Тёмный

Սատանայի Նոր Մեթոդը, Որի Մասին Զգուշացրեց Քրիստոսը 

Armen Hareyan
Подписаться 67 тыс.
Просмотров 19 тыс.
50% 1

Ձեզ հիմա ուզում եմ պատմել Սատանայի մի նոր մեթոդի մասին, որը շատ նման է ճշմարտությանը, որով նա մոլորեցնում է հատկապես Քրիստոնյաներին և այդ մասին հատուկ առակով զգուշացրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։
Մենք ապրում ենք մի ժամանակում, ուր մոլորությունը խառնվածը է ճշմարտությանը։ Ու մարդիկ հեշտությամբ ընունում են մոլորությունն ու սուտը, որովհետև դրանք գալիս են ճշմարտության տեսքով; Տեր Հիսուս Քրիստոսն այդ մասին զգուշացրեց 2000 տարի առաջ ու պատվիրեց արթուն մնալ, զգոն լինել, լավ իմանալ Աստծո Խոսքը, որպեսզի երբ թշնամին ձեզ մոտենա կեղծ մարդկանց տեսքով, դուք իմանաք, որ ձեզ փորձում եմ խաբել, ու չխաբնվեք։ Իսկ եթե դուք զգոն և ուշադիր չլինեք ձեր կյանքի, մտքերի, գործերի ու խոսքերի նկատմամբ, ապա ձեզ հեշտությամբ կխաբվեն, կմոլորեցնեն, ու հետո ձեզանից կվերցնեն ձեր թանկագին բաները։ Իսկ ձեզ էլ կխժռեն։
Մաթևոսի Ավետարանում Տեր Հիսուսը մի առակ պատմեց, ասելով, «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25 Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26 Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»։ 28 Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ 29 Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30 Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ’ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։
Որոմը մոլախոտի տեսակ է, որը շատ նման է ցորենին։ Այն դժվար է տարբերել ցորենի ու գարու հասկերից, և այն միայն աճում է ցորենի և գարու դաշտերում։ Սատնան սուտն էլ ձեզ բերում է ճշմարտության պես։ Եթե դուք Աստծո Խոսքը լավ չիմանաք, ձեզ հեշտությամբ կխաբեն։
Այդպիսին է սատանայի հնարքներից մեկը, որ նա միշտ սխալը խառնում է բուն ճշմարտությանը՝ այն զարդարելով ճշմարտության տարբեր երևույթներով, որպեսզի հեշտ լինի խաբել դյուրահավատներին։ Այդ պատճառով էլ Տերը թշնամու ցանածն անվանում է ոչ թե այլ սերմ, այլ որոմ, որը որոշ չափով ցորենի է նման։ Հետո ցույց է տալիս այն մեթոդը, որով սատանան իր որոմը ցանում է ձեր կյանքերի մեջ։ Նա դա անում է, երբ դուք հոգեպես քնած էք։ Երբ դուք կատակներով, անհոգությամբ, սիլի բիլի բաներով կորցնում էք ձեր զգոնություն, կորցնում էք ձեր հոգևոր արթնությունը։
Սբ․ Հովհաննես Ոսկեբերանն գրում է, որ Տերը այս փոքր թվացող վտանգով նաև սպառնում է, ոչ միայն սովորական մարդկանց, այլ նաև այն բոլոր աշխարհի և հոգևոր պետերին, ովքեր պատասխանատու են ժողովրդի հոգևոր խնամքի համար։ Որպեսզի նրանք չընկնեն ֆոտոսեսիանների ու անիմաստ բաների ետևից, այլ անդադար քարոզեն Ավետարանն ու ապաշխարություն մեր ազգին։
Նայեք, այս առակի մեջ, Քրիստոսը ցույց է տալիս, որ սուտը գալիս է ճշմարտությունից հետո, ինչի մասին վկայում է նաև կյանքի փորձը։ Փաստորեն, մարգարեներից հետո գալիս են սուտ մարգարեներ, առաքյալներից հետո՝ սուտ առաքյալներ, Քրիստոսից հետո՝ նեռ։ Քանի որ հիմա նա չի կարող առևանգել Քրիստոսի վրա արմատացած մարդուն, սպասում է, հենց նա կորցնի իր զգոնությունը, մոլորություն է ցանում այդ մարդու մտքերի մեջ։
