Тёмный

Deep Parenting | ԱՆԱԻՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ 

Parenting School Armenia
Подписаться 11 тыс.
Просмотров 72 тыс.
50% 1

#ծնողություն #ծնողավարություն #դաստիարակություն #ծնողերեխա
Դերասանուհի և բարեգործ Անաիս Սարդարյանը, ինչպես միշտ, բաց ու անկաշկանդ պատմեց մեզ իր ծնողության փորձառության, ծանր օրերի, լուսավոր կետերի մասին հումորով, թեթև, երբեմն հուզիչ, երբեմն էլ կտրուկ դիրքորոշումներով, բայց էլի անկեղծ։
🔴 RU-vid bit.ly/3PxYd5p
🟢 Spotify spoti.fi/3ZcyMth
🟣 Apple Podcasts apple.co/3sKFYki
⚪ Google Podcasts bit.ly/48bOLvU
---------------------------------------
ՀՈՎԱՆԱՎՈՐ
🟧 Idram Junior
Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն
Ներբեռնե՛ք հավելվածը այստեղ 👇
idramjr.page.link/deep_parent...
www.idram.am/idram-junior
/ idramjunior
/ idramjunior
ՀՈՎԱՆԱՎՈՐ
🟨 InSport Wellness Center
Երբ սպորտն ապրելակերպ է
Promocode: Deep Parenting ➡️ Զեղչեր!
www.insport.am
Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Պարույր Սևակ 8/3
Հեռ. 044449449
/ insport.wellness
/ insport.wellness
Կապան, Արզումանյան 111/1
Հեռ. 041449449
/ insport.syunik
/ insport.syunik
ՀՈՎԱՆԱՎՈՐ
🟩 Libra Psychological Support Center
/ libra_psychological_su...
/ librapsychology
-------------------------------
Շնորհակա՛լ ենք ԲՈԼՈՐԻՆ, ովքեր նվիրատվություններով աջակցում են մեր փոդքաստին․ ❤️ Անի Հարությունյան, Մարիամ Սարգսյան, Կատերին Առաքելյան, Դավիթ Յերիցյան ❤️ Մեզ աջակցելը շատ հեշտ է՝ parenting.am կայքում, վերևի կանաչ կոճակով։
Հետևե՛ք մեզ սոցցանցերում💟Parenting School Armenia
/ parentingarmenia
/ parentingarmenia
--------------------------------------
0:01 Անոնս. կարևորը մեկ րոպեում
1:26 Հյուրի մասին, ողջույն
4:20 Անաիսը իր առաքելության մասին
15:28 Երեխա ունենալու, դաստիարակելու, մեծացնելու նպատակի մասին
21:09 Ծնողավարման ծայրահեղ տարբեր մոդելների մասին`«նորմալ» «աննորմալ»
27:31 Ինչպե՞ս է Անաիսը փոխանցում ապահովության զգացում իր երեխաներին
32:35 Մեր հայրենիքի, հայրենակիցների և մեր մասին
48:21 Երեխաներին իրականության հետ կապի մեջ պահելու Անաիսի տարբերակը
59:03 Ինչի՞ համար պետք է Անաիսին շնորհակալ լինեն Մոնթեն և Լուսեն
1:02:57 Ներսի "փոքրիկ Անաիսի" մասին

Опубликовано:

 

9 фев 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 86   
@varduhimatevosyan4151
@varduhimatevosyan4151 5 месяцев назад
Նախ նշեմ որ ըստ իս Անաիսը լավ մարդու և իսկական հայի օրինակ է։ Ինչ վերաբերվում է այս ծնողավարության տեսանյութերին, այսուհետ իմ ուղեկիցն են ամեն օր,ամեն հյուրի հետ մի նոր բան եմ սովորում։
@vaavetisyan6590
@vaavetisyan6590 5 месяцев назад
Հայ մայրը ի վերուստ շնորհք ունի Մոնթեներ, Նժդեհներ ու Սողոմոն Թեհլերյաններ ծնելու Անաիս ջան ձեզանից շնորհակալ եմ, որ մեզ տվել եք Մոնթե, Լուսե և օրինակ ...
