Խելացի հայր և շատ հավասարակշիռ որդի ։ Ինչ ուրախ և հպարտ եմ որ մեր մեծանուն ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՈՐԴԻՆ Է ՀՌՉԱԿԱՎՈՐ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ ԻՄ ԽԵԼԱՑԻ ՀԱՅԵՐ ։👍🇦🇲🇦🇲✊❤💔
Նույն կարծիքին էինք շատերս, բայց երբ իր տուն թանգարանում խոսեցինք այդ մասին, ասացին, որ վթարի ժամանակ իրենց հետ է եղել նաև 13 տարեկան որդին, ով շատ լավ հիշում է , որ Սևակը շատ վատ էր վարում։ Նրանք գնում էին կայարան, որ գնացքով գնային Թբիլիսի, Սևակի կնոջ Նելլի՝ մայրիկի 40֊քին, որդին ամեն ինչ հիշում է և պատմել է։ Անգամ ասացին, որ երբ մեքենան ավտոտնակից հանում էր, երեխաները բարձերով պահում էին դռների կողքերը, որ հայրը մեքենան չհարվածի պատերին։ Այսինքն, նա շատ վատ էր վարում մեքենա 😮
Երբ Կասպարովին հարցրեցին ,թե ինչ է ազգությամբ , նա պատասխանեց -Я бакинец.... Այնպես որ, խնդրում եմ, վերջացրե'ք այս բարբաջանքները։ Եթե անգամ կասկածներ կան, պետք չէ փորփրել, ի վերջո մեծն հանճարի' Պարույր Սևակի արժանի ժառանգները Հայաստանում են և մեծատառով մարդիկ են։
Կասպարովի մոր անունը ԱՆԱՀԻՏ Է…1975 թվականի Թբիլիսիում կովկասի պիոներ պալատների հավաքականների ժամանակ ես էլ էի խաղում։ Անահիտը հայերենով մոտ մի րոպեով մեզ հետ խոսեց, լավ հիշում եմ այսօրվա պես։Պարույր Սեվակի եվ Անահիտի մասին ուղղակի սին վարկածներ են։ Արդի ժամանակներում հեշտ է արյան թեստ անցկացնել…Գարրին կա, ինչպես նաեվ Սեվակի ժառանգներից որեվէ մեկը նույնպես,ստուգեք։
Կասպարովի մոր անունը Կլարա է։ Մի այլ հիպոթեզի համաձայն, Կասպարովի մայրը Կլարայի քույրն է,որը Գ-ին ունեցել է Սևակից։ Երեխա չունեցող Կլարան քրոջ պատիվը փրկելու համար երեխան վերցրել է նրանից ։ Շատ հետաքրքիր սցենար Հոլիվուդին թանկ ծախելու համար Ճարպիկ հայեր,գործի անցեք,,,,,
Marine Ohanyan Ճիշտ է, նա իր հայ կամ կիսահայ լինելը չի ժխտել, բայց երբևէ իրեն որպես հայ չի զգացել և հայության շահերի հետ որևէ կապ չի ունեցել, այսինքն ապազգային ''հայի'' տիպիկ օրինակ է:
Էլ ուրիշ սուտ չունեք, որ հեռարձակեք եթեր։ Նախ Գարրիի մոր անունը ոչ թե Աիդա է , այլ Կլարա, իսկ երկրորդ , ձեր մտքի ֆանտազիան անցել է թուլատրելի բոլոր սահմա ները։Հետո ինչ , որ ինչ որ նմանություն կա, Սեւակի եւ Կասպարովի հոր միջեւ բայց դա չի նշանակում , որ Սեւակն է Գարրիի հայրը Կասպարովը երբեք չի սիրել հայերին, այլապես , գոնե մեկ ագամ կայցելեր Հայաստան։
Վերջապես երբ պետք է վերջ տաք ձեր հիմար հիմար դուրս տալը,մարդը վաճառել է աշխարհի չեմպիոնի 👑 ը,գումարը նվիրաբերել Արցախի ժողովրդին, դուք ինչ եք արել ձեր ազգի համար ՞