Тёмный

Սենց ասֆա՞լտ են անում, չասե՞ցի սղոցով ուղիղ կտրեք, մարդավարի արեք...Կամո Արեյանը զայրացել է 

Asekose am
Подписаться 336 тыс.
Просмотров 68 тыс.
50% 1

AseksoeNews-Էրեբունի վարչական շրջանո, էներգամատակարարման ցանցում հերթական վթարը վերացնելու համար, օպերատոր ընկերությունը քաղաքապետարանից մայթը քանդելու թույլտվություն էր ստացել: Վթարը վերացված է, հետևանքները՝ ոչ: Հետիոտնի և վարորդների դժգոհությունը տեղին է: Չնայած նախազգուշացումներին, որ աշխատանքները պետք է կատարվեն ժամանակին և որակով՝ շինարարական ընկերությունները չեն շտապում:
«Սա մայրաքաղաքի առջև ծառացած հրատապ խնդիրներից է: Օպերատորներն աշխատանքներն իրականացնում են անկազմակերպ, անկանոն և անորակ: Մինչդեռ օրենսդրությամբ այս բոլոր խնդիրները կարգավորված են: Այստեղ ոչ մի զիջում չի լինելու»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական, կոմունալ ոլորտը համակարգող Կամո Արեյանը:
Քաղաքապետարանը հորդորում է՝ աշխատանքներն այսուհետ իրականացնել հատվածաբար և սահմանված ժամկետներում, այլապես քանդման թույլտվություններ մայրաքաղաքում չեն տրամադրվի: Ժամկետները խախտելիս էլ ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն:
Կենսապահովման ոլորտի կազմակերպությունները նաև զգուշացվել են՝ աշխատանքների բնույթի մասին հուշող ցուցատախտակներ պետք է տեղադրեն:
Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան
#asekose #kamoareyan #yerevan

Опубликовано:

 

7 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 91   
Далее
Linkin Park: FROM ZERO (Livestream)
1:03:46
Просмотров 6 млн
Как она была права 1990 год
9:52
Просмотров 1,9 млн