Тёмный

Սյունիքը ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է՝ 294․704 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձով 

A1plus
Подписаться 260 тыс.
Просмотров 573
50% 1

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024թ․ առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 282․879 դրամ։ Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով և կազմել է 208․752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3 տոկոսով՝ կազմելով 313․260 դրամ։
Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձը մայրաքաղաքում է՝ միջինում կազմելով 299․804 դրամ։ Մարզերից Սյունիքում է ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը, որը կազմում է 294․704 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 22․157 դրամով։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Սյունիք ՏՎ-ին տված հարցազրույցում փաստել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձր է հիմնականում ՏՏ, բանկային, հանրային սննդի և հանքարդյունագործական ոլորտներում։ Վերջինս որոշիչ դեր ունի հատկապես Սյունիքի մարզում։
«Հանքարդյունաբերական ոլորտում մենք մշտապես ունեցել ենք միջին աշխատավարձերի ամենաբարձր մակարդակներից մեկը։ Եվ չնայած ունեցել ենք համաշխարհային շուկայում մետաղների գների տատանումներ և այլն, բայց այս ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատավարձերը բարձր են։ Հանքագործությունը համարվում է շարժիչ ուժ նաև Սյունիքի մարզի գյուղերի համար։ Այսինքն՝ հանքագործության շուրջ առաջացել է ձեռնարկությունների կլաստեր, որոնք սպասարկում են հանքարդյունաբերության ոլորտը»,- նշել է նա՝ հավելելով, որ միջին աշխատավարձով և զբաղվածության ցուցանիշներով պայմանավորված՝ Սյունիքի մարզը համարվում է ՀՀ ամենաբարեկեցիկ տարածաշրջանը:
Սյունիքի մարզում աղքատության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքում․ միջին ցուցանիշը հանրապետությունում կազմում է 24․7 տոկոս, Երևանում՝ 15 տոկոս, իսկ Սյունիքի մարզում՝ 2-2,5 տոկոս։

Опубликовано:

 

13 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@valerpogosyan3855
@valerpogosyan3855 26 дней назад
Հատկապես Գորիսը փռչոտի բոզ առուշի գլխավորությամբ
Далее
Что мне Спеть?😺
3:15:51
Просмотров 1 млн