@annapeters7181
@annapeters7181 3 месяца назад
Շնորհակալ եմ ձեզ այս հաղորդման համար, Անաիս ջան շնորհակալ եմ քեզ քո հայ տեսակի համար շատ եմ գնահատում քո աշխատանքը, քեզ ուժ ու եռանդ եմ մաղթում ❤❤😘😘😘
@narinenajaryan2444
@narinenajaryan2444 5 месяцев назад
Ոնց փորձեցի չստացվեց որևէ միտք առանձնացնել։ Մեկ նախադասությամբ կասեմ . նայեցի ու վայելեցի մեկ շնչով։ Շնորհակալ եմ ❤💋🥰👍🌹
@GREG95685
@GREG95685 4 месяца назад
Էս աղջիկը ինչ մտածումա,ինչ խոսումա,նույն կերպ էլ գործումա։Մեր օրերում հազվագույտ մարդ։
@GoharAmyan-hp4tz
@GoharAmyan-hp4tz 5 месяцев назад
Անաիսը Հայի, սիրո, թասիբի ու իսկական լինելու սիմվոլ է դարձել! Անաիս ջան, շնորհակալ եմ քեզ Հայ լինելու, արարելու ու այդքան իրական լինելու համար❤
@NarineKaykuszyan
@NarineKaykuszyan 5 месяцев назад
Հաղորդման հյուրին լսելուց եւս մեկ անգամ համոզվեցի,որ հայրենիք սիրելը սկսվում է սեփական ընտանիքը սիրելուց։Հաճելի էր լսել երկուստեք։Ապրեք
@Անգլերեն_Հայերեն_տնային
Ինչ լավն եք !!! Ինչ լավ հաղորդաշար է !!! Դրական էներգիա եմ ստանում ձեզանից ❤Աստված օրհնի իմ հայ ազգին ու Հայաստանին ❤ուրախությամբ, խաղաղությամբ։
@LilitSahakyan-od7hk
@LilitSahakyan-od7hk 5 месяцев назад
Ես ձեզ շատ եմ սիրում, որովհետև շատ գրագետ ու ճիշտ խորհուրդներ եք տալիս
@susannamkrtchyan453
@susannamkrtchyan453 5 месяцев назад
Շնորհակալ եմ շատ,Անաիս ջան անկեղծ, ազնիվ, նվիրված, հայրենասեր հայի տեսակ,էներգիան թափվում է քեզնից,ապրես աղջիկս, փառք Աստծո,որ թիկունքիդ ունես Աստծո օրհնությունը և ամուսնուդ աջակցությունը,,, բոլոր նպատակներդ ի կատար Աստծով
@aniavetisyan5632
@aniavetisyan5632 5 месяцев назад
Իմ տղան էս վերջերս ասեց'մամ,պատերազմի ժամանակ պետք ա մտածել,ոչ թե վախենալ։Ու այո,կարծում եմ երեխաների հետ ճիշտ է խոսել թե պատերազմի,թե երկրաշարժերի մասին։
@anahithakobyan8324
@anahithakobyan8324 5 месяцев назад
000000😊❤
@jhyan8105
@jhyan8105 5 месяцев назад
Մի շնչով,խոհանոցում գործս կիսատ թողած,սեղանին հենված նայել եմ😊
@user-sw1qk6wn6n
@user-sw1qk6wn6n 4 месяца назад
Спасибо большое за то что Вы есть 🙏🏻 посмотрела на одном дыхании. Живу в России и стараюсь своих детей воспитать патриотами и с большой любовью к Армении и Арцаху. И мой 9 летний сын который к моему стыду не видел не Арцах и Армению всегда с такой любовью и трепетом говорит о своей родине и как он с гордостью всем говорит о том что он Армянин. Не представляете как я горжусь ими и как я радуюсь, что хоть и за 1000км они себя ощущают и чувствуют настоящими АРМЯНАМИ . Одним словом спасибо большое за всё 🙏🏻🙏🏻🙏🏻
@Lilit1987.