Սա ուրիշ տեսակի խաբեություն է։ Հիշու՞մ էք Սերմանցանի առակի մեջ Տեր ցույց տվեց որ ճամփեզերքի վրա ընկած սերմերը չարը միանգամից կերավ։ Այնտեղ սատանան ակնթարթորեն գողացավ այն ինչ սերմանվել էր։ Նույնիսկ չթողեց որ արմատավորվի, քանի որ այդ մարդիկ լսում են Արքայության խոսքը ու չեն հասկանում։ Բայց Սատանան ունի մի այլ, ավելի խորամանկ մեթոդ՝ մարդկանց գայթակղելու համար։ Այն մարդկանց կյանքում, ովքեր արդեն ապրում են ճշմարտությամբ, նա սպասում է, հենց այդ մարդիկ մի քիչ թուլանում են, սկսում է ցանել մոլորության սերմերը, ու դրանք շատ նման են ճշմարտությանը։
Քրիստոսը սատանային անվանում են մարդկանց թշնամի, քանի որ նա վնասում է մարդկանց: Նա ցանկանում է վնասել մեզ, թեև իր այդ ցանկությունը չի եկել մեր դեմ թշնամությունից, այլ Աստծո դեմ թշնամությունից: Սա պարզ է դարձնում, որ Աստված մեզ ավելի շատ է սիրում, քան մենք ինքներս մեզ: Նայեք մյուս կողմից, թե որն է սատանայի չարությունը: Նա նախկինում չէր ցանում, քանի որ ոչնչացնելու բան չկար։ Բայց երբ ամեն ինչ արդեն ցանված է, նա նաև ցանում է, որպեսզի փչացնի այն, ինչը շատ աշխատուժ արժեցավ գյուղացուն։ Այ այդպիսի նենգ թշնամի է սատանան։ Սա ամբողջ առակի մեկնությունը չէ, որովեհտև շարունակությունն էլ կա, թէ ինչպես պետք է վարվել որոմների հետ։ Բայց այդ մասին թերևս մի այլ անգամ։ Իսկ այժմ գլխավոր միտքը, որ ուզում եմ թողնել ձեզ, այն է, որ ձեր հոգևոր զգոնություն մի կորցրեք։ Մի թուլացեք։ Պահեք Քրիստոսի պատվիրանները և միշտ հոգևոր ձևով արթնուն մնացեք։ Մի թուլացեք աղոթքից, մի թուլացեք բարի գործեր անելուց, մի թուլացեք ուտել խմելով ու անկապ անեկդոտներ պատմելով։ Ուշադրություն դարձրեք ձեր հագ ու կապին ու ձեր ու փոխաբերական իմաստով ասած, ձեր ոտքերի ու դոշերի միսը մի ցույց տվեք մարդկանց, հատկապես դուք աղջիկներ։ Հետևեք ձեր խոսքերին, հրաժարվեք հայհոյություն անելուց և մաքուր պահեք ձեր մտքերը։ Հենց մի քիչ թուլացաք, սատանան որոմ կցանի, ու դուք չէք իմանա։ Միշատ կարդացեք Աստվածաշունչն ու լսեք եկեղեցու հայրերի բացատրությունները։ Այդպիեսով դուք ավելի ապահով ու արթուն վիճակում կլինեք։

Опубликовано:

 

1 июл 2023

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 128   
@lilitkarapetyan6034
@lilitkarapetyan6034 10 месяцев назад
Օրհնյալ է այն մարդը ով ապավինում է ԱՍՏԾՈՒՆ, ով իր հույսը դրել է ԱՍՏԾՈՒ վրա և որի միակ հույսը Տեր ԱՍՏՎԱԾ Է🙏🙏🙏
@nunealaverdyan7939
@nunealaverdyan7939 10 месяцев назад
Բարիք կամեցող,ով Տեր Հիսուս մի թող ինձ իմ անձիս կամքով գնալ,այլ առաջնորդիր ինձ՝ լինելու միշտ ըոտ Քո բարեսեր կամքի,և ողորմիր Քո արարածներին և ինձ բազմամեղիս։Փառք Ամենասուրբ Երրորդությանը.Ամեն🙏🏻🙏🏻🙏🏻❤️❤️❤️
@nellyaraqelyan7460
@nellyaraqelyan7460 10 месяцев назад
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի🙏
@covinargasparyan573
@covinargasparyan573 10 месяцев назад
