Тёмный

Վերջ … Էլ չեմ կարող լռել: 

Sona Abrahamyan
Подписаться 89 тыс.
Просмотров 77 тыс.
50% 1

Այստեղ կգտնեք լավ փաստաբան ԱՄՆ-ում` / pastaban_com
pastaban.com
Այս թեման շատ է ինձ ջղայնացնում, իսկ ձե՞զ։ Գիտե՞ք Լոս եկած ինչքան մարդ է գրում ու ասում, որ տեղ չի գնում, որովհետեւ կողքինները իր հագածը կքննարկեն։ Իսկ այս պատմությունը, որ իմացա, շոկի մեջ էի: Գնացեք RU-vid -ի իմ ալիք, նայեք ամբողջական վիդեոն ու լսեք այդ պատմությունը, գրեք՝ դուք ինչ եք մտածում։ Ի դեպ, RU-vid-ում վիդեոյի վերջում նվերներ եմ խաղարկում։
Հետևեք ինձ նաև՝
Facebook: / sonaabrahamyanofficial
Instagram: / sonaabrahamyan
TikTok: / sonaabrahamyan
Producer: / davomiro
Post production and Graphic Design: / rubnc.tape
Cover: / mane__s
Digital Marketing: / tatev_.khachatryan
All liability with respect to actions taken or not taken based on the contents of this platform are hereby expressly disclaimed.
The information shared on this platform does not, and is not intended to, constitute, nor should it be considered, legal advice; instead, all information, content, and materials shared on this platform are for general informational purposes only. Consult an attorney for personalized legal guidance. Any actions taken based on this content are at your own discretion and risk.
#ԱմերիկայիՀակառակԿողմը #AmerikayiHakarakKoxmy #SonaAbrahamyan #ՍոնաԱբրահակյան #USA #ԱՄՆ #Ամերիկա

Опубликовано:

 

17 авг 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 740   
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
Քանի որ քոմենթները շատ են ու հատ-հատ չեմ կարող պատասխանել, բայց հատ-հատ կարդում եմ, հիմա ասեմ մի քանի բան՝ նախ ժող եկեք տարբերություն չդնենք հին ու նոր եկած հայեր։ Շատ հին հայեր գիտեմ, որ բրենդով են դիմացինին չափում, ու շատ նոր հայեր գիտեմ, ում համար դա կարևոր չէ։ Ժող ի դեպ ուշադիր եղեք, վիդեոյի վերջում անցկացնում եմ խաղարկություն, նվերներ եմ պատրաստել, մասնակցելու համար քոմենթ գրեք ու subscribe եղեք իմ ալիքին։ Ի դեպ եթե լավ փաստաբան եք փնտրում ԱՄՆ-ում, էս վիդեոյի նկարագրության մեջ թողել եմ կոնտակտներ։
@christsem
@christsem Месяц назад
@@Sona.Abrahamyan 100% Դա ուղղակի կատեգորիայա
@metaqsyavardanyan3878
@metaqsyavardanyan3878 Месяц назад
@@narinepetrosyan6766 hargelis mwr Hayeri mej exel e u ka u karcum em klini cucamolutyin@ vor erkrum uzuma lini da mer azgi geni meja u da poxel@ shat barda nuyn@ miyayn nytakani mej chi
@karenarshakyan3326
@karenarshakyan3326 Месяц назад
@@Sona.Abrahamyan Բարև Սոնա ջան։ Շատ լավ և օգտավետ ՎԼՕԳ-ի հեղինակ եք, և վարում եք շատ բարձր որակով։ Միշտ նայում եմ ձեր բոլոր ՎԼՕԳ-ները և ամեն անգամ մի նոր բան եմ իմանում, չնայած, որ ես 10 տարուց ավելի ապրում եմ Նյու Յորքում և Նյու Յորքի քաղաքացի եմ։ Սոնա ջան այդ փաստաբանների օֆֆիս/կոմպանիան միայն Քալիֆորնիայում ապրողների համար է, թե անհրաժեշտության դեպքում ես էլ կարող եմ օգտվել իրենց ծառայություններից? Եվ երրորդ, իրանք զբաղվում են բոլոր տեսակի Case-երով? (Միգրացիա, ընտանիքի միացում, ավտովթար, Ավտոապահովագրական ընկերությունների կողմից, չվճարվող տարբեր փոխհատուցումներ ,... և այլն)։ Շնորհակալություն Սոնա ջան։
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
@@karenarshakyan3326Բարեւ ձեզ, շնորհակալ եմ շատ։ Հարցերի համար կխնդրեմ գրեք իրենց էջին ինստագրամի, ես նշել եմ նկարագրության մասում։
@VAN.ER1960
@VAN.ER1960 29 дней назад
​@@metaqsyavardanyan3878 կարճ ասած ստացվումա ոչխարը դա գազան չի բառաչողա ընդամԵնը
@metaqsyavardanyan3878
@metaqsyavardanyan3878 Месяц назад
Ես Ապրում եմ Հայաստանում եվ ունեմ այսպիսի կարծիք ինձ ինչ դուր է գալիս ինձ համար այն նորաձև է եվ ես երբեվիցե չեմ մտածել հագնվել բրենդային հագուստ ես մի քանի օր առաջ գնեցի հայկական արտադրանքի պայուսակ 10000 դ չգերազանցող եվ այնքան գեղեցիկ է որ ես այն երբեք չեմ փոխի բրենդային հագուստի հետ այնպես որ խորհուրդ եմ տալիս օգտվել Հայկականից զարգացնել մերը❤
@user-je6pm7sc3i
@user-je6pm7sc3i Месяц назад
Դա չտեսության աստիճան է, ցավոք մեր ազգի մեծամասնությունը չտես է ու ցուցամոլ։ Հա կարելի է էլի նորաձև հագնվել բայց ոչ ցուցադրելու համար։ Այո Սոնա ջան դուք շատ ճիշտ եք։
@eleezkarabidian2081
@eleezkarabidian2081 Месяц назад
❗️Մի ուղղում. այս վատ երևույթների մասին որ այստեղ նկատում ես և բարձրաձայնում, ցավոք սրտի, հենց Հայաստանից է ներմուծվել ԱՄՆ… Այստեղ վաղուց ապրողները մեծամասամբ շա՜տ պարզ ու հասարակ մարդիկ են …
@annie_may791
@annie_may791 Месяц назад
Ցավոք սրտի մեր ազգը դարձել է նյութապաշտ , բռենդամոլ ու որկրամոլ
@user-vz4wi8nu5i
@user-vz4wi8nu5i Месяц назад