@Lilit1987. 5 месяцев назад
Անաիսի դրական ու գժական էներգիան ենքան շատա որ ուզես թե չուզես փոխանցվումա քեզ❤❤❤❤Գժվելու մարդ ես❤❤❤❤
@vardhovhanni4906
@vardhovhanni4906 5 месяцев назад
Մենք ենք մեր երեխաների դաստիարակը մեր գործով, խոսակցականով, մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքով։ Կապ չունի ինչ ենք ասում, կապ ունի` թե ինչ ենք անում։ Դա բազմիցս եմ լսել, հիմա համոզվում եմ իմ 2 տարեկան աղջկա օրինակով։ Թող մեր բալիկները խաղաղ մանկություն ունենան։
@user-lu6ez9ww5s
@user-lu6ez9ww5s 5 месяцев назад
Ինձ ամենաշատը դուր եկավ Անաիսի այն միտքը ,որ երեխա չեմ ունեցել որ մեծանա ինձ մի բաժակ ջուր տա: Հայկական իրականության մեջ դա շատ կարևոր հարց է , չթերագնահատելով հայ ծնողների արածները , բայց երբեմն երեխաները մեծանում են պարտքի զգացումով
@sonagrigoryan1430
@sonagrigoryan1430 5 месяцев назад
Վայելել եմ ամեն մի րոպեն։ Շնորհակալ եմ թե Անաիսին թե ձեր փոթքասթների ամբողջ թմին։ Դուք հրաշք եք❤❤❤
@MARIAMSMBATYAN1
@MARIAMSMBATYAN1 5 месяцев назад
Բարի Անաիս❤ Ես շատ ուրախ եմ որ օգնում եք Արցախից բռնի տեղահանվածներին, բայց մանավանդ երեխաները տեսնում են որ Արցախցի երեխաների ու իրենց մեջ տարբերություն են դնում,մենք ապրում ենք սահմանամերձ Կոթիյում և երեխաները առանց նվեր էին մնացել տեսնում էին թե ինչպես են միայն արցախի երեխաներին նվերներ տալիս տանում երևան ներկայացում դիտելու,ինքնստինքյան զգում են տարբերություն ես իմ երեխային ասեցի որ իրենք տուն ու հայրենիք են կորցրել անցած տարի իրենք նվերներ չեն ստացել ոչինչ այս տարի էլ պետքա իրանց ուրախացնենք որովհետև քույր, եղբայր, մամա ու պապա են կորցրել...
@melinepetrosyan7127
@melinepetrosyan7127 5 месяцев назад
Լավագույն մտքերից մեկը, որ գրեթե բոլոր հաղորդումներ հնչում են, որ պետք չէ ծնողավարության հատուկ մեթոդներ մշակել, այլ պետք է երեխայի համար ուղղակի օրինակ ծառայել❤
@tigrangrigoryan3712
@tigrangrigoryan3712 5 месяцев назад
Շնորհակալ եմ շատ Ձեզ։դաստիրակչական զրույց,մի շնչով նայվող։❤❤❤
@iskouhixxx6761
@iskouhixxx6761 5 месяцев назад
Շատ հաճելի է լսել ձեզ։։։։ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ
@manushaksargsyan1825
@manushaksargsyan1825 5 месяцев назад
Հրաշալի զրույց ,Անաիսը իմ ճանաչած հայ մարդու մարմնացում եմ ,ես օր իրի ավելի եմ հպարտանում իրանով,իրա հայ լինելով ,իմ ազգակիցը լինելով։Անաիսի շնորհիվ ես հավատում եմ որ կա հայի գերագույն կերպար և դեռ ամեն ինչ կորած չի, քանի նրա նման մարդիկ էսքան հայրենասեր ու սրտացավ են,մեզ պետք է օրինակ վերցնել նրանից։ Աստված պահապան քո ընտանիքը սիրելի Անաիս,Աստծով միշտ առաջ💋💋💋💋💋💋💋💋💋💋
@arminemelikyan7392
@arminemelikyan7392 5 месяцев назад
Մարդ մնալու նուրբ արվեստը-շնորհակալ եմ😍
@sonabaghdasaryan2120
@sonabaghdasaryan2120 4 месяца назад
շատ հաճելի հարցազրույց էր։մեծ հաճույքով լսեցի։ու շատ բաներ քաղեցի իմ զավակին ճիշտ մեծացնելու համար։
@jhyan8105
@jhyan8105 5 месяцев назад