Կարդացեք Աստվածաշունչը, Աստծո Սուրբ գիրքը, և ոչ ոք երբեք ձեզ չի կարող ոչնչով խաբել
@user-jv4nw7lk3q
@user-jv4nw7lk3q 10 месяцев назад
Տեր ՀԻՍՈՒՍ ամենակարող՛մի թող Հայ ազգին գնալ փորձության, այլ փրկիր մեզ չարից, օգնիր Տեր՛ արթուն մնանք հոգևոր կյանքի մեջ։ ԱՄԵՆ🙏🙏🙏
@Amik0096
@Amik0096 10 месяцев назад
Փառք Տիրոջն ամեն ինչում և ամեն բանում։🙏🙏🙏
@user-dl9zu8pc1m
@user-dl9zu8pc1m 10 месяцев назад
Փառք փառք փառք գոհություն ու փառք մեր ամենակարող Աստծուն ամեն։🙏💋🕊🕊🕊🕊🕊
@rozatovmasyan995
@rozatovmasyan995 10 месяцев назад
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՔԵԶ ԱՐՄԵՆ ՋԱՆ 🙏🙏🙏
@anikhachatryan8679
@anikhachatryan8679 10 месяцев назад
Փառք Սուրբ Երրորդության ը🙏 Տեր ողորմյյա Քո արարածներին և ինձ բազմամեղիս🙏 գթա, փրկյա ազատյա Հայ ազգիս Հիսուսի անունով աղոթեցի🙏 Ամեն🙏 ❤🙏
@lyudmilagas4161
@lyudmilagas4161 10 месяцев назад
Ֆեր Աստէսծ զգոնություն տուր մեր հայ ժողովուրդին, և ներիր մեր մեղքերը խնդրում եմ։Ամեն🙏🙏🙏
@user-gu7pd7dd9n
@user-gu7pd7dd9n 10 месяцев назад
Մի հարց Աստվածաշնչում գրված է կրակի վրայով մի թռեք , իսկ եկեղեցին հակասում է Աստվածաշնչին ։
@SusannaKharibyan-cl5li
@SusannaKharibyan-cl5li 2 месяца назад
Եղբայրս Թող փառավորվի Տերը։Քրիստոսով մաքրենք մեր հանդերձները։ Ամեն։
@liannamkrtchyan7605
@liannamkrtchyan7605 10 месяцев назад
Բարի լույս բոլորիս։Տերը ողորմի բոլորիս
@julietasargsyan8285
@julietasargsyan8285 9 дней назад
Աստված օրհնի քեզ ու քո տունը եղբայրս ,հոգեշահ քարոզներդ լսելով գոտեպնդվում եմ եվ համոզված եմ , որ Աստված է խոսում քո բերանով 🙏
@arminehovhannisyan2025
@arminehovhannisyan2025 10 месяцев назад
Տերը մեզ զորավիկ դարձնի,օգնի որ մենք ճանաչենք մեր թշնամուն և հեռու մնանք։Աղոթել անդաթար🙏♥️
@lusikhambardzumyan8263
@lusikhambardzumyan8263 10 месяцев назад
Inchy dyq mardy qatvex anym
@susannasimonyan518
@susannasimonyan518 10 месяцев назад
Շնորհակալություն Արմեն ջան Աստված օրհնի Ձեզ
@HAYK777
@HAYK777 10 месяцев назад
ՏԵՐ ՀԱՅՐ ԱՍՏԾՈՆ ՓԱՌՔ, ՏԵՐ ՅԻՍՒՍ ՈՐԴԻ ԱՍՏԾՈ ԱՆՒՆՈՎ։ ՍՒՐԲ, ՍՒՐԲ, ՍՒՐԲ ՏԵՐ Է ԱՄԵՆ ԶՈՐՒԹՅՒՆՆԵՐԻ։ ԱՅՈ ԵՎ ԱՅՈ ՃՇՄԱՐԻՏ Է ԵՎ ԱՅԴՊԵՍ։
@jannapetrosyan2445
@jannapetrosyan2445 10 месяцев назад
Քրիստոս ներիր մեր մեքերը և պահապան եղիր հայ ազգին։
@gayane56
@gayane56 10 месяцев назад
Փառք Աստծո Օրհնյալ է Աստված հավիտյանս հավիտենից Ամեն
@aigerim1213
@aigerim1213 4 месяца назад
Аствац зорацни та имастуцюн. Артун пайир Тер ев вохоомир🙏🙏🙏
@ninamujikyan4690
@ninamujikyan4690 21 день назад
Շնորհակալություն միշտ շատ հաճույքով լսում եմ ձեր հաղորդումները ,։ Ամեն
@ruzannagrigoryan2171
@ruzannagrigoryan2171 10 месяцев назад
Ինչքան ճշմարտ,մատչելի ու յուրաքանչյուր մարդու համար հասանելի եք բացատրում Փառք Աստծո,որ կա ձեզ պես մարդ ու այդքան սիրով,հոգատար բացատրում է ամեն ինչ
@mariamkarapetyan9715
@mariamkarapetyan9715 10 месяцев назад
HISUS QRISTOSI SPASAVOR, TERN orhni qez u tun@ qo amboxch u qo tsarajutjun@, Amén ❤🙏🙏💪💪💪💯.
