Тёмный

ՆԱՐԵԿ ( Մատյան Ողբերգության ) Գրիգոր Նարեկացի / Կարդում է Սոս Սարգսյանը /NAREK/ Matyan voghbergutyan 

KARAKHANYAN
Подписаться 615
Просмотров 21 тыс.
50% 1

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
ՆԱՐԵԿ
Գրիգոր Նարեկացի
Կարդում է Սոս Սարգսյանը
Matyan Voghbergutyan
Narek
Kardum e Sos Sargsyany
Grigor Narekatsi
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։
Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։
Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։
Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։
Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։
Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։
Նյութի աղբյուրը ` ArmenianHouse.org
Տեսանյութը վերձված է ստորև նշված ալիքներից։ Arm Voices -ը համարում է , որ այս տեսակ տեսանյութերը Ազգային Արժեք են և տարածելը միայն դրական արդյունք է ։
@vayotsdzoritem1494
@fr.Hrant.M
_______________________________________________
Arm Voices -ը չի հետապնդում որևէ շահ այս տեսանյութի հրապարակումից ։

Опубликовано:

 

6 июл 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 22   
@ashotmovsisyan8556
Տեր Դու կարող ես կյանք ընձեռել հոգով մեռածիս 🙏
@user-x111x
Ճիշտ Մարդկային ❤
@Armanum
Ամեն🎉 ՇնորհակալությունԱնգգին Գիտությանը հպվելու եվ Ըմ բոշխնելու եվ ճիշտ Ճանապարհը գտնելու համար Մեծն Նարեկացի Սոսի Ամենաքաղցր ձայնով որն ուղեկկցվում է Երկնային Մաքրամաքուր երաժշտությամբ ուկատարելությամբ
@aghasimirzakhanyn9752
ԱՄԵՆ❤🎉😂
@user-wf9jq7sh8p
Շնորհակալություն՚. Ամեն
@user-qq3fx8wu8c
Վարպետը ուղղակի իդելականա կարդում սուրբ խոսքերը ։ Ամեն
@anahitsmbatyan1213
Երանի այն մարդուն ,ով կհասկանաինչ բարձր էգնահատված։ԱՍՏԾՈ կողմից
@maratazaryan9399
Շատ շնորհակալություն
@user-nk1pb6ed3n
ԱՄԵՆ🙏🙏🙏
@vahagngrigoryan2924
@vahagngrigoryan2924 Год назад
Ամեն
@user-cb1gq6lp6p
@user-cb1gq6lp6p Год назад
🙏🙏🙏
@alexsogos7094
БОЛЬШАЯ ВАМ ЧЕЛОВЕЧЕСКАЯ Б Л А Г О Д А Р Н О С Т Ь‼️
@geva4188
Господи,даруй нам здоровья излечи от тяжкой болезни грешную рабу б Вассу Георгия Марию Сергия Марии Марии максима Сергия Марии варвары
@user-cb1gq6lp6p
@user-cb1gq6lp6p Год назад
Ամեն
@user-bd7sg8uc2z
🙏🙏🙏
Далее
ЯПОНЕЦ С ДУШОЙ НЕМЦА
37:04
Просмотров 424 тыс.
Նարեկաբուժություն
1:19:25
Просмотров 40 тыс.