EDGAR AVETYAN - Bingyol ( An Armenian Folk Song ) Follow EDGAR AVETYAN Facebook : / avetyanedgar Instagram : / edgaravetyanmusic #EdgarAvetyan #armenianfolkmusic #bingyol
Ցավով եմ ասում բայց կարծես թե բոլորը լսում են ռաբիզ։Էդ բոլոր ռաբիզ երգողները չեն թողնում որ մարդիկ լսեն իսկական երգ իսկական ժողովրդական երգ։Բայց Էդգարի երգերը շատ եմ սիրում։Ես ինքս ընդամենը 10-ը տարեկան եմ բայց շատերին փորձել բացատրել որ հայերի իրական երգը դա ժողովրդական երգն է։
Ձեր շնորհիվ սկսել եմ ավելի շատ լսել ու սիրել մեր հայկական ժողովրդական երգերը,իրոք մեծ աշխատանք եք անում մեր երգերին նոր շունչ հաղորդելով:Բրավո ❤❤❤❤💋💋💋💋
Այս երգը շատերն են կատարել, բայց քո կատարումը ուրիշ է,, Քո երգի մեջ կա հայի կարոտ, ցավ, տխրություն, տենչանք, հայրենի ԷՐԳՐԻ ՀԱՆԴԵՊ,, ՔՈ ՁԱՅՆԸ ԻՆՁ ՏԱՆՈՒՄ Է ԻՄ ՊԱՊԵՐԻ ԷՐԳԻՐԸ \ԴԵՊԻ ԲՒՆԳՅՈԼ 😘🙏🙏🙏
Երբեք չեմ սիրել ժողովրդական երգեր և չեմ լսել, բայց առաջին անգամ լսելով Ձեր ձայնն ու կատարումը ուղակի սիրահարվեցի ժողովրդական երգերին։❤ Ամեն օր լսում եմ Ձեր կատարումները և կարծես թե հոգուս հանգստություն է իջնում։ Շնորհակալ եմ, որ կաք և Ձեր կատարմամբ հիացնում եք❤❤❤
Օտար երգերի մեջ կան սիրելի երգեր։ Թոռնիկիս մի երգ միացրեց ու ինձ հարցնում է` տատիկ, այս լավ երգը շատ եմ սիրում, լսեցիր? Այո, ասացի, շատ լավ երգ է, լսեցի` ականջներով։ Իսկ հայկական ազգային երգը լսում ենք ոչ ականջներով, լսում ենք հոգով և ոչ միայն հայերը։
Էդգար ջան, եղբայր իմ, կարդում եմ կոմենտները ու հիանում եմ։ Կարող եմ պարծենալ որ քեզ նման եղբայր ունենք, ուրախ եմ քո ամեն մի հաջողություններով ու ձեռքբերումներով։ Մաղթում եմ քեզ որ քո շնորհքով միշտ բարձր պահես մեր գերդաստանի պատիվը։ Մենք բոլորս քեզանով հպարտանում ենք։
Էդգաաար ջան, բռավո Ձեզ, հալալ է ծնողներիդ, որ ձեզ պես զավակ են դաստիարակել, հրաշալի եք երգում, անընդհատ կարելի է լսել ձեզ, հիանում եմ ձեր պահվածքով, երգով, էությամբ։ Համեստ, տաղանդավոր, դաստիարակված։ Ձեզ մեծ բեմեր եմ մաղթում, վերելքներ անթիվ ֊անթիվ։ Երգը ձեր հոգուց է բխում, դիչում հազարների սրտերին, ես հիացած եմ պարզապես։
Տաղանդը էս ձև է լինում,հո պոզ ու պոչով չի լինում։Ապրես տղա ջան!Էս երգն ու գիթառը հարյուր տարուց ավել կան,բայց ես չեմ լսել այպես քաղցր կատարում։Շարունակի ԴՈՒԽՈՎ !!!
Հայկական երգերին տրված քո մոտեցումն ու մատուցման ձևը շատ գեղեցիկ, է երևի չկա մեկը,որ լսի ու դուրը չգա, էնքան լավ ես երգում,եթե նման ձևով միշտ ներկայանաս,միշտ էլ կլսվի հաճելի է
Ազգային երգի մրցույթում մի տղա նստեց աթոռին, ձեռքը սահեցրեց կիթառի լարերին ու առաջին բառի հնչյունների հետ հոգիս լցվեց մեր սարերի աղբյուրների անուշ կարկաչով։
Էդգար ջան, այնքան լարված լսել եմ քեզ, վերջում արդեն չգիտեի որդ եք ավելի հզոր՝ դու թե Հարությունը, բայց միևնույն է քո ձայնը դրախտային է, աստվածային մաքրության, քո ձայնը հասկացող կհասկանա գրածներս
Սա քո երգն է իմ հարազատ, սա դու ես, սա մեր ազգային գոհարներից է Քո մաքրամաքուր ձայնն էլ տիպիկ երգի հարմոնյաներին սազական։ Լիքը գովեստի խոսքեր կարող եմ ասել քո որակյալ արվեստի մասին, բայց էլի քիչ կլինի քո գործի ու տեսակի համար❤❤❤❤❤
Erb dzez tesa azgayin ergich naxagcin , arajin isk hnchyunneric akama sirts lcvec , lac exa . Mamain kanchel asum em mam axr es siraharvac chem es inchi hamar em lacum 🤣 . Asacs incha dzaynt sirt a kpum 😘 du piti haxtes taxandes axr 👌👌