Тёмный

Չգիտեինք՝ ուրախանանք, որ ողջ ենք մնացել, թե տխրենք, որ Արցախը հանձնվել է․ Նվեր Հովսեփյան 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 3,5 тыс.
50% 1

Նվեր Հովսեփյանը ծնվել է 1994 թվականին Արցախի Ասկերան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 2012-ին զորակոչվել է բանակ, ծառայել «Մարտունի 2» զորամասում։ Պարտադիր զինվորական ծառայության վերջին ամիսներին Հայաստանում վերապատրաստվել է որպես պրոֆեսիոնալ սերժանտ ու զինվորական ծառայության անցել Ասկերանի զորամասում։ Մինչ 44-օրյա պատերազմը իրականացնում էր զորամասի վաշտի ավագի պարտականությունները, պատերազմի օրերին նշանակվեց դասակի հրամանատար, պատերազմից հետո՝ Վաշտի հրամանատար։ 44-օրյային կռվել է հիմնականում Ակնայում, իսկ 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես ինքն է ասում, բախտ է վիճակվել կռվել Մոնթեի տարածքում, պաշտպանել Մարտունու Նոր Շենից հարավ ընկած հատվածը։ «Մոնթեի պատիվը մինչև վերջ պահել ենք»,-ասում է Նվերը, որը, ի պատիվ սիրելի հերոսի, իր որդուն Մոնթեի անունով է անվանակոչել։ Երեք զոհ ու չորս վիրավոր է տվել վաշտը, պատրաստ էին շարունակելու պայքարը, բայց ամեն ինչ արդեն վերջացած էր։
Մարտունիում զենքը հանձնելուց հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ են տեղափոխվել։ «Չգիտեինք՝ ուրախանանք, որ ողջ ենք մնացել, թե տխրենք, որ Արցախը հանձնվել է»,-ասում է Նվերը։ Արցախից հեռանալու ճանապարհին պարզվեց, որ դժոխքը դեռ չի ավարտվել։ Բենզինի հայտնի պայթյունի զոհ դարձան Նվերի քրոջ ամուսինն ու կնոջ երկու եղբայրները, որոնց հետ միասին էին ուղևորվում դեպի Հայաստան։ Նվերի ընտանիքն ապրում է Երևանում, նախկին զինվորականը չի աշխատում։ Առհասարակ, ծանր ժամանակներ է ապրում, ինչպես հայրենիքը կորցրած յուրաքանչյուր հայ, բայց չի հուսահատվում։ Ավելին, վստահ է, որ դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց, որոնք միմյանց օգնելով է, որ կարողանալու են առաջ շարժվել։

Кино

Опубликовано:

 

9 июн 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 9   
@user-fj4pf1lz6z
@user-fj4pf1lz6z 6 дней назад
Հազար ափսոս տղաներին, որ կռվեցին ու զոհվեցին։🙏🙏🙏
@lyovanikoghosyan7537
@lyovanikoghosyan7537 8 дней назад
Ապրես տղաս ❤💙🧡
@anahitabgaryan5657
@anahitabgaryan5657 4 дня назад
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
@user-hk9ep2qd6d
@user-hk9ep2qd6d 11 дней назад
🙏🙏🙏
@seyranharutyunyan6434
@seyranharutyunyan6434 11 дней назад
👍👍👍👍👍👍
@user-wg5wb3ob4h
@user-wg5wb3ob4h 5 дней назад
Կյանքիտ. մեռնեմ տղա ջան աստված ձեր ընտանիքին պահապան
@anushbarseghyan7556
@anushbarseghyan7556 4 дня назад
Աստված
@anushbarseghyan7556
@anushbarseghyan7556 4 дня назад
Ամեն
@mitel3115
@mitel3115 2 дня назад
Низкий поклон вам и всем солдатам кто охраняет наши границы... Светлая память погибшим.
Далее
В ДЕТСТВЕ ИГРАЕШЬ В МАГАЗИН
00:42
Tom & Jerry !! 😂😂
0:59
Просмотров 41 млн