Զգուշացում !
Խնդրում ենք չներբեռնել , չկրկնօրինակել այս ալիքի նյութերը , թե չէ առանց զգուշացման կհեռացվեն ձեր ալիքներից ։
Խոսք.երաժշտ․ Անահիտ քույրիկ
Գործիքավորում և կատարում
Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան
Եթե ամբողջ աշխարհը շահող լինեմ
Ոսկի արծաթ հարստության տեր լինեմ
Բայց իմ հոգիս կորուստ պիտի ես տանեմ
Թե Հիսուսին իմ սրտի մեջ չընդունեմ
Թե Հիսուսի ձայնը մի օր չլսեմ
Կմոլորվեմ ինչպես կույրը ճամփի մեջ
Կքարանամ Ղովտի կնոջ նման ես
Կչորանամ անապատի ծառի պես
Առանց Հիսուս իմ ապրելը չեմ ուզում
Հավատարիմ մարդու փնտրել չեմ ուզում
Սրտիս ցավը մեկին պատմել չեմ ուզում
Հիսուսի տեղն ուրիշին տալ չեմ ուզում
Եթե նեղություններս գան շատանան
Ու աղոթքիս արգելք նրանք ցանկանան
Դանիելի պես պատուհանս միշտ բաց է
Դեպի Երուսաղեմ Տեր Աստծուս կաղոթեմ
26 фев 2024