«Քիչ ենք բայց հայ ենք» Պ.ՍԵՎԱԿ Մտահաղացման հեղինակ և կատարող ՝Վահագն Գրիգորյան Երաժշտությունը՝Կարեն Բաբաջանյան Գործիքավորում՝՝Մուշեղ Մաիլյան /ԱՐԴԻՆԻ ստուդիա/ Ձայնագրում ՝Ազատ Հակոբյան
Շատ ապրեք դուք Վահագ ջան։Նման հոլովակներ շատ ձայնագրեք և տարածեք ամբողջ աշխարով։Շատ ոգեշնչիչ և միառժամանակ հայրենասիրական զգացմունքներով բխիչ և յուրահատուկ մատուցում։Կարծես թե նայելով յուրաքանչյուր մարդու աչքերին;ժայթքում եք մինչև սրտի խորքը և արթնացնում շատ ուժեղ ՍԵՐ դեպի ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ Գեղեցկի՛ն‚ Բարո՛ւն‚ Վսեմի՛ն‚ Լավի՜ն... Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ Եթե գերել ենք՝ Լոկ մեր գրքերով. Եթե տիրել ենք՝ Լոկ մեր ձիրքերով... Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚ Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։ Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝ Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. Շինել ենք կամուրջ‚ Կապել ենք կամար‚ Ամե՜ն տեղ հերկել‚ Հասցրել բերքեր‚ Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝ Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚- Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ Մեր հոգուց՝ մասունք‚ Եվ նշխար՝ սրտից... Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել. Գիտենք թշնամու կողը մխրճվել Ու բարեկամին դառնալ աջակից. Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ Մեկի փոխարեն տասն հատուցելով... Հօգուտ արդարի և արեգակի Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև... Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել. Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն. Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚ Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով... Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ Բայց մեզ էլ գիտենք - Մեզ հա՜յ են ասում։ Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք... Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:
@@hovoboss4167 ինչպես տեսնենք? մի ժամանակ իրանք ՛՛Թատրոն 32՛՛ նախագիծ ունեին, Սևակի ստեղծագործություններն էին ներկայացնում, ափսոս չեմ կարողանում օնլայն գտնեմ, էն ժամանակ չկարողացա նայեմ, ով նայել ա, շատ ա հավանել:
Ayooo menq QICENQ bayc mez Hayen asum miti linenq u piti satananq yes hpartem im HAY azgov im AZGI mecerov mer msakuytov mer herosnerov u mer VARCAPETOV DUXOV HAYER JAN 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲💪💪💪💪💪💪💪💪💪💪💪
МЫ АРМЯНЕ ХОРОШАЯ НАЦИЯ МЫ НИКОГДА НИ НИ ОДНОГО НЕ ОБСИРАЛИ НЕ ОБЗЫВАЛИ БОГ СУДЬЯ ИМ ЭТИМ МЫ ОТЛИЧАЛИСЬ ОТ ЕВРОПЫ КОТОРАЯ ДЕЛАЛА ВИД ЧТО ПОМОГАЕТ МЫ САМИ СЕБЕ ПОМОГАЕМ И ТОЛЬКО СЕЙЧАС ВСПОМНИЛИ О НАС
Наше Армянское преимущество в том что не одна нацыя не любит друг друга так как мы любим и уважаем друг друга как одна семя я люблю Армянскую то есть свою нацию
Պարույր Սևակ «Քիչ ենք, բայց հայ ենք» Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ Գեղեցկի՛ն‚ Բարո՛ւն‚ Վսեմի՛ն‚ Լավի՜ն... Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ Եթե գերել ենք՝ Լոկ մեր գրքերով. Եթե տիրել ենք՝ Լոկ մեր ձիրքերով... Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚ Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։ Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝ Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. Շինել ենք կամուրջ‚ Կապել ենք կամար‚ Ամե՜ն տեղ հերկել‚ Հասցրել բերքեր‚ Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝ Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚- Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ Մեր հոգուց՝ մասունք‚ Եվ նշխար՝ սրտից... Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել. Գիտենք թշնամու կողը մխրճվել Ու բարեկամին դառնալ աջակից. Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ Մեկի փոխարեն տասն հատուցելով... Հօգուտ արդարի և արեգակի Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև... Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել. Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն. Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚ Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով... Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ Բայց մեզ էլ գիտենք - Մեզ հա՜յ են ասում։ Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք.Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:
լավ էլ գերադասում ենք..ցավոք մեր մեծամտությունը կարող ա մեզ կործանի.. հերիք ա անցյալով հպարտանանք, մեր ներկան շատ ողորմելի վիճակում ա: Փաստն էն ա,որ հայի հետ աշխարհը հաշվի չի նստում հիմա: Ժամանակն ա էնպիսի բաներ անենք,որ ապագա սերունդներն էլ մեր նման մենակ ''Տիգրան Մեծով '' չհպարտանան..