Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Նորագավիթի մաքսակետ։ Նրան ուղեկցել է ՊԵԿ նախարարը։ Վարչապետին բարկացրել է մաքսատան մաքրությունը և աշխատակիցների վարքագիծը։
«Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,-ասաց նա, ապա ստուգեց նաեւ պատերի մաքրությունը։ Արձանագրելով, որ դրանք կեղտոտ են՝ հանձնարարեց պարգեւավճարները պակասեցնել եւ մաքսակետը կարգի բերել։ «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգեւավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»,- հայտարարեց վարչապետը:
8 апр 2019