Մի դեպք պատմեմ,որից ես և ամուսինս մինչև հիմա շոկի մեջ ենք Բալիկներս ծնվեցին էստեղ ու մոտ 3 ամիս գտնվում էին Պրովիդենս հովանդանոցում Ամեն օր այցի ժմնկ մեզ,բուժքույրերի հետ միարժմնկ ,մեզ մոտենում էր տարիքով տղամարդ ու միշտ տեղեկացնում էր երեխաների վիճակի մասին՝չնայած նրան,որ բուժքույրերը դա շատ սիրով տեղեկացրել էին։ Ու միշտ մենք իմացել ենք,որ ինքը սովորական աշխատողներից մեկն էր։ Էդ չափ հասարակ էր հագու կապը,պահվածը,ծնողի նկատմամբ վերաբերմունը։ Մի օր ՝հերթական այցի ժմնկ,բալիկներից մեկի վիճակի մեջ մի փոքր վատթարացում կար։ Բավականին վատ վիճակում էինք ես ու ամուսինս։ Ինչ հարց տալիս էինք ասում էին հիմա տնօրենը կգա բոլոր հարցերին կպատասխանի😊 Տնօրենը էկավ..🙈 Ամենասովորական կիսաթև վերնաշապիկ ու ջինսե տաբատ ,որը հագից ընկնում էր նույնիսկ🙈 Դա նույն անձնավորությունն էր,որն ամեն օր մեզ հետ էր՝բալիկների կողքը։ Ես ու ամուսինս նայեցինք իրար ու հասկացանք,որ ինքը նույն տնօրենն էր։ Հասարակ,անմիջական,լավը… Առանց ձևականությունների ու առանց աստղային կոչման ու առանց բռենդամոլության❤ Թեպետ իր մինիմում աշխատավարձի չափը հավանաբար գերազանցում էր մեր տարեկան աշխատավարձի մաքսիմումին😊
@karinemkrtchyan2107
@karinemkrtchyan2107 Месяц назад
@@user-vz4wi8nu5i կարծում եմ էդ հասարակն էլ կա բրենդային խանութներում աննորմալ գներով
@AnnMambreyan
@AnnMambreyan Месяц назад
ամերիկացիները վաղուց են Ամերիկայում, ապացուցելու ոչինչ չունեն :)))
@armineparonyan536
@armineparonyan536 Месяц назад
Mi guce bzhishkner ev voch te tnoren? Hivandanocum tnorene chi galis hivandneri het shbvum
@karenantonyan3571
@karenantonyan3571 Месяц назад
​@@armineparonyan536et hayastanum
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
վիդեոյում իմ բերած բոլոր մեգահարուստ մարդկանց օրինակն էլ ձեր օրինակի շարունակությունն է ։ Այո հարուստ մարդիկ ապացուցելու բան չունեն։
@hasmikbozoyan6140
@hasmikbozoyan6140 Месяц назад
Հայերը բոլոր տեղերում սիրում են իրենց ցույց տալ 😂 Հայաստանում պարտքի տակ ընկնեն որ ուրիշին ցույց տան
@annie_may791
@annie_may791 Месяц назад
@@hasmikbozoyan6140 միայն Հայաստանում չէ , ամեն տեղ գրեթե բոլորը նույնն են
@aisaghulyan653
@aisaghulyan653 Месяц назад
Դա նկատվում է Հայաստանցիների մոտ։ ԴԱՏԱՐԿ ՑՈՒՑԱՄՈԼՆԵՐ
@silvaminasyan665
@silvaminasyan665 Месяц назад
Ցավոք՝ շատերն են էդպես , այս երեւույթը շատ տարածված է, նույնիսկ հայաստանում կար, դա խոսում է մարդկանց դատարկ գլխի մասին , ու նաեւ նրա մասին, որ իրենք իրենց հագածից էժան են, ուրիշ բան չունեն գնահատվելու , դրա համար էլ ուզում են հագածով երեւան, ցավալի է, բայց՝ փաստ, ամերիկացիները ավելի հասարակ են հագնվում եւ ճիշտ են սնվում , քան դրսից եկածները, մանավանդ մեր չտես հայերը
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
Երբ ինքնավստահությունդ կախված ա միայն հագածիցդ
@ritahakobyan5149
@ritahakobyan5149 Месяц назад
Արժեքային համակարգի հետ խնդիր ունեն..ինչն է կարևորը...?
@marikeshishyan1498
@marikeshishyan1498 Месяц назад
Shat chishtek nerkayacrel
@Inna2014-w8p
@Inna2014-w8p Месяц назад
Հայաստանում այդքան ճչացող չէ, որքան ԱՄՆ-ում:
@gaianekarapetian274
@gaianekarapetian274 Месяц назад
Hamazayn em zez het
@lilitmalaqyan8159
@lilitmalaqyan8159 Месяц назад
լավ հագնվել կամ բրենդներից օգտվելը լավ էհաճելի է; բայց դա դարձնելը կյանքի նպատակ և մյուսներին ծաղրելը խոսում է թերի և ցածր ինտելլեկտի մասին:
@silvaminasyan665
@silvaminasyan665 Месяц назад
Ճաշակով պետք է հագնվել, պարտադիր չէ բրենդային
@davitnersisyan3080
@davitnersisyan3080 Месяц назад
դրա դարը անցել է, ով ոնց կուզի կհագնի, ճաշակն էլ հարաբերական
@TinaAvetisyan-bn7nh
@TinaAvetisyan-bn7nh Месяц назад
Մեր հայերի այլանդակություն ԱՄՆ ում ավելի շատա դարձել, խղճում եմ ձեզ, մարդուն կարելիա հանել կեղտի միջից, բայց կեղտը մարդու միջից հնարավոր չե հանել, ինչ մեղք եք հայեր
@narinepetrosyan6766
@narinepetrosyan6766 Месяц назад
Հարգելի Սոնա: Ես ապրում եմ ԱՄՆ-ում շուրջ 40 տարի և զարմանում ու մի քիչ էլ զայրանում եմ երբ ասում եք «բոլորը»: Իմ շրջապատում չկան նման մարդիկ: Ասեմ ավելին անցած ամառ Հայաստանում էի ու էնտեղ ավելի շատ էին խոսում ու կարևորում ձեր նշած ապրանքների անուններից: Ցավում եմ, որ միայն նման մարդկանց եք հանդիպել
@loosnyak
@loosnyak Месяц назад
Agree with you 100%. These all started in the last 10 years or so. People that been here over 30 + years don't act like that and don't care about brands.
@lidaharutyunyan7911
@lidaharutyunyan7911 Месяц назад
@@narinepetrosyan6766 isk Im shrjapatum kan nman mardik
@karinegavgavyan5093
@karinegavgavyan5093 Месяц назад
@@narinepetrosyan6766 այո, շատ ճիշտ եք ասում։ ես նորից կկրկնեմ, վերջի 10 տարվա Հայաստանից եկած հայերն են այպես ասած բրենդային։
@ofelyaeloyan6436
@ofelyaeloyan6436 Месяц назад
Ayoo shat jishteq hayastanum tarapumen brendamaniayov
@dravn2060
@dravn2060 Месяц назад
Erevi dzer shrjapatum hayere qich mas en kazmum.
@gayanegk
@gayanegk Месяц назад
Նշված խնդիրը մարդու տգիտությունից է։ Նման արժեհամակարգը Լոս Անջելեսի հայերի մեծամասնության շրջանում լուրջ խնդիր է դարձել։
@TITAN3.0.
