Тёмный

Սուրբ Հոգի՝ Մխիթարիչ - Святой Дух Утешитель 

Հայր Միքայել Hayr Miqayel
Подписаться 16 тыс.
Просмотров 1,8 тыс.
50% 1

Սուրբ Հոգի՝ Մխիթարիչ - Святой Дух Утешитель Стань спонсором этого канала
/ @hayrmiqayel9001

Опубликовано:

 

5 июн 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 29   
@ofeliaabrahamyan5308
@ofeliaabrahamyan5308 20 дней назад
Տեր շնորհակալ եմ Քեզ իմ բոլոր օրերի համար։Փառք Հորը 🙏🏻Որդուն🙏🏻և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս Հավիտենից ։Ամեն։
@user-xh6vd6qu4g
@user-xh6vd6qu4g 20 дней назад
Սուրբ Հոգի խնդրում եմ ուղեկցիր մեզ դեպի ճիշտն ու բարին , դեպի մեր երկնավոր Հորը 🙏🙏🕊🕊🕊🌻🌿
@user-vb8wz3ni7j
@user-vb8wz3ni7j 17 дней назад
Փառք մեր Սուրբ և Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոսին Ամեն։
@arevhakobyan4133
@arevhakobyan4133 20 дней назад
Փառք և գոհություն և փառաբանություն ամենակարող Տիրոջը
@suzannehagobyan657
@suzannehagobyan657 20 дней назад
Շնորհակալություն. Հայր. Սուրբ. հետաքրքիր. բացատրության. համար շատ. օգտակար. է. գիտենալ. և. կատարել.
@jemmaxachatryan5618
@jemmaxachatryan5618 20 дней назад
Աստված օգնական Հայր Սուրբ ջան ✝️✝️✝️
@gayane56
@gayane56 15 дней назад
Փառք Աստծո Օրհնյալ և փառավորյալ է Աստված հավիտյանս հավիտենից Ամեն
@user-si1is4yq9u
@user-si1is4yq9u 20 дней назад
Ամեն,Աստված օգնական Հայր Միքայել ջան։
@meruzhangamer6867
@meruzhangamer6867 20 дней назад
❤❤❤Ամեն հայր Սուրբ ջան Աստծով մխիթարությունը խաղաղությունը ստսնալը անհամեմատելի է և անգնահատելի և անիմանալի զգացմունք է Փառք Ամենակալ Ամենակարող Ամենագետ Ամենատես մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին Ամեն
@goharavanesyan8860
@goharavanesyan8860 18 дней назад
Տեր օգնիր ճիշտ վերաբերվել մարդկանց,օգնիր քաղցր լինել։Բժշկիր անտարբերությունից,անհամբերությունից։
@user-mz9pg1ev4c
@user-mz9pg1ev4c 20 дней назад
Ա Հովհաննես Գլուխ 3 Աստծու որդիները 1. Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ 2. Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։ 3. Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։ 4. Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։ 5. Եվ գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։ 6. Ամեն ոք, ով նրա մեջ է ապրում, չի մեղանչում, և ամեն ոք, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել։ 7. Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։ 8. Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ 9. Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ 10. Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։ Սիրել միմյանց 11. Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք. 12. ոչ ինչպես Կայենը, որ չարից էր ու իր եղբորն սպանեց։ Եվ ինչի՞ համար սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ իր եղբորինը՝ արդար։ 13. Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։ 14. Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք անցանք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Բայց ով եղբորը չի սիրում, մահվան մեջ է մնում։ 15. Ամեն ոք, ով իր եղբորն ատում է, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ 16. Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ 17. Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։ 18. Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։ 19. Եվ սրանով կճանաչենք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը համարձակություն կունենան կանգնելու նրա առաջ, 20. քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։ 21. Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չդատապարտեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք 22. և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։ 23. Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։ 24. Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։
@user-mz9pg1ev4c
@user-mz9pg1ev4c 20 дней назад
