Тёмный

Պարտված անձը չի կարող խաղաղություն ունենալ, փոխանցել, ոչ էլ դառնալ խաղաղության պաշտպան ու երաշխավոր 

Տավուշի թեմ - ՏաՀույս / Diocese of Tavush
Просмотров 1,1 тыс.
50% 1

Առաքյալների միասիրտ ու միախորհուրդ լինելու, համբերատար, անկասկած և անկասկածելի վստահ սպասումը, տրված խոստումի հանդեպ ունեցած անքննարկելի հավատքը միջոց դարձավ այն հաղթական ընթացքի, որ ընդամենը 12 հոգի իրենց շրջապատող համախոհներով կարողացան աշխարհը նվաճել։
Նեղություններ եք կրելու, հալածանքներ եք տեսնելու, անարգվելու եք, այսօրվա բառով ասած՝ պիտակավորվելու եք, ցեխարձակումներ եք ունենալու, զրկվելու եք տարբեր տեսակի հնարավորություններից և միջոցներից, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Եվ եթե ես եմ հաղթել, ուրեմն նաև դուք եք հաղթել։
Այդ հաղթությունը միայն իմը չէ, ես բերում եմ այդ հաղթությունը, բայց այդ հաղթելու մեջ ապրելու հրավերը բոլորին է ուղղված։
Եվ տեսեք, խաղաղության ու հաղթության մասին է խոսում մեր Տերը, չի բաժանում իրարից։ Առանձին խաղաղություն գոյություն չունի, եթե նրա հիմքում չկա արդարությունն ու պարուրված չէ ճշմարտությամբ։
Եվ այդ խաղաղության փոխանցողն ու բերողը պետք է այդ արդարության և ճշմարտության կրողը լինի, որպեսզի կարողանա նաև հաղթել և հաղթանակած վիճակում փոխանցել այն խաղաղությունը, որն ինքը ունի։
Պարտված, կորացած, արդարությունն ու ճշմարտությունը սեփական մեկնաբանությամբ մատուցած երևույթն ու անձը չի կարող խաղաղություն ոչ ինքը ունենալ, ոչ էլ փոխանցել ու ոչ էլ դառնալ այդ խաղաղության պաշտպանն ու երաշխավորը, որովհետև ինքը չունի, որովհետև իրեն այդպես չեն ընկալում ու տեսնում։
Մեր կյանքն այսօր աղետներով, ողբերգություններով ուղեկցվող կյանք է, թե՛ ամբողջ աշխարհի իմաստով, թե՛ մեր հայրենիքում, այն կենսատարածքում, որը մեր ժառագնությունն է, ոչ սոսկ բնակավայր լինելով, այլ մեր ինքնությունն արտահայտելով։
Մենք այսօր մեր միջավայրում ապրում ենք անպատիվ ժամանակներում, ապրում ենք ստի սնուցմամբ, թշնամության քարոզով, ատելության գործնական դրսևորումներով, որոնք դարձել են մեր միջավայրի և մեր լայն կյանքի սկզբունքներն ու մշակույթը, որոնք լրիվ հակադիր են ու հակադարձ թե՛ մարդկային որակին ու արժեքին, թե՛ Աստվածային պատգամին ու օրհնությանը։

Опубликовано:

 

23 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 9   
@sima5028
@sima5028 4 месяца назад
Հարգանքներս Սրբազանին 🙏🏻🙏🏻🙏🏻
@iskouhixxx6761
@iskouhixxx6761 4 месяца назад
Այո և ԱՄԵՆ
@alinatadevosyan6520
@alinatadevosyan6520 4 месяца назад
ՏԻՐՈՋ ՀՈԳԻՆ ՁԵԶ ՎՐԱ Է 🙏🙏🙏
@karenarakelyan1611
@karenarakelyan1611 4 месяца назад
Du lav mard es Srbazan🙏🙏🙏
@MHH-xt1kv
@MHH-xt1kv 4 месяца назад
Միացեք Սրբազանին,ով Հայեր:
@gyumshoutkhachatryan1400
@gyumshoutkhachatryan1400 4 месяца назад
Ինչքան եմ ուրախանում որ քեզ լսում եմ այ խ- - -ի գլոխ։
@gyumshoutkhachatryan1400
@gyumshoutkhachatryan1400 4 месяца назад
Էս ինչքան լավ բաներա պատմում էս գ7ը ինչ ասենք ալելույա ալելույա հետ ինչ աղօթենք սռփազան գյօթ որ քո պես բենտլիյով ման գանք։
Далее
ТАЙНА ТРАВЫ #shorts
00:22
Просмотров 721 тыс.
Сказала дочке нет!
00:54
Просмотров 234 тыс.
Der Voghormia - Տէր Ողորմեա - Khorenian
6:28
Noam Chomsky - Why Does the U.S. Support Israel?
7:41
ТАЙНА ТРАВЫ #shorts
00:22
Просмотров 721 тыс.