@TITAN3.0. Месяц назад
❤❤❤Բարև Սոնա ջան, ամեն ինչ շատ ճիշտ եք ասում, համաձայն եմ ձեր ամեն բառի հետ։ Իրոք տգետ մարդիկ միայն կարող են այդպես մտքեր ունենալ։
@aratour34
@aratour34 Месяц назад
Սոնա ջան ես անձամբ սիրում եմ ձեր հաղորդումները լսել, բայց թույլ տվեք չհամաձայնվել ձեր ասածներից շատերի հետ։ Այսւամենը ինչի մատին խոսում եք վերաբերվում է մեծամասամբ Հայաստանից ոչ վաղ ժամանակներում ներգաղթած չտես( երբե’ք ոչ մի լավ բան չտեսած), քաղքենի, ոչ զարգացած և կյանքի և ունեցվածքի մատին թյուր կարծիք ունեցող մարդկանց։ Ահավոր է և անչափ ուրախ եմ, որ իմ շրջապատում այդպիսիները չկան, չնայած բոլորի բավականաչափ կայացած վիճակին։ 34 տարի է Ամերիկայում եմ, ո’չ ես, ո’բ երեխաներս, ո’չ բարեկամներս, որոնք արդեն 40 տարի է այստեղ են, այդ “ձևերով” չեն ապրում ու մտածում։ Կյանքում և հատկապե’ս Ամերիկայում շատ ավելի կարևոր նպատակներ կան՝ բարեկեցիկ և ոչ պետական օգնություններով կենցաղ, հարմարավետ տուն և արժանավայել աշխատանք, որի ընթացքում կշփվես “նորմալ”, ո’չ ցուցամոլ չտես մարդկանց հետ, որոնց նպատակը ո՚չ թե իրական կայացումն է այս կյանքում, այլ իրենց տգիտությունը ցույց տալն է անիմաստ ու անանուն մրցավազքում։ և հավատացեք, ինձ հետ աշխատող ո’չ մի այլ ազգի մոտ այդ ցուցամոլությունը չեմ նկատել, բայց իրենք նկատել են մեր ազգինը՝ միշտ նշելով, ըծոր հայերը ցուցամոլ են՝ Armenians are very show off people…. Ամաչում ես, բայց փաստ է, ինչ կարող ես անել… Մի խոսքով, կախված է մարդկանց խմբերից, շրջապատից, նախկինում իրեց ապրած կյանքից և գիտակցությունից…. Նայելով և լսելով չեն փոխվի, դա իրենց “գլխի” մեջ է…
@RM-vx1kc
@RM-vx1kc Месяц назад
Same here. Thank you 🙏🏻
@loosnyak
@loosnyak Месяц назад
100% agree. People that have been in this country over 30 years are not like that, will never judge anyone based on what they can wear.
@GayaneArutunyan-el3sf
@GayaneArutunyan-el3sf Месяц назад
Շատ ճիշտ եք Սոնա ես էլ 30 անց տարի ապրում եմ ամնում ու շատ ցավում եմ որ դեռ կան մեր հայերի մեջ որ կյանքը ապրում են միյայն ցուցադրելու համար միթե ետքան իջել են մեր հայերը որ կյանքը հագուստի ու բռենդի մեջ են տեսնում ափսոս շատ ափսոս խղջում եմ դրանց նմաներին😢😢😢
@anushaghabekyan3690
@anushaghabekyan3690 Месяц назад
Շատ կարևոր թեմա եք բարձրաձայնել, որ ցավոք տարածված է և խոր արմատներ է գցել նաև Հայաստանում։ Բրենդով դիմացինին չափելը բնականաբար տգիտությունից ու մեծամտությունից է գալիս, իսկ կոմպլեքսավորվելը' նաև թերարժեքության զգացողությունից, ցածր ինքնագնահատականից։ Եվ որքան խնդրի մասին խոսեք, քննարկեք, այնքան, կարծում եմ, ավելի հեշտ կկարողանանք այս չարիքի դեմն առնել։ Սա ողբերգություն է, երբ հայի նման բարեկիրթ, հանճարներ ծնող, դարերի բովով անցած ազգը, ժողովուրդը իր արժեհամակարգը փոխել է... Հուսով եմ, շարունակական կլինեն նման թեմամերը ։
@sadafyanmarianna8832
@sadafyanmarianna8832 Месяц назад
Բարև Սոնա ջան։ ինձ համար կարևորը կոկիկ հագնվելն է և հագնվածդ շորի մեջ հարմարավետ զգալն է։
@sonaamirshadyan3294
@sonaamirshadyan3294 Месяц назад
Այս թեման շատ արդիական է։ Իսկապես ինձ համար նույնպես ցավալի է։ Ես հատկապես եթե մի ապրանք բրենդ է ` չեմ կրում, զուտ իմ խղճի հնգստության համար։ Չէ որ այդ ավել գումարը բրենդի համար վճարելու փոխարեն կարելի է մեկ այլ մարդու նվեր անել և երջանկացնել այլոց։ Դրանից ավելի շատ հաճույք և օրհնանք կստանանք մեր կյանքում։ Ասեմ ավելին, բրենդները նույնիսկ չեմ ճանաչում` ֆեյք է , թե օրիգինալ 😂։ Հանգիստ ապրում եմ 😊
@Peter-ct3hs
@Peter-ct3hs Месяц назад
Ճիշտ եք ասում կան մարդիկ տուն տեղ չունեն բայց բռենդային են հագնում
@Sh-on7he
@Sh-on7he Месяц назад
Անձամբ ճանաչում եմ նման մարդու
@hovannessargsyan
@hovannessargsyan Месяц назад
Փաստորեն Սոնա ջան գալիս են աշխարհի զարգացած երկիր, բայց հետ են զարգանում 😂😂😂😂
@user-vv5zj7it8h
@user-vv5zj7it8h Месяц назад
😂👌
@Anahitsvlog
@Anahitsvlog Месяц назад
Դա խայտառակություն է, թող գան տեսնեն, թե ինչքան հասարակ են հագնվում ուսուցիչներն ու աշակերտները Հոլանդիայում։ Քաղքենիություն ուղղակի և ամոթ, քանի որ հենց փոքր տարիքից են ձևավորվում արժեքները մարդու մեջ։
@AnginManucharyan-jn2ou
@AnginManucharyan-jn2ou Месяц назад
Erani
@annabagdasarian9467
@annabagdasarian9467 Месяц назад
Էտ նրանիցա որ չտեսան պատից կախ տեսան ճակատից կախ։ չտեսության վերջին ճիչը։
@gaianekarapetian274
@gaianekarapetian274 Месяц назад
👍
@nargizbabayan1902
@nargizbabayan1902 Месяц назад
Անկեղծ ես էլ չեմ հասկանում մարդկանց, որ դիմացինին գնահատում են հագուստով կամ ձեռքի հեռախոսով: Խնդիրը էդ մարդիկ են,ոչ թե այն մարդը, որ բրենդային չի հագնվել:Մարդու ներսը երբ երջանիկ է , ոչ մի հագուստ ու կարծրատիպեր չեն կարող խանգարել ինքնավստահ լինելուն :
@karinagrigoryan7928
@karinagrigoryan7928 Месяц назад
Բրենդամոլությունը քաղքենիություն է, պետք է հագնել այն հագուստը, որը հարմար է, այն վայրին ուր որ հաճախելու եք և ձեզ գեղեցկացնում է և ոչ թե ընդգծում թերությունները👍👍❤❤😍😍