@tigrlevyan4035
@tigrlevyan4035 10 месяцев назад
PARQ MER ERKNAYIN HOR@ VORDUN EV SURB HOGUN AYJM EV MISHT EV HAVITYANS HAVITENIC AMEN...
@nelliparsamyan9705
@nelliparsamyan9705 9 месяцев назад
Ամեն։Փառք մեր փառահեղ Տիրոջը ։
@juliettavardikyan1032
@juliettavardikyan1032 10 месяцев назад
ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ,Զորացրու մեր հավատքը, տուր մեզ հոգևոր իմաստություն Քո կամքը կատարելու և չարին դիմակայելու,լինենք զգոն և գործենք ՔՈ ճշմարիտ խոսքի համաձայն ԱՄԵՆ ❤
@k.susanna6762
@k.susanna6762 3 месяца назад
Ամեն, եղբայր ջան։ Տերը օրհնի ձեզ
@elmaskesyan2187
@elmaskesyan2187 10 месяцев назад
Տէր մեր փառքտ շատ լինի ես հավատւմ միայնիմ սրտի Աստծւ 🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@user-jv4nw7lk3q
@user-jv4nw7lk3q 10 месяцев назад
ԱՄԵՆ՛ Քո փառքը շատ լինի, Տեր։🙏🙏🙏
@nellyaraqelyan7460
@nellyaraqelyan7460 10 месяцев назад
Տեր Հիսուս, օգնիր ինձ մեղավորիս🙏
@jiroparonyan8205
@jiroparonyan8205 6 месяцев назад
AMEN PARQ HAYR ASTCUN VORDI ASTCUN EV SURB HOGUN AMEN 🙏
@grigoryangayane4661
@grigoryangayane4661 10 месяцев назад
Ամեն 🙏🙏🙏։ Օրհնեալ է Հարությունը ՔՐԻՍՏՈՍԻ։ Փա՛ռք Սուրբ Երրորդությանը։Շնորհակալություն Արմեն ջան այս գեղեցիկ հոգևոր նախաճաշի համար, Աստված օրհնի Քեզ։
@user-fn2uc1vw1l
@user-fn2uc1vw1l 4 месяца назад
Благослави вас БОГ Армен джан будьте всегда с нами 😂❤👍🙏🙏🙏
@norasargsyan1170
@norasargsyan1170 10 месяцев назад
Մեր հույսը փրկիչը Տեր Հիսռւսն է փառք Տիրոջը 🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@user-qt3rs6te2z
@user-qt3rs6te2z 10 месяцев назад
Փառք հորը, որդուն, և սուրբ հոգուն, միակ ձշմարիտ աստծուն: Ա Մ Ե Ն🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@ashotmakaryan670
@ashotmakaryan670 10 месяцев назад
Խնդրում եմ շատ աղոթենք Արցախ աշխարհի համար:
@ashotmakaryan670
@ashotmakaryan670 10 месяцев назад
Մենք հայերս ամեն աղանդ սիրում ենք գնանք բացի հայ առաքելական սուրբ եկեղեցուց: Հատկապես զարմանում եմ որ տղամարդիկ են ներգրավում, այսինք կորցնում են զգոնությունը և հովիվներ են դառնում և կանանց են ներգրավում, կատարում են կրկնամկրտույուններ, մեռոնն են ջնում: Տղամարդ նշանակում է պատասխանատվություն: Պատասխանաոտւ երկրի և պետության հանդեպ:
@romankash9644
@romankash9644 10 месяцев назад
Այո
@user-hl6le6ww3g
@user-hl6le6ww3g 10 месяцев назад
Parq Tiroj@orhnyal E Tiroj Anun@Amen
@mariamkarapetyan9715
@mariamkarapetyan9715 10 месяцев назад
Ter@ mez voxorma u zoratsni❤❤❤
@aestheticmess8916
@aestheticmess8916 10 месяцев назад
Amen
@elizatorosyan9868
@elizatorosyan9868 10 месяцев назад
ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ 🙏❤️🌿 ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ ՏԵ՜Ր, ԱՍՏՎԱԾ ՄԵ՜Ր🙏❤️🌿 ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ ՏԵ՜Ր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ՈՐԴԻ՜ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐՁՐՅԱԼՆ ԱՍՏԾՈ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ, ՏԵ՜Ր ԼՍԻ՜Ր ՄԵ՜Ր ԱՂՈԹՔՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԻ՜Ր ՄԵ՜Զ ԲԱԶՄԱՄԵՂՆԵՐԻՍ 🙏❤️🌿 🙏❤️🌿 ՕՐՀՆՈՒԹՅՈՒ՜Ն ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒ՜Մ .ԱԼԵԼՈՒԻԱ ՕՐՀՆԵԱ՜Լ ՀԱՄԱԳՈՀ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ` ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՅԺՄ ԵՎ ՄԻՇՏ ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ 🙏❤️🌿 ՃԱՇԱԿԵՑԵ՜Ք ԵՎ ՏԵՍԵ՜Ք ԹԵ ՈՐՔԱ ~ Ն ՔԱՂՑՐ Է ՏԵՐԸ. ԵՐԱՆԵԼԻ Է ԱՅՆ ՄԱՐԴԸ , ՈՐ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է ՆՐԱ ՎՐԱՅ ԵՎ ԵՐԲԵ՜Ք ֊ ԵՐԲԵ՜Ք ԱՄՈԹՈՎ ՉՊԻՏԻ ՄՆԱՅ 🙏❤️🌿 ՍԵՐ ԱՆՈՒՆ` ՀԻՍՈՒՍ , ՍԻՐՈՎ ՔՈ ՃԸՄԼԵԱ՜ ՍԻՐՏ Ի՜Մ ՔԱՐԵՂԵՆ 🙏❤️🌿 ՄՈԼՈՐՎԱԾՆԵՐԻՆ ԴՈՒ ԴԱՐՁԻ ԲԵՐՈՂ , ԴԱՐՁՐՈՒ ՄԵԶ ՄԵՐ ՉԱՐ ՍՈՎՈՐ ՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՐԻ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ , ՄԵ՜Ր ՀՈԳՈՒՄ ԲԵՎԵՌԻՐ ՍՈՍԿԱԼԻ ՕՐԸ ՄԱՀՎԱՆ , ԵՐԿՅՈՒՂԸ ԳԵՀԵՆԻ ԵՎ ՍԵՐԸ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ , ՈՐՊԵՍԶԻ ԶՂՋԱՆՔ ՄԵ՜Ր ՄԵՂՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ , ԵՎ ՈՂՈՐՄԻ՜Ր ՔՈ ԱՐԱՐԱԾՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՁ` ԲԱԶՄԱՄԵՂԻՍ 🙏❤️🌿 ԱՍՏԾՈ ԱՌԱՏ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԵԿԻՑ ԼԻՆԻ ՀԱՄԱՅՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԺՈՂՈՎՐԴԻՆ , ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ 🙏❤️🌿 Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ՜Ն 🙏❤️🌿
@imxohanocmeripogosyan8881
@imxohanocmeripogosyan8881 3 месяца назад
Լինելով Աստծո զավակ' վստահ եմ որ կտարբերեմ կեղծիքը,Աստծուն լսելով և խոնարհ լինելով կհաղթահարենք ամեն բան Ամեն Փառք Տիրոջը ✝️
@aqsenyabaghdasaryan8435
@aqsenyabaghdasaryan8435 10 месяцев назад
Ամեն🙏։
@meruzhangamer6867
@meruzhangamer6867 10 месяцев назад
Այո Արմեն ջան արթուն մնանք հոգով մտքով և մեր սիրտը թող միշտ բաց լինի Աստծո ճշմարիտ խոսքին ճիշտ ճանաչենք Աստծուն և հաստատուն մնանք և լինենք մեր Տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ նրա տաճարի մեջ որն է Ուղափառ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ամեն Փառք Սուրբ Ամենասուրբ Երրորդությանը Ամեն
@hovenhoven7936
@hovenhoven7936 10 месяцев назад
🙏🏻 🙏🏻 🙏🏻 🙏🏻 🙏🏻
@annamatevosyan4333
@annamatevosyan4333 10 месяцев назад
Mer hayrere voch bolorn en arjani hayr kochvelu....biznesov en zbaxvac u talanov...
