Նևրոզը շատ դեպքերում առաջանում է երկարատև, ծանր ապրումներով ուղեկցվող սթրեսային իրավիճակների հետևանքով, որոնք, քանդելով հոգեկան ադապտացումը, առաջացնում են նյարդային համակարգի քայքայում (գրգռվածության ու հոգնածության բարձր մակարդակի համադրությամբ), տագնապ ու վեգետատիվ (ինքնավար) խանգարումներ (քրտնարտադրություն, սրտխփոց, ստամոքսի աշխատանքի խանգարումներ և այլն): Նևրոզի ախտանշանները, պատճառները, հետևանքներն ու բուժումն են այս անգամ մեր մասնագետների ուշադրության կենտրոնում:
24 сен 2018