@silvaminasyan665
@silvaminasyan665 Месяц назад
Էն մարդիկ , որոնք ավելի լուրջ գործով են զբաղված(բժիշկներ , գիտության ոլորտ) նրանց երբեք էլ չի հետաքրքրում բրենդային հագուստը , ես , օրինակ, եթե աստված հնարավորություն տար ինձ, կուզեի բրենդային գյուտ արած լինեի կամ գիտելիքներս ավելացնեի այս տարիքում(60)քան թե բրենդային հագուստ կրեի։Ես ջահել ժամանակս էլ նույն կարծիքին եմ եղել , ավելի լավ եմ զգում նոր բան սովորելուց , քան հագնվելուց, իսկ կյանքում մի՛շտ սովորել, իմանաք է պետք, ոչ թե կրկնօրինակել ուրիշի հագուստը, դուք շատ ճիշտ եք Սոնա ջան, շնորհակալություն ձեզ, առհասարակ ճիտը լուսաբանելու համար🌹♥️
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
Ես էնքան ուրախ եմ, որ ձեզ համար կարևոր թեմա եմ քննարկել, ես գիտեմ, որ մի վիդեոն շատ բան չի փոխելու, բայց կա հույս չէ, որ մի քիչ կմտածենք էդ ուղղությամբ։
@taguhibabloyan6412
@taguhibabloyan6412 Месяц назад
Առաջարկում եմ ԱՄՆ ում այդ պճնամոլ ձևավոր հայերին առաջարկում եմ մեր հայկական բրենդներից օգտվեն ու հայկականը հագնեն,այո հենց այդ օտար երկրում,ավելի գեղեցիկ,ավելի որակյալ ,ոչ թե Զառա,Մառա ,կամ Գուչի մուչի ,համել այդ գումարը Հայաստանի բյուջեն կգնա ոչ թե օտար երկրներին ,ոչ թե հենց գումար օգնություն կուղարկվի որ հետո ասեն Հայաստան փող ուղարկեցինք այլ դուք կկրեք Հայական բրենդ և ավելի ներկայանալի ու գեղեցիկ կնայվեք ,համ էլ Հայերին օգտակար կլինեք ,դա ամենա լավ ձեռքբերումը կլինի բոլորի համար
@shoghermuradyan1554
@shoghermuradyan1554 Месяц назад
Հայաստանում կտորի արտադրություն չկա,ներկրվում է դրսից մասնավորապես Թուրքիայից,դատողություները թողնում եմ ձեզ
@gayanekara2271
@gayanekara2271 Месяц назад
Հայկական շոկոլադի կամ մյուս ապրանքի գները տեսել եք😂կամ հանգստի վայրերը😂լաստիվերը մեկ օրը 153դոլար է,Եվրոպան գլուխը քարն է տվել:
@linama777
@linama777 24 дня назад
17 տարի բնակվում եմ ԱՄՆ-ում, հուրախություն ինձ՝ ոչ Կալիֆորնիայում։ Եվ որքան ավելի շատ եմ լսում հայերի բրենդամանիայի դրսեւորումների մասին, այնքան փառք եմ տալիս, որ նման երեւույթներից հեռու եմ։ Այս հաղորդումը կարելի է ուղարկել Մենչի դստերը, երգչուհի Լենա Ղազարյանին, որոնց միակ նպատակը, կարծես, այնպիսի դիրքով նկարներ տեղադրելն է, որ երեւա, օրինակ, ակնոցի պոչին գրված PRADA-ն։ Ամերիկացիներից սովորեք հարուստ եւ համեստ լինել։
@NuneBeglaryan-ex4ph
@NuneBeglaryan-ex4ph Месяц назад
Սոնա ջան դա ուղղակի չտեսության և քաղքենիության սինդրոմ է,որը տարածվածա մեր հայերիս մոտ🤑🤑🤑
@julietasimonyan6500
@julietasimonyan6500 Месяц назад
Ողջույն Սոնա ջան։ Անչափ հետաքրքիր էր այսօրվա թեման, որը ինձ և' զարմացրեց, և' զայրացրեց։ Ասեմ Սոնայիս, որ ցուցամոլությունը և քաղքենիությունը մեր ազգի բնորոշ գծերից է համարվել։Հայաստանում երբ որ ապրում էի, շատ էի նեղվում այդպիսի տգեղ երևույթներից։ Արդեն 27 տարի է, որ էլ Հայաստանում չեմ ապրում։ Բայց երբ որ գնում եմ Հայաստան, լավ բաների հետ մեկտեղ տեսնում եմ այդ ցուցամոլական երևույթները, ինձ արդեն խորթ է թվում։ Իմ կարծիքով եթե անձը ունի բարեկեցիկ կյանք` հարմարավետ բնակարան, ավտոմեքենա, նորմալ աշխատանք, դրանից հետո նոր կարող է իրեն թույլ տալ բրենդային իրեր և հագուստներ գնել։Իհարկե եթե տվյալ անձը սիրում է ու հաճույք է ստանում դրանից և ոչ թե դա անում է ցույց տալու համար։Մարդ կա շատ թանկ շորեր է հագնում, բայց ունի ցածր ինտելեկտ։Երկու խոսք ասելուց հետու իր հագածը արժեզրկվում է։👍❤️❤️💋💋
@anipetrosyan3176
@anipetrosyan3176 Месяц назад
Ցուցամոլություն է դա,իմ կարծիքով😊ու այդ մարդիկ ամիսներով աշխատում են,որ քրեդիտները փակեն😊
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
ու ապրում են փոքր տան մեջ
@lilitknyazyan4884
@lilitknyazyan4884 Месяц назад
Կամ էլ չփակեն 😂 բանկրապսի անեն ու երջանիկ ապրեն ու գլուխ գովան, մեր վրա էլ ծիծաղան.. ցավոք:
@anushrstakyan7741
@anushrstakyan7741 Месяц назад
Ապրես Սոնա ջան , ճիշտ մեկնաբանություն : Ներսի դատարկությունը քողարկելու միջոց է: Ինքնաբավ մարդկանց մոտ այդ պրոբլեմը չկա:
@karinen-fz8zj
@karinen-fz8zj Месяц назад
Մեր բոլորիս չէ , հատկապես գյուղից ԱՄՆ գնացածները ։
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
Ժող ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ, էս վիդեոյի տակ անցկացնում եմ խաղարկություն։ Նվերներ եմ պատրաստել։ Մասնակցելու համար անպայման թողեք քոմենթ ու անպայման Subscribe եղեք իմ ալիքին։
@user-rx2yl3iy8r
@user-rx2yl3iy8r Месяц назад
Ցավում եմ,որ մարդիկ ժամանակավոր այս կյանքում չեն արժևորում արժեքավորը։Սատանայի գոռոզությամբ իրենց ամենազոր կարծողները մի օր կհասկանան,որ անսահման երջանկությունը Տիրոջ ձեռքերի մեջ է,ոչ թէ անշունչ առարկաների կամ հագուստի մեջ։Ապաշխարություն մոլորվածներին։
@AnginManucharyan-jn2ou
@AnginManucharyan-jn2ou Месяц назад
Shnorhakalutyun
@Narin72narin
@Narin72narin Месяц назад
