Երբ սերս պաղել էր
Ու բեռս ծանր էր,
Ես կապված էի մեղքի խավարում:
Մեղքերովս եկա Խաչյալի ոտքն ընկա
Եվ այնտեղ ինձ վրա լույս ծագեց:
ԿՐԳ.
Խաչի մոտ, խաչի մոտ,
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս թողություն:
Օ, ինչ քաղցր նայվածք,
Նոր կյանք էր ինձ տրված,
Քեզանով եմ գտել փրկություն:
Մինչ հոգով կույր էի,
Ինձ անմեղ կարծեցի,
Երբ զգացի մեղքերիս ծանրություն:
Ընկա այն ժամանակ, Խաչյալի ոտքի տակ
Եւ այնտեղ փրկվեցի խավարից:
ԿՐԳ.
Արդ խավար անցել է,
Սուրբ արեւ ծագել է
Եվ հիմա տեսնում եմ Իմ Փրկչին:
Քեզ եմ նայում Հիսուս,
Դու տվիր կյանք եւ հույս
Խաչի մոտ կյանք գտավ իմ հոգին:
ԿՐԳ.
23 июл 2023