Тёмный

Տեսնում եմ, որ իշխանությունը պատրաստ չէ սեփական երկրի սահմանները պաշտպանել 

Ռոբերտ Քոչարյան / Robert Kocharyan
Подписаться 6 тыс.
Просмотров 1,2 тыс.
50% 1

«Տեսականորեն՝ այո, իշխանությունը կարող է խանգարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Կարող են ռազմական դրություն մտցնել և հետաձգել ընտրությունները, բայց ոչ չեղարկել, որովհետև մեր Սահմանադրությամբ չկա որևէ մեխանիզմ, որ հետ պտտի այս գործընթացը։ Եթե 1-2 ամսով ռազմական դրություն մտցնեն, կնշանակի, որ ընտրություններ չեն կարող լինել, պետք է հետաձգվեն։ Բայց սա նաև նշանակում է, որ ռազմական դրության ժամանակ որոշակի քայլեր պետք է անել երկրի սահմաններն ամրացնելու համար։ Բայց ես տեսնում եմ, որ պատրաստ չեն սեփական երկրի սահմանները պաշտպանել։
Հիմա Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում կատարվողի միակ պատճառն այն է, սահմանը պաշտպանող չկա: Խոսքը գնում է այն մասին, թե այդ պահին ինչ կարգի խտությամբ են զինված ուժերը տեղաբաշխված այս սահմանին։ Եվ ընդհանրապես, որտե՞ղ են քո դիրքերը: Եթե դու քո դիրքը դնելու ես քո սահմանից 5 կմ հետ, քո տարածքի խորքում, ապա հակառակորդը անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Քանի՞ ամիս է անցել պատերազմից հետո։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ բավարար չափով պայմանագրային զինծառայողներ հավաքագրել և այդ բոլոր տեղերում, սահմանի բերանով, բավարար խտությամբ դիրքավորվել: Այդ տարածությունը ազատ է եղել, և հակառակորդը մտել է ու դիրքավորվել։
Հիմա մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Վերջերս առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու։ Առաջին հերթին, հաստատ կպահանջեն արագացված տեմպերով սահմանների դեմարկացիա իրականացնել։ Դա կանեն, որ վերջնականապես միջազգայնորեն ճանաչված սահման ստեղծեն և դրանով համարեն, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Կարմիր Շուկա - Շուշի ճանապարհ... Չգիտեմ՝ ինչ պայմաններ են առաջ բերելու, բայց ակնհայտ է, որ ինչ ուզում՝ անում են։ Ճնշելու են, ասեն՝ այս հարցը լուծի, այն հարցը լուծի։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել, որովհետև սրանք թուղթ ստորագրող, չոքած մարդիկ են։ Եվ վստահ եմ, որ որևէ դիմադրություն չի լինելու»։
Twitter: / robertkocharyan
Facebook: / presidentrobertkocharyan
Telegram: t.me/robertkoc...
Instagram: / robert_kocharyan_official

Опубликовано:

 

11 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 3   
@tigrankarapetyan7373
@tigrankarapetyan7373 3 года назад
Կրելու ենք պարոն Քոչարյան🇦🇲
@milenamilena1995
@milenamilena1995 3 года назад
MER NAXAGAH ✅🤦‍♀️ PRKEQ MER YRKIR@ CHAT UCHA 😢😢😢😢😢
@Vahan73
@Vahan73 3 года назад
Qocharyan varchapet ev erkri xekavar!Galuya u mez prkeluya es arhavieqic hertakan angam u es angam azg@ ira koxqin klni chi havata sterin nra madin ovel da chasi u voncel da chasi u miasnabar petutyuny kkarucenq,erkiry kshenacnenq,takanqnerinel hasneluya dat u datastan,menq dzer hetenq paron naxagah!!!!
Далее