Тёмный

Սայաթ-Նովա 

Samvel
Подписаться 6 тыс.
Просмотров 2,4 тыс.
50% 1

Սայաթ-Նովա (Հարություն Սայադյան) (1712 - 1795), ուշ միջնադարի հայ տաղերգության և հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչ: Նա կատարելության է
հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, կամրջել միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը:
Սայաթ-Նովան ուսանել է Թիֆլիսի հայոց դպրատներից մեկում, հետագայում գիտելիքները խորացրել է ինքնակրթությամբ: 12 տարեկանից սովորել է ջուլհակություն, միաժամանակ տարվել է երգ-երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, թամբուր, հատկապես՝ քամանչա, որը դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը: Տիրապետել է առնվազն 4 լեզվի՝ հայերենին, վրացերենին, թուրքերենին և պարսկերենին:
Սայաթ-Նովան ծառայել է պալատում, բայց ողջ էությամբ նվիրված էր հասարակ ժողովրդին. իրեն անվանել է «խալխի նոքար» (ժողովրդի ծառա), աշխատել է թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը՝ արժանանալով հոգևոր և իշխանական (թավադական) դասի որոշ ներկայացուցիչների թշնամանքին: Հերակլ արքան 1752 և 1759 թթ-ին նրան վտարել է արքունիքից, բռնությամբ դարձրել է քահանա և աքսորել Վրաստանից:
Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր: Դեռևս արքունիքում նա կազմել է իր երգերի հիմնական ժողովածուն՝ դավթարը, որտեղ ամփոփված է դրանց մեծ մասը:
Աշուղ-բանաստեղծը վրացերեն երգերում տուրք է տվել վրացական արքունիքում ընդունված ներբողային ոճին, թուրքերեն խաղերն առավելապես գրված են աշուղական բանարվեստի կաղապարներով և մեծ մասամբ աշուղական մրցավեճերի համար էին, մինչդեռ հայերեն խաղերը շենշող ու շլացուցիչ են, զգացմունքները՝ անմիջական, խոսքը՝ խրատական ու հակիրճ:
Իր խոհախրատական երգերում Սայաթ-Նովան բարձր է գնահատել բարությունը, պատիվը, արդարությունը և բարեկրթությունը, թևավոր խոսք է դարձել նրա «Գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար սիրե» արտահայտությունը: Նա իր երգերում հաճախ է դատապարտել հասարակական չարիքներն ու արատները. «Ում հաքին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թե էս ո՞վ ա»:
Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր խաղերի մեծագույն մասը հորինել է սեփական եղանակներով, երաժշտական տարբեր ոճերից ստեղծել է միասնական՝ սայաթնովյան ոճ, օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները: Նրա հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել երաժշտագետ Մուշեղ Աղայանն ու երգիչ Շարա Տալյանը:
Սայաթ-Նովան մեծապես նպաստել է Այսրկովկասի աշուղական արվեստի զարգացմանը, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական արվեստի վրա:
Սայաթ-Նովայի երգերը թարգմանվել են մի շարք լեզուներով, նրա մասին գրվել են գրական, երաժշտական ստեղծագործություններ, գիտական աշխատություններ, կերպարին անդրադարձել են թատրոնում, կինոյում և կերպարվեստում:
1963 թ-ին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը: 1976 թ-ին նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

Опубликовано:

 

29 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Մեր մեծերը - Հակոբ Հակոբյան
41:59
Մեր մեծերը - Իսրայել Օրի
38:52
Просмотров 9 тыс.
"Когти льва" Анатолий МАЛЕЦ
53:01
Հայի ուժը - Բերքանուշ
21:25
Просмотров 3,3 тыс.
Մեր մեծերը - Մակար Եկմալյան
29:33
Մեր մեծերը - Խաչիկ Դաշտենց
34:35
Просмотров 4,3 тыс.