Ասմունք Ամենքս անցվոր այս աշխարհի մեջ, Ցավ ու տառապանք և հոգսեր անվերջ, Ունայն գործերով ժամերն ենք մաշում, Անցողիկ շահի հետևից վազում։ Օվ մարդ լավ հիշիր, ով էլ որ լինես, Անցվորի կյանքդ մի օր կավարտես, Հիշիր, որ Աստծուն պիտի հաշիվ տաս, Այսօր է օրը, որ դու դարձի գաս։ Գնա, գնա իմ քարավան, Անցիր անապատ այս կյանքի ճամփան, Ինչ էլ պատահի պիտի չծնկենք, Խոստացյալ երկիր դեռ պիտի հասնենք։ Կենդանի ջրով պիտի հագենանք, Մանանա ուտենք, Տիրոջմով ցնծանք, Խոստումի Տերը հավատարիմ է, Մնում է, որ մենք ճամփից չշեղվենք։
Արտակ ջան ախպերս Աստված օրհնելով օրհնի քեզ քո ընտանիքը քո ծառայությունը որը Աստված է շնորհել ։ Տեր Հիսուսը էլ ավելի շնորհք ավելացնի Իր անվան փառքի համար ։ Քեզ սիրում եմ Հիսուսիս սիրով ։
Գնա իմ քարավան Արջևից ամպի սյունն է մեզ ուղեկցում, Անցիր իմ քարավան Տերն է մեր ճանապարհը առաջնորդում։ Շուտով կհասնենք մեզ խոստացված երկիրը Որ Հիսուսն Իր սուրբ արյունով է շնորհել։(2) Չի խանգարի մեզ ոչինչ Անքամ թե լինի փոթորիկ Կհաղթենք Տիրոջմով ամեն արհավիրք (2) Շուտով կհասնենք մեզ խոստացված երկիրը Որ Հիսուսն Իր սուրբ արյունով է շնորհել(2) Գնա իմքարավան Պղնձե օձին սուրբ խաչն է փոխարինել, Անցիր իմ քարավան Տերը մեզ համար երկնքի դուռն է բացել։ Շուտով կհասնենք մեզ խոստացված երկիրը Որ Հիսուսին Իր սուրբ արյունով է շնորհել ։(2) Չի խանգարի մեզ ոչինչ Անքամ թե լինի փոթորիկ Կհաղթենք Տիրոջմով ամեն արհավիրք/ (2) Շուտով կավարտվի այս կյանքի անապատը Պիտի հագենանք կենդանի ջրերով։(2)
Գեղեցիկ կատարում է շատ ։ Շնորհակալ ենք եղբայր ջան ,որ ևս մեկ անգամ տեղ եք տալիս մտածելու մեր գաղջ ու նենգ վիճակի մասին։ Աստված օրհնի ձեզ ու ձեր ընտանիքին առատապես