Քաղկենիի նստվածքով հայը սիրում է նվաստացնել դիմացինին շատ ամոթ է որ մենք գնահատում ենք ո՛չ թե մարդուն, որակը , այլ շորը😢
@johnart6155
@johnart6155 Месяц назад
Էդ չտես բաները սաղ նոր եկածների դվիժենինա։ Հին եկածները ում մոտ կյանքում ամեն ինչ լավա կարիք չունեն ըտենց բաների, իրանց շատ հասարակ են պահում։Բայց մի քանի տարի ապրելով նոր եկած էլ են փոխվում դեպի լավը, եթե ճիշտ մարդկանց հետ են շբվում։
@davmarmargaryan8764
@davmarmargaryan8764 Месяц назад
Ունենք հեռու գնում նման բան, ցուցամոլության, կա նաև Հայաստանում "թույն ժամ, թույն կոշիկ, վերջ ավտո" և ի'հարկե iPhone -ա մոլությունը։ Ես ինքս գնում եմ այն ինչը ինձ հարմար է թե' աշխատանքի մեջ, թե տանը
@user-xu7fr1wr6f
@user-xu7fr1wr6f Месяц назад
Շնորհակալություն Սոնա ջան։ճիշտ ու տեղին էր քո վիդիոն քո մեկնաբանությունը։ինչ ամոթ է որ մեր ազգը իրենց դեմքը ցույց են տալիս րտասահմանում։թող հագնվեմ մաքուր ու կոկիկ ու լինեն մեծատառով մարդ։դա է մարդու մեջ կարեվորը։ ինչպես կարելի է մարդուն ընդունեն հագածով։շնորհակալություն տեսանյութի համար կրկին ու կրկին
@emy4611
@emy4611 Месяц назад
Շնորհակալ ենք շատ շատ Սոնա ջան ամեն մի թեմա մյուսից հետաքրքիր ու կարեվոր👍👍👍այնքան իմ սրտից ես խոսում 🥰🥰🥰
@AnnaMartirosyan-gt2fj
@AnnaMartirosyan-gt2fj 13 дней назад
Ճիշտ է, մարդու ինքնավստահության համար կարևոր է հագուստը, բայց տարվել բրենդամոլությամբ, կարծում եմ, արդեն չափազանց է։ Ցավոք սրտի ապրում ենք այն դարում, որտեղ մարդիկ դատում են դրանով ու հսկայական մրցավազք է սկսվում այս կամ այն հագուստի, աքսեսուարի համար։ Ապրեք հանգիստ, կրեք այն, ինչը ձեզ է հաճելի և մի տարվեք մարդկանց ցույց տալու համար, թե դուք ինչ բրենդի իրեր եք կրում❤❤❤
@NarineS818
@NarineS818 Месяц назад
Կարծում եմ նման կերպ լցնում են իրենց հոգեբանական խնդիրները եւ ծանր մանկության բացերը։ Դեմ չեմ եթե բավականին ունես ու հագնես։ Բայց կրեդիտներով առնես ու ուրիշներին էլ վերեւից նայես դա առնվազն գեղցիություն է։
@democrat885
@democrat885 Месяц назад
Այստեղ ես ամաչում եմ, որ հայ եմ ... Վերջին 20 տարիներին այստեղ եկած հայերը խայտառակ են անում ...
@user-gt5lh2ij4v
@user-gt5lh2ij4v Месяц назад
Սոնա ջան կարծում եմ դուք Ձեր արտաքինով, հագածով ոչ թե կճնշեք դիմացինին, հակառակը աչքը շոյող հաճելի տպավորություն կթողեք, ինչը չեմ կարող ասել բռենդամոլությամբ տառապողների բութ հայացքի և նայվածքի մտածելակերպի մասին❤😊
@user-nt7xi7ik6e
@user-nt7xi7ik6e Месяц назад
Իսկապես Սոնա ջան շատ կարևոր թեմաներ եք արծածում։ ❤Կարծես թե լավ կրթությանն ու լավ մարդկային արժեքներին փոխարինում է բրենդամոլությունը։ Պարզապես ցավալի է։ Ես ինքս ճանաչում եմ մարդկանց, ովքեր Հայաստանում շատ սահմանափակ են ( անապահով)ապրել, բայց էստեղ մի երկու բրենդ են ձեռք բերել հիմա էլ ծաղրում են մյուսներին։
@MariaZakaryan-s3e
@MariaZakaryan-s3e Месяц назад
Միանշանակ համաձայն եմ, ապրելով Գլենդելում և տեսնելով մարդանց անհագ ցանկությունը և ձգտումը դեպի բռենդ զզվելի է, եթե կարող ես քեզ թույլ տալ և դա քեզ կուրախացնի ինչու ոչ, բայց եթե դիմացինդ չի կիսում կարծիքդ չի նշանակում դու իրենց լավն ես, ու կարող ես քեզ երևակայել, ի վերջո գումարով կարող ես գնել ամեն բան, բայց ոչ խելք ))
@tsolismeg4902
@tsolismeg4902 Месяц назад
Thank you dear Sona shat karevor nyuter es videon ,manavant LA aproxneri hamar,arten hivantutyan leveliya hasel es brand haknvelu teman,nor mi podcastum shat lav nerkayacrecin aselov es tesaki martik hokegan axkatutyunic en tarapum..
@anahitbalasanyan4532
@anahitbalasanyan4532 Месяц назад
Վերջերս միլիոնավոր դոլարների կարողություն ունեցող մի ֆուտբոլիստի հարցրել էին, թե ինչու է նա հասարակ ժամացույց կապում, այլ ոչ թե թանկարժեք։ Նա պատասխանել էր, որ իր համար դա կարևոր չի, չէ որ երկուսն էլ նույն ժամն են ցույց տալիս։
@angellika3521
@angellika3521 Месяц назад
Hagust@ jandam, ba vor 6 amis heto anglereni mejberumnerov en xosum)))) Ba uzen chuzen petq e brend hagnen😂
@hasmikghazaryan4237
@hasmikghazaryan4237 Месяц назад
Ցավալի է։ Ես կարծում էի թե աշխարհը փոխվում է , և ակտուալ է դառնում դաստիարակված, կրթված լինելն ու պարզապես խնամված արտաքին ունենալը։ Բոլորս էլ գիտենք, որ կարելի է շատ ոճային ու գրավիչ տեսք ունենալ նաև առանց չափազանց թանկարժեք բրենդների։ Եվս մեկ նկատառում։ Մարդու մեջ ամենագնահատելին նրա խոսքի կշիռն է, ճշտապահությունը, ճշտախոսությունը։
@karineasiryan1433
@karineasiryan1433 Месяц назад
Չիշտ խոսք կա ասված ասում են մարդուն ընդունում են տեսքին նայելով այսինքն հագուստի ու կապին, բայց ճանապարհում խելքով ։ իմ կարծիքով առաջինը պետք է խելացի լինել ու նոր հագնվել բրենդային
@AnushDavtian86
@AnushDavtian86 Месяц назад
Շատ ճիշտ թեմա, շնորհակալ ենք ☺️
@allaminasyan325
@allaminasyan325 Месяц назад
Ես վստահ եմ, որ այդ բրենդամոլները ավելի շատ հայերն են
@nelliatabekyan9160
@nelliatabekyan9160 Месяц назад
