Ոնց չսիրեմ քեզ
Ինչ որ մի ուրիշ, ուրիշ աշխարհ ես
Ինչ որ մի հեռու, հեռու երազ
Ես որոնում եմ, ման եմ գալիս քեզ
Բայց դու այստեղ ես, աչքիս առաջ:
Ամռան արեւի շողի նման
Ցերեկւա պայծառ լույսի նման
Ինձ գերել ես գրավել ես
Օր ու գիշերս խառնել ես
Ոնց դիմանամ ես...
Դու բացվել ես պարտեզի մեջ
Գարնան վարդի պես
Ինչքան սիրուն, ինչքան լաւն ես
Ոնց չսիրեմ քեզ
Ոնց չգամ ու սիրահարված
Ոնց չերգեմ ես
Ասա տեսնեմ ոնց անեմ որ
Չկարոտեմ քեզ:
Դու այնքան մաքուր, մաքուր ու ջինջ ես
Լույսի պես արդար, արդար իմ սեր
Ես սիրել եմ ու կարոտում եմ քեզ
Բայց դու որտեղ ես ամբողջ գիշեր
Աշնան ոսկեբեր հովի նման
Գիշերվա անուշ զովի նման
Եկել կողքովս անցել ես
Սիրտս հանել ես տարել ես
Ոնց դիմանամ ես
Դու բացվել ես պարտեզի մեջ
Գարնան վարդի պես
Ինչքան սիրուն, ինչքան լաւն ես
Ոնց չսիրեմ քեզ
Ոնց չգամ ու քո տան առաջ
Ոնց չերգեմ ես
Ասա տեսնեմ ոնց ամեն օր
Չկարոտեմ քեզ.......
27 авг 2022