Ինչքան հաճախ քո հոգին
Հպարտության համար իմ
Անխոս ծածուկ տեղերում
Պիտի նեղվի ու լացի
Խոնարհվել եմ ես ուզում , քեզ փարվել եմ ես ուզում
Քեզ հետ ձուլվել եմ ուզում իմ Հիսուս
Ուժերով իմ մարդկային , երբ փորձում եմ խոնարհվել
Խորացնում եմ ավելի անմխիթար վիճակն իմ
Խոնարվել եմ ես ուզում , Քեզ նմանվել եմ ուզում
Խոնարհ ու հեզ իմ Փրկիչ Տեր Հիսուս
Բավ է արդեն ով իմ Տեր
որ ինքս ինձ համոզեմ , Թե քայլում եմ քո ճամփով
Խոսքերիդ մեջ մնալով
Ազատիր ինձ
ինձանից ,ազատիր ինձ իմ եսից
Ազատիր ինձ այս բեռից իմ Հիսուս
Խոնարհվել եմ ես ուզում , Քեզ փարվել եմ ես ուզում
Քեզ գետ ձուլվել եմ ուզում իմ Հիսուս
27 авг 2016