Тёмный

Քերոբ Հովելյան, Վահագն Հովհաննիսյան - Հայրն ու որդին (Հավասի) Երգ Երգոց | Hayrn U Vordin (Havasi) 

Qerob Hovelyan
Подписаться 626
Просмотров 21 тыс.
50% 1

Աշուղ Հավասի
Հայրն ու որդին
Հայր
Արի, որդյակ, դու մի անգամ
Լսիր հորդ քեզ բարեկամ,
Արի քեզ մի արհեստի տամ,
Անգործ պարապ դու մի ման գա,
Ինձ ամոթ է, կյանքս վկա:
Որդի
Արի հայրիկ քեզ մի տանջե
Խելքիդ զոռով խաղ մի կանչե
Պարապ ման գալը լավ բան չէ
Ես էլ գիտեմ կյանքս վկա
Բայց ինձ համար արհեստ չկա:
Հայր
Երբ չես սիրի դու վար ու ցան
Արի քեզ տամ դալլաքության
Վրեն մաքուր, ոչ ձայն ոչ բան
Նրանից լավ արհեստ չկա
Գնա գործիդ ու մի ման գա
Որդի
Խելքին նայեք էս ծերուկի
Հանկարծ կտրավ բուկը մեկին
Գնա զոռով տուրմեն ընկի
Նրանից վատ արհեստ չկա
Ես ատում եմ ինձ դուր չի գա:
Հայր
Թե խելք ունես խոսքիս արի
Քեզ բան ասեմ մարդավարի
Աշակերտ տամ կոշկակարի
Նրանից լավ արհեստ չկա
Հանգիստ նստի ու մի ման գա:
Որդի
Հայրիկ ասենք, թե դիմանամ
Կոշկակարի աշկերտ գնամ
Ամբողջ տարի նստած մնամ
Ջահել ջահել կուզս դուրս գա
Նրանից վատ արհեստ չկա:
Հայր
Ինչու կուզես ման գալ անգործ
Եղիր քարտաշ կամ սևագործ
Կամ, թե դարբին երկաթագործ
Նրանից լավ արհեստ չկա
Վարպետների վարպետն է նա:
Որդի
Քարտաշ պատշար չեմ լինի ես,
Կուզես, որ ինձ հալմաշ անես,
Դարբինն ի՞նչ է մրոտ երես,
Նրանից վատ արհեստ չկա,
Նրանց մասին էլ մի խոսա:
Հայր
Շոֆերի երկյուղը ձորն է
Դերձակին մաշողը շորն է
Քո սիրած արհեստը ո՞րն է
Ասա տեսնեմ խելոք տղա
Գուցե լավերից լավն է նա:
Որդի
Այո հայրիկ զուր է ապրում
Մարդն անարհեստ առանց ուսում
Ես էլ կուզեն լինել կյանքում
Արհեստավոր մի լավ տղա
Թող Հավասին լինի վկա

Опубликовано:

 

1 июл 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 5   
@---ep7jm
@---ep7jm 23 дня назад
ՀՈԳՈւ Լարերի հետ հուզալից խաղացող, շահեկան լա՜դը` ՔԵՐՈԲԻ Կատարած ,,պարտիա՛ն" է։ ❤🎧🎤🎶🎼🎊✨🎭🙏🇦🇲👀
@sateniksoghoyan4142
@sateniksoghoyan4142 13 дней назад
👍👍👍
@manyaandreasyan5990
@manyaandreasyan5990 10 дней назад
Վայ էսինչքան ուրախացա Քերոբի ելույթից, ձայնտ անսպառ տղաս։❤
@manyaandreasyan5990
@manyaandreasyan5990 10 дней назад
Ինչքան արդիական երգ է,
@АнушВаранцовян
@АнушВаранцовян 18 дней назад
Об
Далее
Women's Club 110 - ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՄՈՏ
13:56
would you eat this? #shorts
00:23
Просмотров 1,4 млн
Երգ երգոց. Հավասի
59:31
Просмотров 88 тыс.
Прикол на Армянском
8:30
Просмотров 986 тыс.
would you eat this? #shorts
00:23
Просмотров 1,4 млн