Հովհաննես Գլուխ 1 Ուղերձ և ողջույն 1. Երեցը՝ ընտրյալ Տիրուհուն ու նրա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտությամբ. ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր ճշմարտությունը ճանաչել են, 2. այն ճշմարտությունը, որ մեզանում մնում է և հավիտյան մեզ հետ կլինի, 3. թող ձեզ հետ լինեն շնորհ, ողորմություն, խաղաղություն՝ Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, ճշմարտությամբ ու սիրով։ Ճշմարտություն և սեր 4. Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։ 5. Եվ հիմա աղաչում եմ քեզ, Տիրուհի՛. ոչ թե մի նոր պատվիրան եմ քեզ գրում, այլ այն, որ սկզբից ունեինք. սիրենք միմյանց։ 6. Եվ սա է սերը, որ նրա պատվիրանների համաձայն ընթանանք, և սա է պատվիրանը, որ ինչպես սկզբից լսեցիք, այնպես ընթանաք։ 7. Որովհետև բազում մոլորեցնողներ են աշխարհ եկել, որոնք Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չեն դավանում. այդպիսին մոլորեցնող ու Նեռ է։ 8. Ինքներդ ձեզ համար զգո՛ւյշ եղեք, որպեսզի չկորցնենք այն, ինչ վաստակեցինք, այլ որպեսզի ամբողջ վարձն ստանանք։ 9. Ամեն ոք, ով առաջ է ընկնում և Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի։ Ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա Որդուն էլ ունի, Հորն էլ։ 10. Եթե մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետության կրողը չլինի, նրան տուն մի՛ ընդունեք ու մի՛ ողջունեք, 11. որովհետև ով նրան ողջունի, նրա չար գործերին մասնակից կլինի։ Վերջաբան 12. Շատ բան ունեմ ձեզ գրելու, բայց չկամեցա թղթով ու թանաքով գրել, այլ հույս ունեմ ձեզ մոտ գալու և դեմ առ դեմ խոսելու, որ մեր ուրախությունը կատարյալ լինի։ 13. Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։
@user-sj7lj8yh4f
@user-sj7lj8yh4f 5 дней назад
Спасибо за перевод!
@karenarutyunyan633
@karenarutyunyan633 20 дней назад
Спасибо за перевод. Храни отца Микаэла и переводчика Господь
@user-mz9pg1ev4c
@user-mz9pg1ev4c 20 дней назад
Ա Հովհաննես Գլուխ 5 Մեր հաղթանակը աշխարհի հանդեպ 1. Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ 2. Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։ 3. Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, 4. որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ 5 . Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։ Վկայություն Քրիստոսի մասին 6. Սա է, որ եկավ ջրով ու արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, և Հոգին է, որ վկայում է, որովհետև Հոգին է ճշմարտությունը։ 7. Այդ երեքն են, որ վկայում են՝ 8. Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը մեկ են։ 9. Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծու վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծու վկայությունը, որ իր Որդու մասին վկայեց։ 10. Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։ 11. Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։ 12. Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Հավիտենական կյանք 13. Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։ 14. Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ 15. Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։ 16. Եթե մեկն իր եղբորը տեսնի, որ ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված ոչ մահացու մեղք գործողին կյանք կտա։ Կա մեղք, որ մահացու է. ես դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ 17. Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։ 18. Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։ 19. Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։ 20. Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։ 21. Որդյակնե՛ր, ինքներդ ձեզ հեռո՛ւ պահեք կուռքերից։
@anushgrigoryan751
@anushgrigoryan751 20 дней назад
Ամեն
@user-qz2gh1bd8m
@user-qz2gh1bd8m 20 дней назад
Amin 🙏 🙏 🙏 ❤❤❤❤❤❤
@user-rj7mx3ew7j
@user-rj7mx3ew7j 20 дней назад
❤ԱՄԵՆ 🙏🙏🙏
@Gohar3777
@Gohar3777 20 дней назад
Amen 🙏🏻
@gaswebe5229
@gaswebe5229 20 дней назад
АМИНЬ!!!❤👍
@lusinevardanyan704
@lusinevardanyan704 20 дней назад
🙏🏻🙏🏻🙏🏻
@marimartirosyan15
@marimartirosyan15 20 дней назад
🙏🙏🙏❤️💯
@user-mz9pg1ev4c
@user-mz9pg1ev4c 20 дней назад
Ա Հովհաննես Գլուխ 1 Հավիտենական կյանքի վկաները 1. Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ կյանքի Բանի մասին, 2. և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց. 3. այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ 4. Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Աստված լույս է. քայլենք լույսի մեջ 5. Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։ 6. Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ 7. Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ 8. Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9. Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10. Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։
