Тёмный

Մեր մեծերը - Կոստան Զարյան 

Samvel
Подписаться 5 тыс.
Просмотров 7 тыс.
50% 1

Կոստան Զարյան (Կոստանդին Եղիազարյան) (փետրվարի 2, 1885-դեկտեմբերի 11, 1969) մեծ հայ գրող:
Ծնվել է Շամախի քաղաքում: 1890 թվականին Զարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանը ընդունվում է ռուսական գիմնազիա: Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Զարյանը մեկնում Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով: Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1910-1913 թվականներին Զարյանը ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն: Մինչ այդ Զարյանը իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և այլն: Իր առաջին գիրքը` «Երեք երգերը» գրվել է իտալերեն: Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծում է սիմֆոնիա: Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկում, որից Կոստան Զարյանը հրաժարվում է: 1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնում է «Մեհեան» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսնում 1914թ.--ի հունվարին: 1920-ական թվականներին Հայոց եղեռնից մազապուրծ եղած Կոստան Զարյանը Շահան Պերպերյանի հետ համատեղ լծվում է «Բարձրավանք» հանդեսի հրատարակմանը: 1922 թվականին Պոլսում լույս է տեսնում Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը` «Օրերի պսակը»: Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվում է Երևանում` հայրենիքում ընդմիշտ հաստատվելու նպատակով: Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնում է Եվրոպա, լինում Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում: Հենց այդ ճանապարհին էլ հղանում է «Երկիրներ և Աստվածներ» շարքը, որը, ըստ էության, Զարյանի նոթերի ամբողջությունն է: Առաջին գրքում, որտեղ Զարյանը ներկայացնում է Իսպանիայից ստացած իր տպավորությունները («Սպանիա»), ըստ էության, շարադրված է մշակույթի փիլիսոփայություն: Սպանիան նմանեցնելով Հայաստանին` Զարյանը ցույց է տալիս, թե ժամանակակից ճգնաժամային իրականության պայմաններում ինչպես կարող է պահպանվել Մարդը: Երկրորդ գիրքը, որը վերնագրված է «Միացյալ Նահանգներ», ներկայացնում է ամերիկյան «քաղաքակրթությունը», որը միտում ունի տարածվել ողջ աշխարհում: Զարյանը կրկին վերադառնում է Հայաստան և մինչև կյանքի վերջն ապրում Երևանում: Այստեղ քչերն են կարողանում կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին: Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:

Опубликовано:

 

24 май 2013

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 2   
@svetlanaromanova737
@svetlanaromanova737 9 лет назад
Շնորհակալություն ֆիլմի ստեղծագործակամ խմբին: Շատ տպավորիչ էր և արժանի այդ հսկայի հիշատակին:
@anushsargsyan7104
@anushsargsyan7104 Год назад
Շատ քիչ է գրվել այպիսի կենսագրությունով մարդու մասին իր գործերի հրապարակումը նունպես իսկ Դպրոցի գրականության մեջ չեմ հիշում
Далее
ՄԵՐ ՄԵԾԵՐԸ.  ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ
30:52
Он тоже из IKEA 🙀
00:10
Просмотров 450 тыс.
Մեր մեծերը - Դրո
45:35
Просмотров 40 тыс.
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
32:56
Просмотров 1,6 тыс.