Անաիսի զրույցից ինձ դուր եկավ էն որ ինքը փորձում է յուրաքանչյուրի մեջ գտնել լավն ու բարին,իսկ վատ գծերի պատճառը գտնել ու փորձել շտկել ,փոխել դեպի լավը։Մի խոսքով բացահայտում է ու հասկանում է բոլորին❤։Ինձ հենց դա է դուր գալիս որովհետև դա օգնում է որ հոգիդ չչարանա դիմացինիդ հանդեպ🤔
@vvvvvvt593
@vvvvvvt593 5 месяцев назад
Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները😇
@mariamsargsyan2284
@mariamsargsyan2284 5 месяцев назад
Շնորհակալ եմ ուսուցանող զրույցի համար։ Շնորհակալ եմ Անաիսին գիշեր ու զօր աշխատանքի համար։ Երանի մյուս դիտողների երեխաները չանցնեն այն սարսափի միջոց , որով մեր փոքրիկներն են անցել։ Պատմեք ձեր բալիկներին հայրենիքի ու արժեքների մասին, որ սերը չպակասի մեր հայրենիքում, որ ապրումակցումը չանհետանա։ ՀԳ Աննա ջան, ձեր հանգստությունը այնքան բուժիչ է։
@iskouhixxx6761
@iskouhixxx6761 5 месяцев назад
Անաիս ջան։ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ Ձեզ ԱՍՏՎԱԾ է դրել Ձեր հոգում բարեգործությունը։
@user-jt6lc2sh9s
@user-jt6lc2sh9s 5 месяцев назад
Ապրեք Դուք շատ , շատ լավ և կարևոր հաղորդում եք պատրաստում մեզ համար, մաղթում եմ անսպառ լինեք։ Աստված օրհնի Ձեզ և Ձեր հաղորդումները Աննա ջան 👄👄👄 շատ մեծ սիրով եմ լսում
@Play-sh4ts
@Play-sh4ts 5 месяцев назад
Հրաշք աղջիկ։Այո դու լավ մամա ես։Թող բոլորը տեսնեն ու գնահատեն Անաիսի աշխատանքը։Շհորհակալություն ,որ դու կաս'ուժեղ կնոջ կերպար։
@lilitgrigoryan596
@lilitgrigoryan596 5 месяцев назад
Նախ շնորհակալ եմ էս հոյակապ ծրագրի համար, հազվադեպ լսվող գրագետ խոսք, իմաստալից զրույց։ Անաիսի տեսակը յուրահատուկ է շատ, անձնանվեր հայրենասեր, անմնացորդ նվիրվող ու անշահախնդիր աշխատող։ Չեմ կարող առանձնացնել մի միտք, որը տպավորվեց, ամբողջ հաղորդումը մի շնչով նայեցի, ընթացքում և՜ հուզվեցի, և՜ հպարտացա։ Աստված օրհնի ձեզ❤
@noraohanyan6720
@noraohanyan6720 5 месяцев назад
Անաիսը հիանալի հայի տեսակ է։ Շատ հաճելի էր լսել մի քանի խորհուրդ ինչպես ճիշտ խոսել և դաստիարակել երեխային։ Հաղոդավարուհին ևս շատ գրագետ, անմիջական և սովորեցնող զրույց է վարում։ Շնորհակալություն ❤💋 Շատ կցանկանամ ունենալ գրքերից, ունեմ 3 փոքրիկներ ու շատ բան կունենամ դեռ սովորելու։
@julietaghazaryan7450
@julietaghazaryan7450 5 месяцев назад
Շնորհակալություն հրաշալի ու իմաստալից զրույցի համար: Ամենակարևոր միտքը, որ շատ համաձայն եմ, այն է, որ մենք մեծացել ենք որպես people pleaser, ու շատ աշխատանք պետք է տանենք, որպեսզի մեր երեխաներին էլ էդպես չմեծացնենք ❤
@vaavetisyan6590
@vaavetisyan6590 5 месяцев назад
Հաղորդաշարն օգնում է կողքից հայացք գցել ինձ վրա, օգնում է գնահատել իմ մտքերը, գտնել իմ սխալները, օգնում է չճնշվել առօրյա պարտականություններից Մենք չենք կարող և իրավունք չունենք մեր պատկերացրած լավը պարտադրել դիմացինին, պարզապես պետք է ապրենք ու օրինակ լինենք, Անաիսը այդ օրինակներց է Շնորհակալ եմ օրինակի համար.... ՀԱՅ ԿՆՈՋ օրինակի համար ...
