: Արդյունքներն ամփոփելիս՝ հստակ ցանկություն կար՝ եվրոպացի գործընկերների հետ նման ձևաչափով համագործակցությունը զարգացնել, կազմակերպել նոր բարձրաստիճան խորհրդաժողով՝ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ: Այսօր մեկնարկում ենք «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Այս նախաձեռնությունը կրկին իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում: Այս կապակցությամբ, երախտագիտությունս հայտնելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և հատկապես վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Վստահ եմ՝ այսօր մեկնարկող միջոցառումը մասնագիտական երկխոսության նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի և արդյունավետ հարթակ կդառնա ինչպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, այնպես էլ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում մեր երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար»:
ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը ողջունել է Խորհրդաժողովի մասնակիցներին՝ նախորդ տարի մեկնարկած ավանդույթն այս տարի Խորհրդաժողովի շրջանակում շարունակելու համատեքստում և շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, արդյունավետ փոխգործակցության, այն զարգացնելու գործում ակտիվ ներգրավվածության ու ներդրման համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության վերաբերյալ բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացումը և ընդգծել, որ եվրոպական չափանիշների հիման վրա համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարի, օրենքի գերակայության և արդարադատության
բարեփոխումների արդյունավետության ամրապնդման տեսանկյունից առանցքային է Հայաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդման համատեքստում: «Օրենքի գերակայությունը և արդարադատության բարեփոխումները կարևոր են ժողովրդավարության ամրապնդման համար»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը»:
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն կարևորել է համագործակցությունն ու անդրադարձել արդեն իսկ ձեռք բերված հաջողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ապագա նախաձեռնությունների համար հիմք ստեղծելու գործում:
Խորհրդաժողովի երկու հիմնական թեմատիկ նիստերի շրջանակներում անդրադարձ է կատարվել քրեական վարույթներով միջազգային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև այդ ոլորտում առանձին գործերով մարտահրավերներին:

Опубликовано:

 

25 апр 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 7   
@MMKA1409
@MMKA1409 18 дней назад
Hyurerin chmoranaq xoshtaguneri bardzr voraki masin nerkayacneq!! Sovoracreq inchpesen mardkanc xoshtagum patuhanic durs gcum hodvac karum!!!
@user-wi4mr2rn4p
@user-wi4mr2rn4p 11 дней назад
ԿԵՑՑԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ 💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞✌✌
@dushman1
@dushman1 18 дней назад
Hay azgi pornikner@ arun xmoxner@ mer azgi
@onikachogian2520
@onikachogian2520 18 дней назад
Накакаи гимн@ дез чи сазум дук вахкотек
@sevakgevorgyan6444
@sevakgevorgyan6444 18 дней назад
Քեֆի մեջ են առնետները ժանտախտի պահին։
@user-wi4mr2rn4p
@user-wi4mr2rn4p 11 дней назад
քաղաքակիրթ ժողովուրդների ղեկավարները բարով են վստահում մեր ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ և պատրաստվում են մեր սիրելի ՊԵՏՈՒԹՅԱՆԸ աջակցել և օգնել ազգովի ապրենք օրենքի գերակայության և փոխադարձ հարգանքի բարեկեցիք կյանքով, ովքեր պատրաստ են ու զինում են մեր պետության օրինական պաշպանության ոլորտը ✌✌👍 ձեզ այս պիսի հարց ախպեր ջան֊ ԴՈՒՔ ԴԵՄ Ե՞Ք, թե կողմ
@onikachogian2520
@onikachogian2520 18 дней назад
Сут Сут Сут
Далее