@alik22081
@alik22081 2 месяца назад
Շնորհակալ եմ։
@arminevaragyan4044
@arminevaragyan4044 10 месяцев назад
Sat hzor xosk shnorhakalutyn mstapes stapecnox xosk aselu hamar astvac dzez shnori mech pahi
@hagopshahinian
@hagopshahinian 10 месяцев назад
Ամէն
@anikakosyan8503
@anikakosyan8503 10 месяцев назад
Ամեն🙏🙏🙏
@user-ex8rz7vq5x
@user-ex8rz7vq5x 7 месяцев назад
Parq Tiroj Parq Hisusin ❤❤❤
@narinegevorgyan4299
@narinegevorgyan4299 10 месяцев назад
Спасибо большое ✝️🙏🙏🙏🙏🙏✝️Амен 🙏🙏🙏🙏🙏✝️
@lusinevardanyan704
@lusinevardanyan704 10 месяцев назад
🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
@user-vm8ml2md9q
@user-vm8ml2md9q 10 месяцев назад
Շնորհակալություն ❤🙏❤
@karinechilingaryan3381
@karinechilingaryan3381 10 месяцев назад
Amen🙏🙏🙏
@tigranmadoyan4687
@tigranmadoyan4687 10 месяцев назад
Amen❤
@narinesoxomonyan3971
@narinesoxomonyan3971 6 месяцев назад
ԱՄԷՆ
@user-hz1kr4mo2y
@user-hz1kr4mo2y 9 месяцев назад
Ամեն
@animarti-manukyan691
@animarti-manukyan691 10 месяцев назад
Շնորհակալություն🙏🏻🙏🏻🙏🏻
@-dedmoroz
@-dedmoroz 10 месяцев назад
🙏
@arusyakyeghiazaryan3969
@arusyakyeghiazaryan3969 10 месяцев назад
Շնորհակալություն❤️🙏
@user-vo1mh6nj2x
@user-vo1mh6nj2x 10 месяцев назад
Барк Аменакарох Тирочь 🙏🙏🙏 Аствац огнакан у пайапан лини мез болорис . Мехайем кез Тер , вохормя инц мехаворис .
@evelinavardanyan8203
@evelinavardanyan8203 10 месяцев назад
Ամեն🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼
@nairasardaryan3270
@nairasardaryan3270 10 месяцев назад
❤❤❤❤❤
@susannasimonyan518
@susannasimonyan518 10 месяцев назад
Փառք Տիրոջը
@arevik57
@arevik57 10 месяцев назад
🙏🙏🙏😊😊😊❤️❤️❤️
@margaritamargarian9704
@margaritamargarian9704 10 месяцев назад
АМЕН 🙏
@user-sw2ir7rm9t
@user-sw2ir7rm9t 10 месяцев назад
Фарк ем кес Исус Кристось огнир мер мткерь мишт кес ет линелу амен🙏🙏🙏🙏🙏
@mayastepanyan
@mayastepanyan 10 месяцев назад
❤❤❤
@sevanmardirossian401
@sevanmardirossian401 10 месяцев назад
հրաշք էք դուք եղբայր Արմէն
@karinetadevosyan2246
@karinetadevosyan2246 10 месяцев назад
💥💥💥
@alvardmakichyan4598
@alvardmakichyan4598 10 месяцев назад
Թշնամին ներսից է։
@marimartirosyan15
@marimartirosyan15 10 месяцев назад
Ամեն🙏🙏🙏❤️
@liariksargsyan7599
@liariksargsyan7599 10 месяцев назад
Ամեն💌
@Mayisjan21
@Mayisjan21 10 месяцев назад
Ամեն🙏
@angellazaryan4815
@angellazaryan4815 10 месяцев назад
Ամեն 🙏🏻❤️
@user-fh4bq1tv5f
@user-fh4bq1tv5f 10 месяцев назад
Парк Тирочы 🙏🙏🙏❤❤❤
@MAKH.