@aniharutyunyan-vo4ry
@aniharutyunyan-vo4ry 5 месяцев назад
Դուք հրաշք եք սիրելիներս։ Շնորհակալություն ձեր կատարած հսկայական աշխատանքի համար։❤
@aniyan6368
@aniyan6368 5 месяцев назад
մեծատառով հայուհիներ!անչափ շնորհակալ եմ ձեր արած գործերին ,դուք իրոք մեծատառով ուսուցիչ եք ամբողջ հայության համար ,սովորեցնում եք իսկական հայ և մարդ լինելը !անչափ շնորհակալ եմ ձեզ ❤️❤️❤️
@ashulyan
@ashulyan 5 месяцев назад
Աննա ջան, շնորհակալություն ❤️ Ձեր աշխատանքն էլ է բարեգործություն ծնողներիս համար! Ամեն զրույց նոր էներգիա է տալիս 🥰
@MarianeBulgyan-gr6to
@MarianeBulgyan-gr6to 5 месяцев назад
Սիրով դիտեցի այս հաղորդումը ևս։ Անաիսի հետ զրույցից շատ կան առանձնացնելու հատվածներ, բայց կառանձնացնեմ այն որ իսկապես երեխաների համար լավագույն օրինակը ծնողների վարքն է և մոտեցումը շրջապատող աշխարհին, իսկ նրա երեխաները այժմ շատ ճիշտ օրինակ են տեսնում ու լավ մարդիկ կմեծանան։ Սիրով կընդունեմ գրքերի կապոցը եթե ինձ ընտրեք❤❤❤❤❤
@christinesimonian2916
@christinesimonian2916 5 месяцев назад
Ինչ անկեղծ եք❤❤❤❤
@susannamkrtchyan453
@susannamkrtchyan453 5 месяцев назад
Աննա ջան ես էլ եմ քեզ շատ սիրում,սիրով սպասում եմ քո հաղորդմանը
@mariamelqonyan4654
@mariamelqonyan4654 5 месяцев назад
Միակ հաղորդումն էր,որ գովազդները առաջ չեմ տվել անգամ դա էր հաճելի ❤
@ParentingSchoolArmenia
@ParentingSchoolArmenia 5 месяцев назад
Անկեղծ էր ))) Ապրեք, մեր հովանավորները քեզ շատ կսիրեն ))
@Agagag125
@Agagag125 4 месяца назад
Արցախը քո հետ է Անաիս ջան, ուրախ եմ, որ քո պես հայ ունենք❤️🙏
@arpineharakelyan96
@arpineharakelyan96 5 месяцев назад
Շնորհակալություն հաղորդման համար։ Միշտ եմ մտածել 《բամբակների մեջ》երեխաներին մեծացնելու առավելությունների ու վտանգների մասին... Շատ շնորհակալ եմ այն խոսքերի ու հաղորդագրության համար, որ հղում է Անաիսը... մենք` որպես հայեր չենք կարող մեզ թույլ տալ երեխաներին բամբակների մեջ մեծացնել... այ հենց դրանով է երեխայի համար ստեղծվում կեղծ ապահովության զգացում, որը միանգամից փշրվում է իրականությանն առերեսվելիս։ Շնորհակալություն հաղորդման ողջ ստեղծագործական թիմին և Ձեզ` հարգելի Աննա, ահռելի աշխատանքի համար։ Վստահ եմ, որ ձեր հաղորդման շնորհիվ բոլորս ավելի լավ ծնողներ ենք դառնում😊
@annavelitsyan
@annavelitsyan 5 месяцев назад
Շնորհակալ եմ բարի խոսքի համար, Արփինե ջան ❤
@shushanayvazyan4201
@shushanayvazyan4201 5 месяцев назад
Հրաաշք զրույց։ Անչափ շնորհակալ եմ, Աննա ջան։ Իսկապես մեեեծ հաճույք եմ ստանում յուրաքանչյուր հաղորդում նայելուց, վայելում եմ։ 😘😘😘😇
@annavelitsyan
@annavelitsyan 5 месяцев назад
Ես եմ շնորհակալ, Շուշան ջան❤
@areviksoghomonyan6017
@areviksoghomonyan6017 5 месяцев назад
Inchkan hajeli eqqq ❤❤❤❤❤
@ggasparyan9103
@ggasparyan9103 5 месяцев назад