Ապրեք Սոնա ջան սրտիցս էր👍ես ապրում եմ 13 տարի Լաս Վեգասում և բարեբախտաբար ստեղ էդ վիճակը չի,չնայած կան մի քանի հայեր, որ էդ խելքին են...ստեղի դպրոցներում էլ չկա էդ երևույթը:Մարդիկ հագնում են էն ինչ իրենց հարմարավետ է:
@lianameliq-sargsyan3001
@lianameliq-sargsyan3001 Месяц назад
Շնորհակալություն, շատ տեղին ու պետքական վիդեո էր♥️♥️♥️
@lenamkrtchyan2231
@lenamkrtchyan2231 Месяц назад
Շատ եմ լսել դրա մասին, իմ ընկերն էլ շատա սիրում բռենդային հագուստ,,,ես Հայաստանից պիտի գամ ու մտածում եմ ավելի լավ է ուղղակի կրել գեղեցիկ հագուստ բայց ոչ ֆեյք,,,խուսափելու համար նման տգետները մտածելակերպով մարդկանցից։
@nairaalikhanyan6631
@nairaalikhanyan6631 Месяц назад
Ասենք ինչ կարող են իրենցից ներկայացնել բրենդային հագնված, բայց ինտելլեկտից զուրկ մարդիկ🤔 Նման մարդկանցից հաստատ շատ շուտ կձանձրանաս, որովհետև նման մարդու ուշքն ու միտքը միայն ու միայն հագուստն է լինելու: Չեմ կարծում, որ մեր բրենդային հագուստ կրող հայերը շատ կիրթ լինեն, ցուցամոլությունա ուղղակի: Դրա համար էլ Հայաստանիս հայերի մոտ այն կարծիքն է ձևավորված, որ Ամերիկայի հայերը փողը ծառից են պոկում:
@tk16072009
@tk16072009 Месяц назад
Բարի երեկո հայեր ջան! Իմ կարծիքով էտ հարցում հայ լինելը կապ չունի: Ապրում եմ Հունաստանում ու էստեղ էլ կան շատ " բռենդի մանյակներ" ու հայերից ավելի կատարելագործված ,😃 խոսքս հույների մասին ա: Եթե անկեղծ լինենք մեր հայերը Հայաստանում շատ բաներից զուրկ են ապրում ( նյութականի պատճառով) միգուցե դա է պատճառը , չգիտեմ: Համենայն դեպս էստեղից հայերը չունեն էտպիսի ցուցամոլություն:
@XXGEMER-zb5he
@XXGEMER-zb5he Месяц назад
Ոգու աղքատությունիցա
@user-ln2fr9wf6f
@user-ln2fr9wf6f Месяц назад
Մի ամիս առաջ Փարիզում էի։Բոլորը հագ նված էին հասարակ,պրակտիկ և համեստ։
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
Եվրոպան իհարկե այլ է
@siranushghushchyan2136
@siranushghushchyan2136 24 дня назад
Համոզված եմ, որ մեր հայերն են այդպիսին, դա հային յուրահատուկ է, դաստիարակությունն է այդպիսին
@sandydemirdjian7058
@sandydemirdjian7058 Месяц назад
Սոնա ջան 17 տարեկանից աշխատել եմ միացյալ Նահանգներում եվ մնաց մի երկու տարի որ թոշակի անցնեմ, երբեք brand names չեն հետաքրքրել։ միայն ու միայն որակը, գեղեցիկը եվ հարմար գինը❤❤
@anahittonoyan8710
@anahittonoyan8710 Месяц назад
Ես որ շուտով տեղափոխվելու եմ ԱՄՆ ու տեսնում եմ այս վիդեոն😂😂😂(միանգամից սթրեսի մեջ ընկա)։ Իսկ եթե ավելի լուրջ դա իսկապես ծիծաղելի է, միայն ցածր ինքնագնահատական ունեցող մարդը կարող է կարևորություն տալ թանկարժեք հագուստին։ Դրանք դատարկ բաներ են, կարևորը մարդ լինելն է,, կրթվենք,զարգանանք, ճամփորդենք, ծանոթանանք նոր մշակույթների հետ, լավ հիշողություններ ունենանք, դա կլինի ամենա արժեքավորը և մերը❤
@karenarshakyan3326
@karenarshakyan3326 Месяц назад
Էս որակնա, դրա համար մոտ ժամանակներս Տասնյակ հազարավոր տարիների Հայաստանն էլ, կդառնա 100 տարեկան Արևմտյան Ադերբեջանի պատմական մաս կազմող Արևելյան Ադերբեջան' Իրևան կենտրոնով, ինչպես 7000 տարեկան Արցախը սարքեցին Ադերբեջանի պատմական դարավոր Խանքենդի։ Դե շարունակեք իրար վիրավորել, իրար ձեռք առնել, իրար վրա "գողական-գողական" խաղալ, իրար հետ մրցակցել ձեր ցուցամոլ ու տաղտկալի "մեծամտությամբ":
@narinexachatryan
@narinexachatryan Месяц назад
Ցավոք ձեր գրածը քիչ մարդ կհասկանա։Քանւ որ այժմյան Հայերին մտահոգում է միայն իր ԵՍ ը և իր ցուցամոլությունը։ Հիմա ովա՞ մտածում հայի ու հայաստանի մասին։ Ես լիովին համաձայն եմ ձեր հետ։❤
@lilitakopyan6115
@lilitakopyan6115 Месяц назад
Շատ հետաքրքիր թեմա է, ինչպես միշտ գեղեցիկ եք Նմանատիպ թեմաները ու առհասարակ ԱՄՆ-ի կյանքի մասին հետքրքիր է❤❤❤
@art.davtyan7258
@art.davtyan7258 Месяц назад
Ճիշտ եք, դա իրոք խայտառակություն է, նման մարդիկ շատ ծիծաղելի են իրենց հիմարության մեջ, մեկը ես կոմպլեքսավորման փոխարեն նման մարդկանց ուղղակի կասեի. տգիտության մարմնացում, իսկ դու քո կյանքում գոնե մի գեղարվեստական գիրք կարդացել ե՞ս, թե որոշել ես այդպես բութ էլ մեռնել😂
@elennazaryan
@elennazaryan Месяц назад
Սոնա ջան, շնորհակալ ենք շատ հետաքրիր և օգտակար տեսանյութերի համար։❤❤❤
@annaarzanian875
@annaarzanian875 Месяц назад
Հոգու քաղց կա այստեղ, շատ ճիշտ թեմայից եք խոսում և շատ ճիշտ մեկնաբանությամբ:
@dravn2060
@dravn2060 Месяц назад
Սոնա ջան ապրում եմ Նիդեռլանդներում։Այստեղ նման խնդիր չկա։Ամենը հագնում են այն ինչ հարմար է իրանց,ու ինչ-որ առիթի գնալուց եթե մարդը շատ մոտ է քեզ ասենք մոտ ընկերուհիդ է մակսիմում նվիրում ես €50,իսկ եթե կոլլեգա է €25։համ հյուր ես գնում ամենաընդունվածը այստեղ ծաղկեփունջն է(10-20€)Այն ինչի մասին դու խոսում ես իրականում շատ ցավոտ է այլ երկրներում։Դրա համար ամուսինս որ ասում է գնանք Ամերիկա ապրենք,ես կտրուկ հրաժարվում եմ,քանի-որ ունեմ երեխա ով պետք է դպրոց գնա,եւ ես չեմ ցանկաանա որպեսզի երեխաս ինչ-որ տեղ ընկճվի,մենք աղքատ չենք,բայց եւ հարուստ էլ չենք որպեսզի ամեն օր կարողանանք բրենդներ գնել։Եթե հարուստ էլ լինեի մեկա իմ կարծիքով հիմարություն է փոքր երեխաներին բրենդ հագցնելը։