@MAKH. 10 месяцев назад
Իսկ ես տեսել եմ թե ինչպես է աղանդավորը բացատրում առաքելական եկեղեցու հետևորդին, որ չի կարելի դատել ուրիշներին։Ինչու առաքելական եկեղեցու հետևորդը չի հասկացել դա տարիների ընթացքում և այդ մասին նրան պետք ա ասի աղանդավորը՞։
@gayanesargsyan64
@gayanesargsyan64 10 месяцев назад
Իրանց կարծիքով աղանդավորը։Եթե մեկը իրանց մեջ չի,ուրեմն աղանդավոր է։Իհարկե կան աղանդավորական շարժումներ,բայց բոլորին են ասում։Կամ չեն տարբերում,կամ էլ չեն ուզում տարբերել։
@levonyeritsyan5165
@levonyeritsyan5165 10 месяцев назад
Ամէն ❤
@rosietimuryan698
@rosietimuryan698 10 месяцев назад
Shnorhakal enk
@siraluysarakelian-ne2ow
@siraluysarakelian-ne2ow 10 месяцев назад
Հարգելի Արմեն Հարեյան, խնդրում եմ բացատրեք Թուղթ Եբրայեցիներին 10 գլուխը, գոնե այդքանը։ Սերմանել կրոն դեռեւս չի նշանակում թրծել հավատացյալ։
@user-sp4eo2jd4v
@user-sp4eo2jd4v 10 месяцев назад
AMEN
@leyliunanyan1944
@leyliunanyan1944 10 месяцев назад
Amen 🙏
@user-ti7kn3el5c
@user-ti7kn3el5c 10 месяцев назад
🙏🙏🙏
@albinastepanyan9002
@albinastepanyan9002 10 месяцев назад
Չգիտեմ ում նկատի ունեք աղանդավոր ասելով բայց մենք ծեսեր չենք անում ու ձգտում ենք ապրել ըստ Ավետարանի
@silvaarzumanyan6206
@silvaarzumanyan6206 10 месяцев назад
👍👍👍🙏🙏🙏🫀🫀🫀
@user-dw8xe1tw6s
@user-dw8xe1tw6s 10 месяцев назад
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատմեք աղանդավորների մասին, նշեք աղանդավորների անվանումները, որոնք են։
@iragasparyan413
@iragasparyan413 11 дней назад
Արմեն ջան,անհանգստացած չեք որոշ եկեղեցականների վարքագծով?
@user-xs9gr8jn8h
@user-xs9gr8jn8h 10 месяцев назад
ինչ է նշանակում հոգեվոր կյանք
@ashotmakaryan670
@ashotmakaryan670 10 месяцев назад
աղոթք , պահք ,ողորմություն, բարի գործեր, Աստվածաշնչի և Նարեկի ընթերցանություն, մեղքից հրաժարում:
@samvelpetrosyan4138
@samvelpetrosyan4138 10 месяцев назад
Haytnutyun 16.12
@solsolo1214
@solsolo1214 10 месяцев назад
Амен.
