Berge Turabian an Armenian-American singer songwriter has masterfully translated 13 of Charles Aznavour's most famous songs into Armenian.
Մաման
Բոլորն եկան հավաքվեցին
Հենց որ տխուր լուրն իմացան
Հոգեւարքի մեջ է Մաման
Բոլորն եկան հավաքվեցին
Ամեն կողմից Իտալիայի
Նույնիսկ Ջորջիոն նզովք որդին
Նվերներով ձեռքերը լի
Թոռ ու ծոռներ խաղում են հեզ
Նստած գետնին շուրջը մահճի
Սակայն այդ խաղը պարզապես
Ասես նվեր լինի վերջին
Ծեր Մամային
Ու համբուրում են ջերմ նրան
Ու վերմակով ծածկում վրան
Հոգեւարքի մեջ է Մաման
Աստվածամայր նրան կեցո
Իր սնարին պատկերն է քո
Գթա իրեն ու ողորմեա
Երգիր նրան Ավե Մարիա
Ավե Մարիա
Այնքան հուշեր եւ այնքան սեր
Այսօր քո շուրջը կա Մամա
Այնքան ժպիտ եւ արցունքներ
Այսօր քո շուրջը կա Մամա
Եվ արեւկող ճամփաներով
Հեռու մոտիկ եկան հասան
Հոգեւարքի մեջ է Մաման
Ու նոր քաշած գինին հերթով
Խմում են եւ հուշեր պատմում
Անվերջ գալիս են ու բերում
Հաց ու գինին զամբյուղներով
Տարօրինակ է չեն սգում
Մահճի կողքին չկա լացող
Նույնիսկ կիթառ է նվագում
Մի քեռորդի լուռ հեռացող
Ծեր Մամային
Կանայք հիշում են հին երգեր
Մելամաղձոտ երգեր հսկման
Հոգեւարքի մեջ է Մաման
Երգում են մեղմ շշնջալով
Ինչպես օրորը մանուկին
Տալով քնքշանք սեր ու գորով
Որ նա ննջի ժպիտն աչքին
Ավե Մարիա
Այնքան հուշեր եւ այնքան սեր
Այսօր քո շուրջը կա Մամա
Այնքան ժպիտ եւ արցունքներ
Այսօր քո շուրջը կա Մամա
Որ երբեք երբեք երբեք
Մեզնից չես հեռանա
30 окт 2010