Тёмный

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՎ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ 

Karen R. Kocharyan
Подписаться 9 тыс.
Просмотров 927
50% 1

Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն էր։ Աստվածահայտնություն ասելով` հիշատակում ենք Փրկչի մկրտությունը: Աստվածահայտնությունն այն է, որ Քրիստոսի մկրտության ժամանակ հայտնվեցին աստվածային երեք Անձերը` Սուրբ Հոգին` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22), Հայրը` ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22):
Հունվարի 6-ին`բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան տոնական Սուրբ պատարագ։ Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը բաժանվում է ներկաների: Հնչում է "Այսօր տոն է" շարականը:Նկարահանումները տեղի են ունեցել Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում: Եկեղեցու հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից տեղեկանում ենք եկեղեցու կառուցման մասին, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», շինարարությունն ավարտվել է 1897 թվականի օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ։ Արքեպիսկոպոսի ազգանունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաև Խուտեցի։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին մշտապես գործել է որպես մատուռ, որտեղ գյուղի հավատացյալ ժողովուրդը մոմ է վառել ու աղոթել:
1997 թվականին եկեղեցին վերակառուցվել է։ Գյուղացիների ջանքերով և միջոցներով կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, եկեղեցական արարողություններ, մատուցվում է Սուրբ Պատարագ։Պատարագիչ՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան:
Նկարահանումները և մոնտաժը՜ Կարեն Քոչարյանի: Արտադրությունը՜"K.R.K. production" ընկերության-2016 թ.

Кино

Опубликовано:

 

20 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@liariksargsyan7599
@liariksargsyan7599 Месяц назад
Անթիվ աստղերի չափ Օրհնյալ է Հիսուսի ծնունդը և Հայտնությունը🙏💖🙏💜🖐🏻💙🙏💚🙏💛🙏💟🙏💗🙏❤🙏💕🙏💞🙏
Далее
Bike Vs Tricycle Fast Challenge
00:43
Просмотров 57 млн
Доставка пиццы😂
0:46
Просмотров 2 млн