Այսօր կառավարության մոտ էր 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ծառայության ընթացքում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։ Վերջինս այս տարիների ընթացքում դիմել է տարբեր ատյանների, որպեսզի բացահայտվի տղայի մահվան պատճառը։ Մայրը համոզված է՝ տղային սպանել են։
«Տղայիս սպանեցին Ղարաբաղում. իբրև թե նրա ուղեղի անցքերի մեջ եղել է ուռուցք։ Բայց առ այսօր ոչ մի դատաբժշկական փորձաքննություն չի ապացուցում, որ իմ տղայի մահվան պատճառը եղել է դա։ Իմ տղայի հետ եղել է ութ զինվոր։ Ինը սպանված զինվոր է եղել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին, որոնց ուղղաթիռով բերել են»։
Արթուր Ղազարյանի ծառայության ավարտին չորս ամիս է մնացած եղել։ Նա հետախույզ է եղել։
25 май 2016