Тёмный

Մեր թաղը #32 Գյումրի | Պարույր Զաքարյան 

:Բուն TV
Подписаться 32 тыс.
Просмотров 2,5 тыс.
50% 1

Հունական թաղամաս
Գյումրիի հունական թաղամասը ձևավորվել է 19-րդ դարասկզբին՝ Թուրքահայաստանից Արևելյան Հայաստան գաղթած հայերի հետ եկած հույն ընտանիքների համար։ Հույներն ավանդաբար հաշտ ու խաղաղ են ապրել հայերի հետ կողք կողքի, և այն ժամանակվա Ալեքսանդրապոլում նույնպես նրանք բեղուն գործունեություն էին ծավալում։ Այս թաղամասում են մեծացել հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը և այլք։ Հիմա հունական բնակչություն չկա, բայց պահպանվում են մի շարք վկայություններ և տներ, որոնք պատմում են հունական հետքի մասին։
Ձորի թաղ (Գեղցոնց մահլա)
Ձորի թաղը Գյումրու հայտնի թաղամասերից է և հիշատակված է նաև Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ում Ձորի բողազ անունով։ Հին ալեքսանդրապոլցիները այս թաղամասն անվանել են նաև «գեղցոնց մահլա», որովհետև 19-րդ դարասկզբի գաղթից հետո այդտեղ բնակեցվել են հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ։ Ալեքսանդրապոլ քաղաքի հնաբնակները այդքան էլ ջերմ չեն ընդունել գյուղական արմատներ ունեցող եկվորներին, և խտրականությունը հասել է այն աստիճանի, որ գյուղացիների համար առանձին եկեղեցի է կառուցվել, որ քաղաքացիները «ստիպված» չլինեն գյուղացիների հետ նույն եկեղեցին գնալ։
Սլաբոդկա
Ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ սկսվեց Ալեքսանդրապոլի ամրոցի կառուցումը, հսկայական թվով շինարարներ ու մասնագետներ Ռուսաստանից եկան, որպեսզի իրականացնեն շինարարությունը։ Հենց նրանք էլ հաստատվեցին այս թաղամասում և թաղամասն անվանեցին Սլաբոդկա։ Հետագայում իհարկե հայկական բնակչությունը սկսել է գերակշռել, բայց թաղամասի անվանումն այդպես էլ չի փոխվել։
«Մեր թաղը» հաղորդաշարի հերթական թողարկմանը թանգարանագետ Պարույր Զաքարյանը պատմում է Գյումրի քաղաքի այս երեք թաղամասերի և բնակիչների մասին հետաքրքիր տեղեկություններ՝ ներկայացնելով քաղաքի կոլորիտային բակերը և մարդկանց։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/3WwXOE5
#Գյումրի #ՊարույրԶաքարյան
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Опубликовано:

 

7 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 8   
@mayamanukyan557
@mayamanukyan557 Месяц назад
Շատ շնորհակալություն:
@mayamanukyan557
@mayamanukyan557 Месяц назад
Շատ ապրեք: Ծնվել և մինչև 1959 թիվը երջանիկ ապրել եմ Հանեսօղլյանների տանը,խաղացել յասամաններով գեղեցիկ բակում:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
@HeghineKhachatryan-m9r
@HeghineKhachatryan-m9r Месяц назад
Ներեցեք, իսկ հնարավոր է՞ Հանեսօղյլանի անվան տպարանի մասին որևէ ինֆորմացիա ունենաք, թե որտեղ է գտնվել և որ թվականներին: Նախապես շնորհակալություն:
@eventplanning3981
@eventplanning3981 Месяц назад
Մեեեծ բավականություն ստացա։ Ի՛նչ գեղեցիկ պատմություններ են, բա ինչ հաճելի պատմում էր պարոն Զաքարյանը։ Անպայման պետք է լինել Գյումրիում, զգալ շունչը։ Շնորհակալ եմ։👏👏👏👏👏👏👏👍👍👍
@user-np6bx3zt8h
@user-np6bx3zt8h Месяц назад
Эс Гюмрецик Чен тесе ор лайк днен
@SedaGaribyan
@SedaGaribyan Месяц назад
Հիանալի հաղորդում էր, վայելեցի, իսկապես: Շնորհակալություն:👍
@user-tg7ff7lo6n
@user-tg7ff7lo6n Месяц назад
Զաքարյան ցավդ տանիմ մայլի տղոնցից
@sofiam803
@sofiam803 Месяц назад
Այ թե ձեր բոլոր հաղորդումներին սենց հետաքրքիր մարդկանց գտնեիք :)
Далее
when you have plan B 😂
00:11
Просмотров 21 млн
ՉԸՆԴՀԱՏՎԱԾ ԾԱԾԿԱԳԻՐ. ՀԱՅԵՐ
31:36
Բարև, Էրգիր. Ադանա
33:14
Просмотров 202 тыс.