Եղբայրության կամ թե սիրո Խոսքը ես ձեզ չեմ ավետում, Պատգամները չարի, բարվո Ձեր ոտների տակն եմ նետում: Կյանքն է պայքա՛ր` գոռ ու դաժա՛ն, Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր. Իրավունքը ուժն է միայն, Վա˜յ հաղթվածին, հազա՛ր վայեր: Տեր կամ ըստրուկ պիտի լինիս, Ճշմարտություն չըկա ուրիշ: Մուրճ կամ զնդան պիտի լինիս Ճշմարտություն չկա ուրիշ: Չես սպանի, քեզ կսպանեն, Դու սպանի՛ր, քեզ չսպանեն: Լուծ կամ լծկան պիտի լինիս, Ճշմարտություն չըկա ուրիշ: Ուր ես սպանում մեզ երկրի հետ, Ինչ է կյանքին նպատակը Ինչ ես կապել մեզ նյութի հետ Դարձրել մահին հպատակը: