Тёмный

Ռոբերտ Կիյոսակի․ «Հարուստների և չքավորների մտածելակերպերի տարբերությունը» 

AYGABER Առաջնորդ
Подписаться 2,5 тыс.
Просмотров 6 тыс.
50% 1

Ռոբերտ Կիյոսակին աշխարհահռչակ միլիոնատեր ամերիկացի ներդրող է, փողի գրագիտություն քարոզող և դասավանդող կրթական համակարգի հիմնադիր։ Նրա «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Նա մշտապես խոսում է այն մասին, ինչը չեն սովորեցնում դպրոցում։
Չափազանց կարևոր է Կիյոսակիի մտածելակերպին ծանոթանալը՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է ճիշտ վարվել եկամուտների ու ծախսերի հետ։
Ռուսերենից թարգմանեց, կարդաց և մոնտաժեց Արշակ Ադամյանը։
• Роберт Кийосаки - Речь...

Опубликовано:

 

3 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 13   
@gexamshagnazaryan9932
@gexamshagnazaryan9932 Год назад
Երաժշտությունը անիմաստ է ու չի թողնում կենտրոնանալ
@Aygaber_leader
@Aygaber_leader Год назад
Շնորհակալ եմ արձագանքի ու կարծիքի համար։ Հաշվի կառնեմ հաջորդների համար։
@ՆաիրաԿՍ
@ՆաիրաԿՍ Год назад
Երաժշտությունը ահավոր էր , բթացա , ոչինչ չկարողացա ընկալել ...
@Aygaber_leader
@Aygaber_leader Год назад
Ճիշտ եք, Նաիրա ջան, մյուսներին արդեն հաշվի է առնվել: Շնորհակալ եմ արձագանքի համար:
@gayanebarsegyan1980
@gayanebarsegyan1980 Год назад
Այո, անողա պետք, ալարեցի , տուր ինձ ժրաջանությոըննՏեր իմ Աստված🙏
@VardanYepremyan
@VardanYepremyan Год назад
👍
@armenmikaelyan8113
@armenmikaelyan8113 Год назад
Hamamit chem
@Aygaber_leader
@Aygaber_leader Год назад
Արմեն ջան, ոչինչ դոգմա չէ: Սա Կիյոսակիի մոտեցումն է, որով ինքը կարողացել է մեծ արդյունքի հասնել: Դա կարող է մի շարք հարցերում շատերի համար ընդհանուր լինել, բայց, իհարկե, մարդիկ խիստ տարբեր են, ընկալումներն ու մտածելակերպերը տարբեր են, ոչինչ չի կարող ճիշտ լինել բոլորի համար:
@armenmikaelyan8113
@armenmikaelyan8113 Год назад
@@Aygaber_leader Ete ka halal qrtinq hasqacoxucun harust linelu havanaqantyun shat qhica
@Aygaber_leader
@Aygaber_leader Год назад
@@armenmikaelyan8113 Դա Սովետի ներարկած մտածելակերպն է մեր մեջ։ Մենք հաճախ բիզնեսմենին նույնացնում ենք օլիգարխի հետ, բայց բիզնեսմենի մտածելակերպը լրիվ ուրիշ աշխարհ է․ դու պետք է արարես ու ստեղծես մարդկությանը պիտանի մի բան, մարդկությանը պիտի օգտակար լինես, որպեսզի քեզ եկամուտ գա։ Այսինքն քեզ համար առաջնայինը պետք է լինի արարելը, ոչ թե փողը։ Իսկ ստեղծելը հենց արդար քրտինքով է լինում։ Սովետը և այսօրվա շատ կառավարություններ էլ մարդկանց մեջ նման գաղափարներ ներարկելով համոզում են, որպեսզի նրանք չուզենան ձգտել ֆինանսական անկախության, որովհետև սոցիալապես ծանր պայմաններում ապրող հասարակությանը հեշտ է կառավարելը։
@artaaa8140
@artaaa8140 Год назад
​@@Aygaber_leader լիակատար համամիտ եմ
@gayanestepanyan2440
@gayanestepanyan2440 Год назад
Liovin arjezrkum e giteliqi yev dproci dery, da sxal e, mardkanc pahanjmunqnery yev naxasirutyunnery tarber en, dprocy da bazayin giteliqner e talis, ete uzum es avelin, xndrem gna inqnakrtvir, yntrir qez hamapatasxan buh, nman gaxaparnery mardkanc darcnum en angraget yev karavareli, inchn el cerntu e ashxarhi ayspes asac tererin
@Aygaber_leader
@Aygaber_leader Год назад
Ձեր ասածի մեջ կա՛ ճշմարտություն, բայց խոսքը ի՞նչ դպրոցի մասին է։ Եթե այսօրվա, ապա այսօրվա դպրոցը համարյա ոչինչ չի տալիս։ Ես 4-րդ և 6-րդ դասարանն ավարտած երկու երեխա ունեմ, և իրենց օրինակով եմ դա ցավով տեսնում։ Աշխատանքի ժամերից հետո երեկոյան կաշվից դուրս եմ գալիս, որ յուրացնեն դասը։ Մինչդեռ Կիյոսակիի քննադատությունն ավելի խորքային երևույթի մասին է․ նա ասում է, և ես դարձյալ սեփական փորձով կարող եմ հաստատել, որ դպրոցը մարդուն միայն գիտելիքներ է տալիս, բայց բաց է թողնվում կյանքում պետք եկող ամենակարևոր հատկանիշների ձևավորումը, որոնք մարդուն կդարձնեն ինքնուրույն և սեփական ուղին գտնող։ Դպրոցում դրվում են հետագայում որևէ պետական կառույցում կամ որևէ մեծահարուստի, գործատուի ձեռքին պարզապես լավ աշխատողի հիմքերը, մեզ սովորեցրին, որ պիտի լավ սովորենք, որպեսզի աշխատանք ունենանք, բայց երբեք չասացին, գլխի չգցեցին, որ կարելի է նաև լավ գործատու լինել։ Ասում եք՝ այսպես մարդը հեշտ կառավարելի՞ կլինի։ Ինչպե՞ս կարող է ֆինանսապես անկախ մարդը կառավարելի լինել։ Հակառակը՝ գործատուի ու պետական կառույցի ձեռքին նայող աշխատողն է հեշտ կառավարելի, որովհետև մի փոքր այլախոհություն դրսևորելու դեպքում քեզ սպառնում է գործազրկությունը։ Քեզ կստիպեն քվեարկել իրենց ուզած թեկնածուի օգտին, հակառակ դեպքում կզրկվես ընտանիքիդ ապրուստի միակ միջոցից, քեզ կստիպեն ներկա լինել իրենց ուզած հանրահավաքին և չերևալ իրենց համար ոչ ցանկալի հանրահավաքին, դու շատ հաճախ ստիպված ես արձակուրդ գնալ իրենց ուզած ժամանակին, ոչ քո։ Եվ արձակուրդդ էլ չես կարողանա անցկացնել քո ուզած տեղում, որովհետև դու ընդամենը հասարակ աշխատող ես, դու այդքան փող չես վաստակում։ Իմ հայրը մի անգամ հպարտությամբ ասաց, որ կյանքում ոչ մի անգամ հիվանդության պատճառով աշխատանքից չի բացակայել։ Ես այն ժամանակ գորովանքով ընդունեցի այդ միտքը։ Բայց հետո սկսեցի մտածել․ իսկ մի՞թե դա լավ էր։ Ախր ինքս եմ տեսել, թե ինչպես ջերմությունը վրան գնում էր աշխատանքի, երբ այդ վիճակում ավելի պիտի նախընտրեր պառկել ու կազդուրվել։ Գուցե կասեք, որ պատասխանատվության զգացումն էր իրեն մղում։ Իսկ մի՞թե ինքն իր սեփական գործի տերը լինելով ավելի պակաս պատասխանատվություն կզգար, բայց և միաժամանակ իր առողջության մասին էլ հոգ տանելով։ Բայց ես ավելի առաջ գնամ․ դպրոցի ուսումը մեր մեջ մտցրեց, որ «փողը վատ բան է, հարուստները վատ մարդիկ են, և որքա՞ն ազնիվ, գեղեցիկ հոգու տեր մարդիկ են աղքատները»։ Կարծես՝ աղքատների մեջ չկան խարդախներ ու ցածր արժեքներ ունեցողներ։ Հարուստի ու աղքատի մասին որքան առակներ ու հեքիաթներ ենք սովորել։ Եվ արդյունքում մենք դարձանք փողի արժեքը չիմացող ու իմանալ չկամեցող, ֆինանսի պակասի պատճառով բազմաթիվ խնդիրների մեջ տապակվող, բայց փողից փախչող «ազնիվ աղքատներ»։ Սա անհատական մակարդակում, իսկ որքա՜ն խնդիրներ ունենք ազգային մակարդակում, որոնք էլի ֆինանսների տիրապետելու դեպքում կարող էինք լուծել։ Այո, դպրոցում լավ սովորողներս դարձանք ինչ-որ մեկի ձեռքի տակ լավ աշխատողներ, մի գործիք միայն, որն իր ժամանակը, կյանքը վաճառում է խիստ ցածր գնով։ Ես լրագրող եմ, աշխատել եմ մի շարք լրատվամիջոցներում, ես կուզեի մեր ազգին պիտանի նյութեր հեռարձակել, նրան զարգացնող, իր անհատական ու ազգային խնդիրները լուծել իմացող, իր հետ կատարվելիքի նախաձեռնությունը սեփական ձեռքերը վերցնել կարողացող ազգ դարձնել, բայց ՈՉ, ես ընդամենը մի գործիք եմ, որը պետք է կատարի իր գործատուի ցանկացածը․ դու փող չունես, որ անես քո ուզածը։ Ես նոր-նոր եմ հասկանում դպրոցի կատարած ավերը մեր երեխեքի մեջ, որոնք վախենում են սխալվելուց, որովհետև դպրոցում ծաղրում են սխալը։ Իսկ մի՞թե մարդը կարող է որևէ բան ճիշտ անել իմանալ, մինչև չսխալվի։ Ցածր գնահատական են դնում ու գցում երեխայի ինքնագնահատականը, նրան չեն թողնում երազել, այլ բոլորին դնում են նույն կաղապարի մեջ, երբ մեկը մի քիչ աշխույժ է լինում և մյուսներին տանում իր հետևից, սաստում են և ծնողին բողոքում, թե «լիդեր է դարձել գլխներիս»։ Մանուկ հասակից սպանում են նրանց միջի լիդերին, ու հետո բողոքում, թե մեր ազգը մի առաջնորդ չունի, որ մեզ դուրս բերի այս վիճակից։ Իսկ փողը ո՛չ լավ, ո՛չ վատ բան է։ Այն միջոց է անելու համար լավ կամ վատ բաներ։ Եթե այս ամենը դպրոցը չի սովորեցնում, գոնե փողի ու հարստության հանդեպ այդ սխալ կարծրատիպը, համոզմունքը չպիտի ձևավորի երեխեքի մեջ։ Փող ունեցողը կարող է նաև Կոմիտասի պես շնորհալիին մյուսների միջից ճանաչող և իր ֆինանսներով Բեռլին սովորելու ուղարկող Մանթաշյանց լինել։ Իսկ այսօրվա տաղանդներին ճանաչողներից քանի՞ հոգի կարող են ֆինանսավորել նրանց իրական ուսումը։ Անձամբ ես դեռ չեմ կարող։ Ու քանի դեռ չունեմ իմ սեփական ստուդիան, գոնե այս ալիքի վիդեոներով եմ ձգտում այս մտածելակերպը փոխանցել մեր հասարակությանը։ Իմ մյուս ալիքովս տարածում եմ մեր ազգային հոգևոր ու աշխարհիկ երգերը, դրանց, ինչպես նաև պատմական դրվագների, դասական ստեղծագործությունների և այլնի մասին հաղորդումներ եմ պատրաստում ունեցածս սուղ միջոցներով, որոնք էլի պիտի ոչ մի ժամ չիջնեին մեր էկրաններից, որոնք ազգին կկրթեին, բարձր ճաշակ կձևավորեին։ Ես շատ ավելին կանեի, եթե մեծ թիմ ունենայի կողքիս։ Բայց, փառք Աստծո, ունեմ սակավաթիվ ընկերներ, որոնք օգնում են գոնե այսքանն անելու։ Իսկ ավելին կարողանալու համար պիտի ձգտեմ մեծ գումարների տիրապետել։ ru-vid.com/show-UCLzfvhpe603BcfwlInedOVw Արշակ
Далее
#kikakim
00:10
Просмотров 14 млн
I Built a SECRET Lamborghini Dealership!
33:02
Просмотров 7 млн
#kikakim
00:10
Просмотров 14 млн