Խոսքերն ավելորդ են❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😢😢😢😢❤❤❤❤❤
@goharhovhannisyan3392
@goharhovhannisyan3392 5 месяцев назад
Ամեն խոսքի տակ ստրոգրում եմ , ես էլ նույն կերպ եմ դաստյարակում իմ երեխաներին:
@HasmikMilitosyan
@HasmikMilitosyan 5 месяцев назад
Shat lav mard shat lav mayr shnorhakalutyun vor duq kaq mer azgi mej❤❤
@arminehovhannisyan5485
@arminehovhannisyan5485 5 месяцев назад
Շատ հետաքրքիր է Ձեր բոլոր հյուրերին լսել🌿 Անաիսի հետ զրույցից վերցրեցի, որ երեխաներին իսկապես պետք չէ հեռու պահել այսօրվա իրականությունից, դա հետո իրենց կխանգարի և ավելի ստրեսի կենթարկի
@user-we1zj3ut6q
@user-we1zj3ut6q 5 месяцев назад
Mi jam u liovin sirov u hiyacmunqov lcveci, shnorhakalem🙏
@user-wh6ec7ql8v
@user-wh6ec7ql8v 5 месяцев назад
Спасибо прекрасно интервью
@user-yl5wo5xy2y
@user-yl5wo5xy2y 5 месяцев назад
Молодец Ан ду айес искакан
@lusinemartirosyan4733
@lusinemartirosyan4733 5 месяцев назад
Վաաայ մեր բաժանման օրերն ու պատճառը լրիվ նույնն ա😂❤️
@user-qv6bo8qs2u
@user-qv6bo8qs2u 5 месяцев назад
❤❤❤❤ шноракал ем
@user-fj3hf8yk9f
@user-fj3hf8yk9f 5 месяцев назад
Hrash Anais❤
@777Marieta
@777Marieta 4 месяца назад
💙
@melinepashayan4402
@melinepashayan4402 5 месяцев назад
Ճիշտա դպրոցահասահ երեխանեին պետքա՜ բացատրել ինչա Արցախն ու պատերազմը իսկ որոշ անգրագետներ աղմուկ էին բարցրացրել ու մեղադրում Էին ուսուսչուհուն երեխաի հետ Արցախի մասին խոսելու համար
@kamilakhachatryan9257
@kamilakhachatryan9257 5 месяцев назад
Ամեն հյուրի հետ ինքս ինձ որպես ծնող անցկացնում եմ իմ մանրադիտակի տակով, հասկանալու թե ամեն հարցին ես ինչպես եմ արձագանքում։ Հաճույքով դիտում եմ, ինքս հոգեբան լինելով, միևնույնն է հաճախ ինձ որպես ծնող չեմ հասցնում դիտարկել, բայց ձեր քննարկումները ակամայից հնարավորություն են տալիս կողքից դիտարկել սեփական ծնողի կերպարը։ Շնորհակալ եմ շատ, Աննա ջան ձեր անկեղծ զրույցների շարքի համար։ ❤
@annavelitsyan
@annavelitsyan 5 месяцев назад
Ես նույնպես շնորհակալ եմ, Կամիլա ջան, ձեր բարի խոսքերի համար❤
@ParentingSchoolArmenia
@ParentingSchoolArmenia 5 месяцев назад
Հարգելի´ Օգտատեր, Դուք այն հետևորդներից մեկն եք ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤️: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր կենտրոնից` մարտ ամսվա ընթացքում: Մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` 094224223😊
@hasmikdanielyan1791
@hasmikdanielyan1791 5 месяцев назад
Երեխաներիս քնեցրել եմ ու մի շնչում նայել
@jhyan8105
@jhyan8105 5 месяцев назад
Թե հյուրի թե հաղորդավարի աչքերում քարացած արցունքներ են փայլում😢
@nairaharutsiradeghyanalikh7025
@nairaharutsiradeghyanalikh7025 5 месяцев назад