@ashotmakaryan670
@ashotmakaryan670 10 месяцев назад
Բարի լույս բոլորին: Խնդրում եմ շատ եթեր մետեք Արմեն ջան: Ես էլ եմ կոմնակից որ հայերը պետք է միավորվեն հայ առաքելական եկեղեցու շուրջը և աղանդներից դուրս գան:
@user-eo8wt8dw6u
@user-eo8wt8dw6u 10 месяцев назад
Պատվական եղբայր ջան(եսել հավատացիալ եմ)---եթե մենք ենք Աշխարհի Աղը և Լույսը ինչու (կաթողւկոսը և սուդջյանի)չեին թույլատրում քաղաքականությամբ կամ ծառայող պաշտոնի աշխատել և (գաղթվելեմ) չգիտեմ այսոր նույն ձևնե---(այսինքը գարեգինին և մյուսին պետք չի եղել,որ ծառայող անձինք ԱՍՏՎԱԾԱՎԱԽ Արթարացիներ լինեն,այլ իրենց նման տականքներոր,որ այսորվան հասցնեին իրենց Գողոններով,,,☝️😍😘💐👍🕺🤾👦🙂🕊️🌈🇦🇲🇱🇷🇬🇧🌏🌅🕊️
@user-cp8zj7of7w
@user-cp8zj7of7w 3 месяца назад
Hazivel gyoti droshov gres ste ay vochinch.
@srbuigamladzhyan863
@srbuigamladzhyan863 10 месяцев назад
Ես հարց ունեմ խնդրում եմ ինձ պատասխանեք։ Հիսուսի գալուստը հափշտակությունը ըլինելու է նեռի գալուց առաջ թե այդ յոթ տարիների ժամանակ։
@kimajesus3828
@kimajesus3828 10 месяцев назад
Lav harcer
@karomelkonyan9501
@karomelkonyan9501 10 месяцев назад
aymard es mard@ vor chi xosum axandneric, nervers xaxtvuma. apeeeeer miat gna cer araqekakan ekexecum tes inchera katarvuuuuum heto nor urishnerin qnnadatiii
@user-ek4uf4jh7i
@user-ek4uf4jh7i 10 месяцев назад
Партк АСТЦО. Амен.
@user-zb9ox3wu9d
@user-zb9ox3wu9d 10 месяцев назад
Բարև Ձեզ, իսկ ո՞ր եկեղեցին է ճիշտ ( Առաքելակա՞ն)
@ashotmakaryan670
@ashotmakaryan670 4 месяца назад
Այո։Միայն Հայ առաքելական Սուրբ եկեղեցի։
@sevakpndukyan6493
@sevakpndukyan6493 10 месяцев назад
Աստված օրհնի քեզ Արմեն ջան☝️🙏 ճշմարտությունը որ եկեղեցին է '? առաքելական ,կատոլիկ , ուղափառ թե ավետարանական եկեղեցիները???
@ashotmakaryan670
@ashotmakaryan670 10 месяцев назад
Հայերի համար միայն և միմիայն Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է:
@gayanesargsyan64
@gayanesargsyan64 10 месяцев назад
Եկեղեցին Քրիստոսինն է ու մեկն է։Ցավոք այն մասնատված է։Կհիշե՞ք այն առակը կարապի,գայլաձկան և խեցգետնի մասին,որ սայլը ամեն մեկը իր ուղղությամբ էր քաշում։Այսօր նույնը անում են Քրիստոսի մարմնի հետ.որն է եկեղեցին։Բոլորը պետք է միավորվեն ու միասին գործեն։Դրա համար էյ այսօր ժողովուրդն էլ չգիտի թե ո՞րն է ճիշտը։
@samvelpetrosyan4138
@samvelpetrosyan4138 10 месяцев назад
Hisusn nkarneri mej chi..dranq kurqer en
@annamatevosyan4333
@annamatevosyan4333 10 месяцев назад
TRinerov vochinch chen sovorecrel joxovrdin, Astvacashunch chen qarozel.....esa mer yekexecin yexel, rusi shpionnerov lcvac....
@gayanesargsyan64
@gayanesargsyan64 10 месяцев назад
Դրա համար էլ Աստված տարբեր մարդկանց հանել ա ժողովրդին Աստծո խոսքը տալու։Փոխանակ միավորվեն,հակառակն են անում։Ո՞նց էին Քրիստոսի ժամանակ փարիսեցիները.գիտեին մենակ իրանք էին ճիշտ։Հիմա էլ նույնն ա.բան չի փոխվել։
Далее
АНТИГЕЛИК. МАКСИМАЛКА УАЗИКА
00:40
Երբ չկա ելք /Erb chka elq / Manvel Simonyan
16:45
Ավետարանական աղանդի մասին
17:04
Просмотров 1,8 тыс.
АНТИГЕЛИК. МАКСИМАЛКА УАЗИКА
00:40