@anzhelanazaryan3546
@anzhelanazaryan3546 Месяц назад
Վայ չգաս հավատա ես եծ սիրով կապրեմ այն երկրում որտեղ ցուցամոլությունը գոյություն չունի
@marye4707
@marye4707 Месяц назад
Այդտեղ շատ հայեր չկան դրա համար հանգիստ եք ապրում։Ես կասեի միայն դա Լոսի Գլենդելում է այդպես որովհետեվ այս 10 տ -վա եկածները բնակվում են այստեղԳլենդել։Ես 33 տ ապրում եմ Լուս Անջելես,բայց ոչ այդպիսի շրջապատում եվ ոչ Գլենդելում։👌
@narinetumanyan398
@narinetumanyan398 28 дней назад
Այս կյանքում այնքան ավելի կարևոր բաներ կան,որ պիտի ուշադրություն դարձնենք։Իմ համար շաաատ ավելի հաճելի է շփվել կոկիկ, բայց հասարակ հագնված մարդկանց հետ,որոնք ունեն ինտելեկտ և ասելիք,քան բռենդային հագնված, բայց դատարկ մեկի հետ ում միակ ասելիքը կամ ունեցածը իր հագուսի գինն է։
@astxtadevosyan553
@astxtadevosyan553 Месяц назад
Ամեն հաղորդում հետաքրքիր է և նորովի❤❤❤ Շատ հետաքրքիր թեմաներ ես արծածում։ Մեծ սիրով նայում եմ բոլոր հաղորդումները😊😊
@armenaleksanyan6917
@armenaleksanyan6917 Месяц назад
Շնորհակալություն - խոսեք այս թեմայի մասին , մի գուցե մարդիկ փոխեն իրենց կարծիքը ու լինեն. քաղաքակիրթ
@jenyamnacakanyan1134
@jenyamnacakanyan1134 Месяц назад
Շատ ինֆորմատիվ և հետաքրքիր վիդեո էր։ Շնորհակալ եմ ինֆորմացիայի համար❤❤❤
@marye4707
@marye4707 Месяц назад
Միսյն դժվար չե ապրել այդ շրջավայրում այլ տհաճ է ես կասեի։👌
@anibaghdasaryan5958
@anibaghdasaryan5958 25 дней назад
Ինչքան էլ շատ ու շատ մարդկանց համար բրենդային հագուստ կրելը լինի անսովոր կամ անհասկանալի, միևնույնն է մենք ապրում ենք այդ հասարակության մեջ. Ու շատ դեպքերում չենք ուզում մեզ կողքից նայել ու «դատել»🤷‍♀️ Հ.Գ. Մեծ բավականություն եմ ստանում Սոնա ջան ձեզ լսելուց🤍🥰
@marshakh1
@marshakh1 Месяц назад
Love this so much, you articulated your point perfectly. I couldn’t agree more.
@allasargsyan7991
@allasargsyan7991 Месяц назад
Всегда покупала и покупаю то, что мне нравится, то , что мне подходит. И окружение моё всегда спрашивали - откуда, где купила? Потому что главное, чтобы одежда на конкретном человеке красиво сидела😊 Спасибо, Сона джан, что говорите о важных вещах. Лишние деньги всегда можно потратиться на более приятные, нужные вещи. Например я с удовольствием покупаю подарки для моих близких и это доставляет мне радость!😊❤
@lilitkhacatryan2360
@lilitkhacatryan2360 Месяц назад
Ես խորապես թքած ունեմ բրենդների վրա, հագնում եմ այն ինչ հարմար է գրպանիս ու սազում է, ոչ էլ նայում եմ ուրիշի հագածից։
@Anna-dr1fq
@Anna-dr1fq Месяц назад
Մեր ազգը սիրում է ցուցադրել թե Ամն ում թե Հայաստանում,եվ իրեն շաատ լավ է զգում,ռուսական կամեդի կլաբում վերջերս տեսա մեր այդ սովորության մասին
@user-if5mf1ld6g
@user-if5mf1ld6g Месяц назад
Մտածում էի գրեմ թե չէ, վերջը որոշեցի գրեմ, գուցե մնացածին էլ օգտակար լինի։)) Երբ Սոնա ջան ասեցիք, որ կարևոր չի բրենդով եք, թե չէ` պետք ա միշտ նույն ինքնագնահատականով քայլեք հասկացա, որ ես ըտենց չեմ անում, ու նաև հասկացա, որ պետք ա էդպես անեմ։ Ինձ թվում ա մի տեսակ հենց նոր շատ բան արժևորվեց։ Իսկապես արթնացա։))
@annie_may791
@annie_may791 Месяц назад
Ես սիրում եմ նորաձևություն հետևում եմ գրեթե բոլոր ներաձևության տների գործունեությանը , որովհետև ես նորաձևությունն ինձ համսր արվեստ է ինքնաարտահայտման դրսևորում , բայց էն ինչ կրում են խոշոր լոգոներով դա կապ չունի նորաձևության հետ
@naraasatryan6775
@naraasatryan6775 Месяц назад
Ողջույն Սոնա ջան ,ձեր բոլոր նկարահանումները շատ լավն են ու հետաքրքիր։Ամերիկայի և ամերիկահայերի կենցաղի,կացության,մտածելակերպի մասին 👏🤗ապրեք հիացած եմ ձեր գրագետ ներկայացման և լուսաբանման մասին❤
@allasargsyan7991
@allasargsyan7991 Месяц назад
Մարդը ինչքա՞ն պիտի դատարկ լինի, որ ուրախանի շորի, փալասի բրենդի վրա😂 Իմ համար խնդալու է
@MaryRevazyan
@MaryRevazyan Месяц назад
Հետաքրքիր թեմա էր։ Ես ինքս շատ սիրում եմ նորաձևությունը, բայց ոչ էն թրենդները, որոնք մեկ սեզոնի կյանք ունեն։ Ու կարծում եմ, որ գումար կարելի ա ծախսել մնայուն նորաձևության վրա։ Դեմ եմ բրենդամոլությանը, բայց ավելի անտանելի ա ինձ համար լոգոյամոլությունը։ Կարելի ա հագնել շատ թանկ հագուստ, որից չի ճչա իր արժեքը։
@arpineaghadadyan5743
@arpineaghadadyan5743 Месяц назад
Very relevant !!!!! Well done
@iskuialexanyan9792
@iskuialexanyan9792 Месяц назад