Ամեն ինչը ենքան ճիշտ եք ասում։ Յուրաքանչյուր մտքի հետ համաձայն եմ։ Ափսոս շատ քիչ մարդ է նման կերպ մտածում։ Ես էլ միշտ իմ բոլոր ծանոթներին ասել ու ասում եմ որ երեխա ունենալու համար պետք է և հոգեպես և վիզիկապես պատրաստ լինել։ Պետք չէ ամուսնանալ ու միանգամից հղիանալ։ Ամուսնու հետ պետք է վայելել կյանքը, որ երեխայի ծնվելուց հետո չմտածես, Վայ ինչի շուտ ծնվեցիր կամ նման բաներ։ Ցավոք սրտի մեր հասարակությունը մտածում է, որ երեխա չունես ուրեմն խնդիրներ ունես։
@diana_diko11
@diana_diko11 5 месяцев назад
❤❤❤❤❤
@arabo443
@arabo443 5 месяцев назад
2:25 ❤❤❤❤ 2:40
@mariammariam3706
@mariammariam3706 5 месяцев назад
4 տարեկան տղայիս մի քանի օր առաջ սեղանի շուրջ ասում եմ դե կենաց ասա խմենք սպասում ենք, որ կասի պապիկի տատիկի մամայի պապայի կամ նման մի բան ասում ա` "պատերազմ չլինի"
@user-ne3ny1ht7e
@user-ne3ny1ht7e 5 месяцев назад
Հարգելի հաղորդավար, շատ եք խանգարում հյուրին, թողեք լսենք էլի
@ParentingSchoolArmenia
@ParentingSchoolArmenia 5 месяцев назад
Աննան հաղորդավար չէ, սա փոդքաստ է․ Աննան ընդունել է իր տաղավարում հյուրին՝ անկեղծ, բաց, անկաշկանդ զրույցի ձևարափում միասին քննարկելու ծնողության հարցերը։ Անաիսիը չէր կարող մենախոսություն վարել։ Ցավում ենք, որ չեք հավաքել․․․
@user-or9zd2gt8n
@user-or9zd2gt8n 5 месяцев назад
Շնորհալալ եմ ճաշակով ու գրագետ հաղորդումների համար կխոսաք դեռահասության տարիքի մասին
@ParentingSchoolArmenia
@ParentingSchoolArmenia 5 месяцев назад
Իհարկե, դեռահաս ունեցող հյուրերի հետ միշտ խոսում ենք։ Իսկ շուտով հենց դեռահաս է հյուր գալու մեր տաղավար ))
@user-or9zd2gt8n
@user-or9zd2gt8n 5 месяцев назад
@@ParentingSchoolArmenia անչափ շնորհակալ եմ
@vikasadoyan2769
@vikasadoyan2769 5 месяцев назад
Անաիսը ինչքան իրական ա։
@jhyan8105
@jhyan8105 5 месяцев назад
Իրանց հետ հավասար խոսում էի,կարծես մենք մի սենյակում երեքով զրուցում ենք😂
@user-gf1ur4in3e
@user-gf1ur4in3e 5 месяцев назад
Խնդրում եմ մի օր էլ Նարինե Մանուկյանին կանչեք❤հայ մայրեր բարեգործականի❤
@ParentingSchoolArmenia
@ParentingSchoolArmenia 5 месяцев назад
Արդեն կանչել ենք, տեսագրել ենք, փետրվարի 29-ին եթերում կլինի ))
@vladimirbaloyan440
@vladimirbaloyan440 3 месяца назад
Mayr@ qo pes petqa lini @st is
@marineamirbekian665
@marineamirbekian665 5 месяцев назад
Monten.monten.monten.
Далее
2DROTS vs WYLSACOM! КУБОК ФИФЕРОВ 1 ТУР
07:25
Deep Parenting | ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ
1:01:41
Просмотров 31 тыс.
Deep Parenting | ՆԱՐԵԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
1:09:19
Deep Parenting | ԱՐԱՄ ՓԱԽՉԱՆՅԱՆ
1:39:29
Просмотров 51 тыс.
Deep Parenting | ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1:14:55
Просмотров 73 тыс.