Շնորհակալ եմ Աստծուն ,որ Դուք կաք սիրով եմ լսում ,Երբեմն Ձեր ասածը հանընկնում է իմ արածի հետ։ Դժվարությամբ եմ հեռանում իմ իրերից, ես սիրում եմ թեկուզ մի մանրուք,նրանց ես սիրում եմ ,ինչ խորհուրդ կտաք, շնորհակալություն։
Ողջույն բոլորին։Ինձ թվում է որ ոչ մի հոգեբան չի լցնում մարդու հոգին էսքան դրական ու պիտանի խորհուրդներով։Ներկայումս մարդիկ մի վայրենի հոգեբանություն են ձեռք բերել,չես հասկանում ինչու բարիեւթյան արժեքները և'պտուղներն փոխարինեցին չարի բացասական ,խոցող ազդեցությամբ։Բազում ինչուներ որ չունեն ներկայումս լուծումներ։Հոգու սովը կործանիչ է։Առաքինի կին հրաշք խորհուրդներ պիտանի մեր սերունդին։Ապրես, առողջ հոգում առողջ մարմին։Հիացած եմ ձեր այս խորիմաստ վիդեոյով։
հետաքրքիր է,որ ամեն ինչ վաղուց արել եմ այնպես ինչ հիմա լսում եմ Ձեզանից. պարզապես .ինքս զգացել եմ,որ կա դրանց անհրաժեշտությունը. Առավել ևս ուրախ եմ,որ այս ամենը լսում եմ փորձառու հոգեբանից Շնորհակալություն 🌷
Բարև ձեզ նախ շնորհակալ եմ այս օգտակար նյութի համար։Մի հարց ունեմ տիկին Ծատուրյան ես հենց ձեր ասած այն տեսակն եմ,որ ունենալով տուն, ընտանիք,երեխաներ՝Փառք Աստծո բոլորը առողջ։Բայց միևնուն է ես անընդհատ բողոքում եմ ինքս իմ մեջ,պատկերացնում եմ այս այն բաները և ... Խնդրում եմ ասեք ի՞նչպես ազատվեմ այդ սովորույթից և գոհանամ այն ամենով ինչ ունեմ։
Շատ պիտանի և ճիշտ խորհուրդներ տվեցիք տիկին Ծատուրյան ջան, շնորհակալություն🌷🌷🌷🌷🌷 Այո՛ առաջինը պետք է սկսել անպիտան իրերը նետելուց ,հետո անպիտան մարդկանց դուրս շպրտելուց մեր կյանքից, սա բավականին բան է փոխում կյանքում🥰
Շատ Շնորհակալություն տիկին Իրինա ջան ,ձեզ լսելիս գերագույն հաճույք եմ ստանում և հանգստանում եմ առօրյա թոհ ու բոհից հետո 😊աչքերս փակում եմ և ձեր ձայնի ներքո գնում մի ուրիշ աշխարհ ,որպեղ ջինջ է ,պարզ է ,անարատ, մաքուր ։Շնորհակալություն 🤗😘
Ինձ միշտ հաճելի է լսել Ձեզ տիկին Իրինա ես կարծում եմ մեր ազգը շատ կարիք ունի այդպիսի խորհուրդների հանձինս քո պես հոգեբանների։ Շնորհակալություն Ձեզ և Աստված թող պահպանի քեզ ու քո ընտանիքը։
Բարեվ ձեզ, որքանով է ճիշտ շորէրը ուրիշին տալը: Չէ որ էներգետիկ կապ կա շորի տիրոջ եվ շորի միջեվ: Շորի նոր տիրոջ եվ հնի միջեվ էներգետիկ կապ է ստեղծվում ու ճակատագրերով առնչվում են: Կուզեի որ հերքեք կամ հաստատեք: Շնորհակալություն