Բալես ես շատ երկար տարիներ է, որ Ամերիկայում եմ ապրում: Շատ տարիներ առաջ ապրանքները այստեղ շատ որակով էին: Հիմա ամեն ինչ շատ անորակ է, նույնիսկ Macy’s-ից գնված: Ամեն ինչ համարյա կարվում է Չինաստանում: Կոշիկները մեկից երկու շաբաթից մի բան վրաներից պոկվում է: Հագուստները վատ կտորներից կարված, քորքոտում են մի ամսից: Արդեն զզվեցի առնել ու թափել, հիմա փորձում եմ բրենդային բաներ հույսով, որ ավելի որակով կլինեն: Նկատեցի, որ ոչ բոլոր բրենդային կոշիկներն են հանգիստ, որակով են, պատրաստված են հաստ ու լավ որակի կաշվից, բայց շատ անգամ էտ որակով կոշիկը հանգիստ չի: Բրենդային հագուստներն էլ մեծ մասամբ նիհար մարդկանց համար է: Ես այստեղ եմ արդեն 45 տարի, 45 տարի առաջ մենք Սովետից դուրս եկանք ավելի լավ ու ազատ կյանք ունենալու համար: Փառք աստծո, աշխատեցինք, ստեղծեցինք ամեն ինչ մեր քրտինքով եվ, եթե ուզենամ եվ կարող եմ ֆինանսապես կօգտվեմ նաեվ բրենդային ապրանքներից: Դրանք էլ են մարդկանց համար ստեղծվում: Դա էլ մեկի ծանր աշխատանքի արդյունքում է ստեղծվում: Ձեվերի մտահղացումները, ապրանքը ճիշտ արտադրող գտնելը, այն կարողները: Մեզանից էլ մնում է դրանք վայլելը, եթե ֆինանսապես կարող ենք: Հետո մի բան էլ, այդ բրանդներից ոնց որ ասեցիր օգտվում են շատ ուրիշ ազգեր: Մենակ, որ էս մի քանի միլիոն հայությունը օգտվեր հաստստ մեր հույսով չէին արտադրի😂, ուրեմն ամեն ինչն էլ ստեղծվում է, որ մարդկությունը վայելի: Այնպես, որ enjoy արեք այն ամեն ինչը ինչը մարդը ստեղծում է մարդու համար:
@lh9498
@lh9498 29 дней назад
Ժողովուրդ ջան հերիքա էդպես խոսեք հայերի մասին, եթե հայը հայի մասին էդպես խոսի, ուրեմն էլ ինչ ենք ուզում։Կամ Հայաստանի հայ,ԱՄՆ-ի հայը որն է։Էդ վատը ստեղ էլ կա,Ամերիկայում էլ կա ու ոչ մեկ չի կարող ասել ստեղ են շատ թե էդտեղ։Էդ ազգության հետ կապ չունի, ՄԻ ՔԼՆԳԵՔ ՁԵՐ ԱԶԳԻՆ
@karineg430
@karineg430 Месяц назад
Ցուցամոլությունը կկործանի մեր ազգը։
@ruzannsnikogosyan4809
@ruzannsnikogosyan4809 Месяц назад
Սոնա ջան ինձ հետ հակառակնա պատահել Հայաստանից նոր եկած հարազատ մարդ (ընդորում տարիներ շարունակ ապրել ընտանիքա կազմել , մեքենայա քշել օրինական բերել ես ընտանիքով…)հեգնանքով են խոսել ու նայել երկար տարվա այստեղ ապռողին ասելով քանի տարվա եկած ես էսա ունեցածտ կամ քանի հատ ակնոց ո նես ու այդպես շարունակ Հիմա որ գալես են միանգամից բրենդով են հետաքրքրվում հին եկածններին էլ ծաղրում
@hasmin-1111
@hasmin-1111 21 день назад
30 տարուց ավել է ապրում եմ Եվրոպայում ու մոռացել եմ այդ քաղքենիությունները որոնք դեռեվս 80 ականներին էլ կային Հայաստանում։ Այնպես որ դա նորություն չէ։ Պարզապես պետք է նմանները կատարելագործվեն ու կրթվեն լցնելու համար իրենց ներքին դատարկությունը։
@Masterkid12379
@Masterkid12379 Месяц назад
Ցավալի է, բայց միայն հայերի մոտ է բրենդամոլությունը։ Իրենք ստեղծել են իրենց բրենդային աշխարհը և կենտրոնացվել են այդ գնումների վրա մինչդեռ շատ կարևոր արժեքներ ու խնդիրներ կան։
@TheZingoBreli
@TheZingoBreli Месяц назад
Անձամբ ես շատ մարդկանց եմ ճանաչում իմ շրջապատում, ովքեր կրում են հայտնի բրենդների կրկնօրինակ հագուստներ՝ ցույց տալու համար, որ նրանք հաջողակ են, սակայն բրենդների մասին մի քիչ գիտելիքներ ունենալու դեպքում հեշտությամբ կարելի է նկատել կեղծ կամ կրկնօրինակված հագուստները, ինչը ոչ բոլորն են կարողանում:
@yelizavetashahumyan9761
@yelizavetashahumyan9761 Месяц назад
Barebaxtabar Evropayum chkan nman xndir.
@arpinehayrapetyan6466
@arpinehayrapetyan6466 29 дней назад
Բարև ձեզ: Կխնդրեմ ԱՄՆ-ում բնակվող հայերին չվիրավորել Հայաստանի հայերին: Ամեն երկրում էլ կա բրենդամոլներ ու չեք կարող չափանշել այստեղ է շատ թե այնտեղ: Եկեք ուղղակի օգնենք միմիանց, որ հիվանդ սերունդ չմեծանա...
@christinepetrosyan9709
@christinepetrosyan9709 Месяц назад
Shat chisht es Sona jan, nuyn mtqer@ artahaytecir inch vor es, shat lav tema eir @ntrel, ev karcum em vor sa shat kogni ayn mardkanc ovqer komplexavorvum en ev hakarak@ mec nshanakutyun en talis designer apranqnerin!!!👍❤
@Sona.Abrahamyan
@Sona.Abrahamyan Месяц назад
ես շատ եմ ուզում , որ իսկապես նոր եկած կամ հին եկած մարդիկ հանկարծ չնեղվեն ու չընկճվեն, սա այնքան փոքր թեմա է, որ պետք է վերջապես գիտակցել, որ դրան ուշադրություն դարձնելը արդեն անցած դար է
@LousiaGevorkian-vc7uf
@LousiaGevorkian-vc7uf Месяц назад
Ապրես աղջիկս, շատ կարևոր թեմա ես արծարծել❤
@gayanegrigoryan1471
@gayanegrigoryan1471 Месяц назад
Inchqan teghiner ays teman .......shat shnorhakalem irakanum inz hamatel shat mievnuynne te dimacin@ inch Brendi hamazgestove!!!!!!
@anahitpalatayan7189
@anahitpalatayan7189 Месяц назад
Շատ կարեւոր հաղորդում եք անում Ինձ համար երբեք կարեւոր չէ բրենդը։Շատ կարևոր է հագնել գեղեցիկ ու ճաշակով,որը կարելի է տարբեր մատչելի գների մեջ։
@albertabgaryan4034
@albertabgaryan4034 Месяц назад
Молодец что напоминали о правах людей которые имеют инвалидность
Далее
女孩妒忌小丑女? #小丑#shorts
00:34
Просмотров 15 млн
Լոս-ը այլևս ապրելու տեղ չէ՞
11:01
Հայերին կարգելվի գալ ԱՄՆ
14:00
Просмотров 174 тыс.
Շոկ։ Տիտանիկը չի՞ խորտակվել
16:15
Մարդ, ով փոխեց աշխարհը՝ Jobs
17:36
ԱՄՆ-ի տարօրինակ տները
15:18
Просмотров 117 тыс.
Women's Club - ՊԱՊԱԴ ՈՒՌՈԼՈ՞Գ Ա…
11:51
Просмотров 220 тыс.