🇦🇲 🇫🇷 Ladaniva «Լադանիվա» Zepyuri Nman - “ Զեպյուրի Նման ” 🎵❤️❤️❤️🌹🌹🌹
Jacqueline Baghdasaryan. Жаклин Багдасарян. Ժակլին Բաղդասարյան.
▶️Ставь 👍 и 🔔
Զեփյուռ կդառնամ
Խոսք: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Երաժշտություն: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Զեփյուռ կդառնամ, մեղմիկ, աննման,
Սարերից կիջնեմ նստեմ քո դռան,
Սիրուցդ վառված ասպետի նման,
Թուրս կդնեմ քո այգու դռան:
Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յար ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ հարբած, մեռնեմ քո դռան:
Գարուն կդառնամ մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարվեմ քո վարդին,
Քո Շահենն եմ, յար, հազար խաղերով,
Եկել եմ դուռդ մատաղ քո կյանքին:
Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յար ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ հարբած, մեռնեմ քո դռան:
© Просьба к авторам и лейблам если вы не хотите чтобы ваша песня или видеоматериалы была у нас Пожалуйста свяжитесь с нами мы тут же удалим ваш материал.
© Request to authors and labels if you do not want your song to be with us Please contact us we will delete your material immediately
🔔📨📥📭 Почта для связи (E-Mail)
andranikgrigoryan08071963@gmail.com
23 ноя 2022