Тёмный

Ով ինչ արժեքի դավանում է, այդպիսին էլ ինքն է. Բուն Բարեկենդան․ Բագրատ Սրբազան 

Տավուշի թեմ - ՏաՀույս / Diocese of Tavush
Просмотров 1,3 тыс.
50% 1

«Երբ մեղքը գործվում է, դա այնքան սարսափելի չէ, որքան այդ մեղքի մեջ մնալը։ Մարդու անկումն, այո, ողբերգություն է, բայց այդ ողբորգությանը դեմ հանդիման տրված է նաև վերականգնումը, որը հաղթանակ է և պայծառություն։
Սա է մեր կյանքի ամբողջ փիլիսոփայությունը՝ մնալը մեղքի մեջ՝ մեղքը մեղք է ծնում անընդհատ, սխալը սխալ է ծնում անընդհատ, սուտը սուտ է ծնում անընդհատ։
Եվ ի՞նչ է ասում այսօր մեր Տերը Բուն Բարեկենդանի այս օրը՝ ուր որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերն են։ Ինչ որ ձեր դավանած արժեքներն են, որով դուք ապրում եք, այնտեղ էլ ձեր սիրտն է։ Իսկ ուր որ ձեր սիրտն է, այդպիսին էլ դուք եք։ Ուրիշ կերպ չեք կարող լինել, որքան էլ փորձեք ներկայացնել ու ներկայացնել, անհնար է դա։
․․․
Որքան ուզում ես ծոմ պահիր, որքան ուզում ես բարեպաշտական արտահայտություններ ունեցիր, ինչ ուզում ես արա։ Բայց եթե չքանդեցիր անիրավության հանգույցը և չխորտակեցիր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, չներեցիր ու չարձակեցիր նեղյալներին, չպատռեցիր բոլոր անիրավ մուրհակները՝ չես վաստակելու այդ ամենը՝ այդ հաղթանակն ու այդ ներդաշնակությունը, չես ստանալու այդ օրհնությունը։
Եվ դրա ակունքում, հիմքում անիրավության, անօրենության խզում է ուղղակի։
Պետք է կարողանաս խզել վաճառականական խարդախությունները, ուրիշ բան չի ասում։ Վաճառականական խարդախությունները․ ոչ թե վաճառականությունը, այլ՝ խարդախությունները, անիրավությունները, անօրենությունները, անհավասարությունները, սոցիալական և այլ անարդարությունները։
Սրանք հավաքականությանն են վերաբերում, ոչ միայն անձին ու անհատին։ Անշուշտ, այդտեղից է ծնվում հավաքականության կազմավորումը, ձևավորումը, բայց, այդուհանդերձ, բոլորի մասնակցությունն է, որ այդպիսին է դարձնում, ոչ թե մեկ կամ երկու հոգու» - Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի
Բուն Բարեկենդան
19․02․2023
#Տավուշ #ՏաՀույս #ԲագրատՍրբազան

Опубликовано:

 

23 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 11   
@Гаяне-ь2л
@Гаяне-ь2л Год назад
Փառք Աստծուն Հորը Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենիս Ամեն🙏🙏🙏
@mekhakgabrielyan8563
@mekhakgabrielyan8563 Год назад
Ինքնարդարացում: Հրաշալի քարոզ: Աստված պահապան Սրբազան Տեր:
@armineaghababyan3975
@armineaghababyan3975 Год назад
Ամեն 🙏🙏🙏 Սիրելի Հայր Սուրբ, գիտակցումը, որ Ձեր նման եկեղեցու սպասավոր ունենք մեր կյանքում, Ձեզ լսելը ամրապնդում է մեր տկար հոգիները, օգնում է դեպի Աստված մեր դարձին Շնորհակալություն Ձեզ, Աստված օրհնի
@marimartirosyan15
@marimartirosyan15 Год назад
Ամեն🙏🙏🙏❤️🇦🇲
@НАИРАМНАЦАКАНЯН-л1ъ
🙏🙏🙏
@alisaboyajan902
@alisaboyajan902 Год назад
Amen😇🙏🙏🙏shnorhakalutyun Har Surp jan.Astvac orni pahpani Dez.mezel meravorneris sirov yev imastutyamb lcni mer hoginer@
@АркадиМирзоян-у1ц
🙏🙏🙏
Далее
Папины Дочки Наоборот!
24:57
Просмотров 529 тыс.
4 YEAR SIBLING DIFFERENCE! 😭 #shorts
00:11
Просмотров 10 млн
Տ. Մեսրոպ քահանա Արամյան
32:20
Просмотров 3,8 тыс.