@user-mz9pg1ev4c
@user-mz9pg1ev4c 20 дней назад
Ա Հովհաննես Գլուխ 2 Հիսուսը մեր բարեխոսն է 1. Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ 2. Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։ 3. Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ 4. Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ 5. Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ 6. Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։ Նոր պատվիրանը 7. Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։ 8. Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։ 9. Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ 10. Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։ 11. Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։ Չսիրել աշխարհը 12. Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են նրա անվան համար։ 13. Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև հաղթեցիք չարին։ 14. Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։ 15. Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ 16. Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ 17. Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։ Նեռը՝ հակաքրիստոսը 18. Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ 19. Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ 20. Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։ 21. Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։ 22. Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։ 23. Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։ 24. Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։ 25. Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։ 26. Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։ 27. Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։ 28. Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։ 29. Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
@user-mz9pg1ev4c
@user-mz9pg1ev4c 20 дней назад
Գ Հովհաննես Գլուխ 1 1. Երեցը՝ սիրելի Գայիոսին, որին ես ճշմարտապես սիրում եմ։ 2. Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։ Գայիոսի հավատարմությունը 3. Որովհետև շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և քո ճշմարտության մասին վկայեցին, թե ինչպես ես դու ճշմարտության մեջ ընթանում։ 4. Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։ 5. Սիրելի՛ս, դու հավատարմությամբ ես անում այն, ինչ որ եղբայրներին և օտարականներին ես անում, 6. որոնք եկեղեցու առջև վկայեցին քո սիրո մասին։ Եվ լավ կանես, եթե նրանց Աստծուն արժանի ձևով ճանապարհ գցես, 7. որովհետև նրա անվան համար ճամփա ելան՝ առանց հեթանոսներից որևէ բան ստանալու 8. Արդ մենք պետք է այդպիսիներին ընդունենք, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։ Դիոտրեփես և Դեմետրիոս 9. Ես եկեղեցուն գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ սիրում է նրանց մեջ վերակացու լինել, մեզ չի ընդունում։ 10. Դրա համար, եթե գամ, կհիշեցնեմ նրա այն գործերը, որ մեր հասցեին չար խոսքերով շատախոսություն է անում և դրանով էլ չբավարարված՝ ոչ ինքն է եղբայրներին ընդունում և նրանց էլ, ովքեր ուզում են ընդունել, արգելում է և եկեղեցուց հանում։ 11. Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն։ Ով բարիք է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել։ 12. Դեմետրիոսին բոլորն են վկայում և նույնիսկ ինքը՝ ճշմարտությունը. մենք ևս վկայում ենք, ու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։ Վերջաբան 13. Քեզ գրելու շատ բան ունեի, բայց չեմ կամենում թանաքով ու գրչով գրել քեզ 14. այլ հույս ունեմ շուտով քեզ տեսնելու և դեմ առ դեմ խոսելու։ 15. Խաղաղություն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին անուն առ անուն։
@goharbabayan4921
@goharbabayan4921 20 дней назад
Ամեն
@lusinevardanyan704
@lusinevardanyan704 20 дней назад
🙏🏻🙏🏻🙏🏻
Далее
Игровой Комп с Авито за 4500р
01:00
Большая Любовь
6:47
Просмотров 1,4 тыс.